Հիշել նախագիծը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - Կողմ
-
2 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Արտակ Պողոսյան 09.04.2020 12:24:04 | Առաջարկում եմ սույն նախագիծը հանել շրջանառությունից՝ հիմք ընդունելով ներկայացված նախագծի 2-րդ կետը: Խնդիրը կայանում է նրանում, որ ուժը կորցրած ճանաչելու դեպքում շուրջ չորս ամիս դաշտը չի կարգավորվելու: Ուստի, առաջարկում եմ սույն նախագծին անդրադառնալ համապատասխան պատասխանատու գործադիր իշխանության մարմինների կողմից դաշտը կարգավորող նորմերը մշակելուց հետո, ինչի համար անհրաժեշտ է հանձնարարական իջեցվի կամ ՀՀ կառավարության որոշմամբ հանձնարարվի և դրանք հաստատելուց հետո նոր ուժը կորցրած ճանաչել նախագծով առաջարկվող նորմերը և/կամ կանոնակարգերը: | Թվարկված նորմատիվ իրավական ակտերի որպես տեխնիկական կանոնակարգերի ձևաչափով առկայությունը անհնարին է, քանի որ համաձայն «Տեխնիկական կանոնակարգման մասին» ՀՀ օրենքի պահանջների՝ տեխնիկական կանոնակարգերով սահմանվում են արտադրանքի բնութագրերի և (կամ) արտադրանքի հետ կապված գործընթացներին ներկայացվող` կատարման և կիրառման համար պարտադիր պահանջներ, այն ինչ որոշման նախագծի ցանկում ներառված իրավական ակտերով սահմանված են անվտանգության և շահագործման կանոններ, ուստի դրանք չեն կարող հանդիսանալ տեխնիկական կանոնակարգեր, ինչպես ազգային մակարդակով, այնպես էլ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում: Նախագծում կատարվել են համապատասխան փոփոխություններ և այդ իրավական ակտերի ուժը կորցնելու համար ժամկետները սահմանվել են վեց ամիս և քսանչորս ամիս՝ դրանով համապատասխան ոլորտներում քաղաքականություն մշակող պետական մարմիններին հնարավորություն տալով մինչև նշված իրավական ակտերի ուժը կորցնելը դրանք փոխարինել այլ իրավական ակտերով, եթե կա դրա անհրաժեշտությունը։ | |
2 | Արմեն Վարդանյան 20.04.2020 13:30:30 | Որոշման նախագծի 1-ին կետի 28-րդ ենթակետով սահմանված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունվարի 20-ի «Ձկնորսության արտադրանքի հիգիենային ներկայացվող առանձնակի պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 79-Ն որոշումն ընդունվել է նախկինում ընդունված <<Սննդամթերքի անվտանգության մասին>> ՀՀ օրենքի հղմամբ, իսկ այդ օրենքն ուժը կորցրած է ճանաչվել՝ 2014թ-ին <<Սննդամթերքի անվտանգության մասին>> ՀՀ օրենքի ընդունմամբ պայմանավորված: Նոր օրենքի ընդունումից հետո ՀՀ կառավարության 79-Ն որոշման հղումը անհրաժեշտ էր համապատասխանեցնել <<Սննդամթերքի անվտանգության մասին>> ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետին, որի համաձայն՝ կառավարությունը, ի թիվս մի շարք պահանջների, հաստատում է նաև սննդամթերքի հիգիենային ներկայացվող առանձնակի պահանջներ, ինչպիսին 79-Ն որոշմամբ սահմանված առանձնակի պահանջներն են: Ի կատարումն ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի 2-րդ մասի, որի համաձայն՝ օրենքները պետք է համապատասխանեն սահմանադրական օրենքներին, իսկ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը՝ սահմանադրական օրենքներին և օրենքներին, և <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 3-րդ մասի հիմքով՝ ՀՀ կառավարության 2011թ 79-Ն որոշումը պետք է վաղուց վերանայվեր, մասնավորապես փոփոխության ենթարկվեր որոշման նախաբանը՝ հղում տալով <<Սննդամթերքի անվտանգության մասին>> ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետին, ինչը չի արվել: ՀՀ կառավարության 79-Ն որոշման դեպքում գործում է նաև <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ մասի կարգավորումը, որի պարագայում տվյալ որոշման համար ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ առանձին նորմատիվ իրավական ակտ ընդունելու անհրաժեշտությունը չկա: Հաշվի առնելով նշվածը՝ 2011թ 79-Ն որոշումը առանձին կարգավորման հարց է: Բացի այդ, որոշման նախագծի հիմնավորման մեջ, որպես իրավական ակտի նախագծի ընդունման անհրաժեշտություն, նշված է, որ նախագծի ընդունումը պայմանավորված է <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի պահանջի կատարմամբ, մինչդեռ նշված պահանջը ընդամենը խնդրի լուծման միջոցն է կամ իրավական