Հիշել նախագիծը
Լրամշակման փուլում է
«Հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի ծառայությունների փոխակերպման 2020-2024 թվականների միջոցառումների ծրագիրը և ծրագրի իրականացման ժամանակացույցը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
2 - Կողմ
-
2 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Vardan Vardanyan 13.03.2020 18:31:35 | Շնորհակալություն, նախագիծը իրավաչափ է, բայց ուզում եմ անել դիտարկումներ մասնավորապես այն մասին, որ դպրոցներում, մանկապարտեզներում և մյուս ուսումնական հաստատություններում շատ_շատ են բողոքներն այն մասին, որ մասնավորապես հոգեկան խանգարում ունեցող երեխաները խաթարում են առողջ երեխաների առօրյան, անառողջ մթնոլորտ ստեղծում ուսումնական հաստատություններում։ Ուստի նախագծի հեղինակին իմ և բազմաթիվ ինձ հարազատ քաղաքացիների անունից խնդրում եմ նշում կատարել նաև այն մասին, թե վերոնշյալ ձեր քայլերի ընթացքում ինչպես, ինչ ռեսուրսներով է ապահովվելու ՀՀ առողջ, հաշմանդամություն չունեցող, հոգեկան խնդիրներով չտառապող երեխաների և մյուս քաղաքացիների առօրյան։ Հարգանքով՝ Վարդան Վարդանյան | Բարձրացված հարցը որոշման նախագծի քննարկման առարկան չէ: |