հիմքը, իսկ անհրաժեշտությունը իրականում որոշման նախագծով ուժը կորցրած ճանաչվող տեխնիկական կանոնակարգերի իրավական հակասություններն են ՀՀ և ԵԱՏՄ օրենսդրությանը, իսկ ՀՀ կառավարության 79-Ն որոշման գործողության կամ ճակատագրի մասով հարկ է նշել, որ ԵԱՏՄ մակարդակում ընդունվել է ձկան վերաբերյալ տեխնիկական կանոնակարգը, որը սակայն չի սահմանում հիգիենային ներկայացվող առանձնակի պահանջներ, որի հիմքը Եվրոպական Միության /ԵՄ/ օրենսդրությունն է և ԵՄ շուկա տեղական արտադրանքի շուկայահանման նախապայմանններից մեկը, ուստի 79-Ն որոշմամբ սահմանված պահանջները ուղղակի անհրաժեշտություն են և չեն կարող ուղղակի ուժը կորցրած ճանաչվել, այլ հարց է, որ քննարկման առարկա է, թե ՀՀ տեխնիկական կանոնակարգման վերաբերյալ օրենսդրության տրամաբանության և պահանջների հիմքով արդյո՞ք կարող է 79-որոշման բովանդակությունը սահմանվել ոչ տեխնիկական կանոնակարգով: Նույն հիմքով քննարկման առարկա է որոշման նախագծի 1-ին կետի կետի 4-րդ կետով սահմանված ՀՀ կառավարության 2005թ 1928-Ն որոշման լինելիության հարցը տեխնիկական կանոնակարգման տեսանկյունից: Հաշվի առնել նաև, որ որոշման նախագծի հիմնավորման մեջ՝ ընթացիկ իրավիճակը բաժնի վերջին նախադասությունում ՀՀ Սահմանադրությանը կատարված հղումը սխալ է, որովհետև ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածով ենթաօրենսդրական ակտի օրենքին համապատասխանության վերաբերյալ դրույթ չկա, նման դրույթը սահմանված է ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի 2-րդ մասով: Բացի այդ, առնվազն ՀՀ կառավարության 79-Ն որոշման նախաբանում <<Ստանդարտացման մասին>> ՀՀ օրենքի որևէ դրույթի հղում չկա, ինչպես նշված է որոշման նախագծի հիմնավորման ընթացիկ իրավիճակը բաժնի 3-րդ պարբերությունում: Որոշման նախագծի տրամաբանությամբ ստացվում է, որ նախագծի ընդունման պարագայում մի շարք տեխնիկական կանոնակարգեր ուժը կորցրած ճանաչելու դեպքում դրանցով սահմանված ոլորտային կարգավորումները և պահանջները չեն լինի առնվազն 4 ամիս, եթե առաջնորդվենք այն կանխավարկածով, որ բոլոր որոշումների կարգավորման առարկան այլ իրավակարգավորում կստանա, ինչի երաշխիքը օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով պետական իրավասու մարմնի մակարդակում միանշանակ տալ հնարավոր չէ, որի իրականությունում իրավակիրառ պրակտիկայում չի բացառվում այս կամ այն ոլորտային կամ տեխնիկական կանոնակարգման առարկա հանդիսացող իրավակարգավորումների բացակայության պայմաններում ոչ միայն խնդիրների, այլև ճգնաժամային իրավիճակների ի հայտ գալը և դրանցից բխող հետևանքների անթույլատրելի հեռանկարը: | Թվարկված նորմատիվ իրավական ակտերի որպես տեխնիկական կանոնակարգերի ձևաչափով առկայությունը անհնարին է, քանի որ համաձայն «Տեխնիկական կանոնակարգման մասին» ՀՀ օրենքի պահանջների՝ տեխնիկական կանոնակարգերով սահմանվում են արտադրանքի բնութագրերի և (կամ) արտադրանքի հետ կապված գործընթացներին ներկայացվող` կատարման և կիրառման համար պարտադիր պահանջներ, այն ինչ որոշման նախագծի ցանկում ներառված իրավական ակտերով սահմանված են անվտանգության և շահագործման կանոններ, ուստի դրանք չեն կարող հանդիսանալ տեխնիկական կանոնակարգեր, ինչպես ազգային մակարդակով, այնպես էլ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում: Ինչ վերաբերում է ձկնորսության արտադրանքի հիգիենային վերաբերող առաջարկին, ապա ԵԱՏՄ անդամ բոլոր պետությունների համար ընդունվել է «Ձկան և ձկնային արտադրանքի անվտանգության մասին» ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգը, որով սահմանված են ձկնորսության արտադրանքի անվտանգությանը վերաբերող կատարման համար պարտադիր բոլոր պահանջները, իսկ այդ արտադրանքի հիգիենային ներկայացվող պահանջները սահմանված են նույն տեխնիկական կանոնակարգի 4-րդ հավելվածով։ Նախագծում կատարվել են համապատասխան փոփոխություններ և այդ իրավական ակտերի ուժը կորցնելու համար ժամկետները սահմանվել են վեց ամիս և քսանչորս ամիս՝ դրանով համապատասխան ոլորտներում քաղաքականություն մշակող պետական մարմիններին հնարավորություն տալով մինչև նշված իրավական ակտերի ուժը կորցնելը դրանք փոխարինել այլ իրավական ակտերով, եթե կա դրա անհրաժեշտությունը։ |