<<ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ>> ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
3 - Կողմ
-
0 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
<<ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ>> ՕՐԵՆՔՈՒՄ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. <<Փախստականների և ապաստանի մասին>> 2008 թվականի նոյեմբերի 27-ի ՀՕ-211-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 32-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում <<Ազգային անվտանգության ծառայությունը.>> բառերը փոխարինել <<Ազգային անվտանգության հարցերով լիազոր մարմինը.>> բառերով:
Հոդված 2. Օրենքի 34-րդ հոդվածի 4-րդ մասի`
1) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
<<դիմում է Ազգային անվտանգության հարցերով լիազոր մարմին` սույն օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված` փախստականի կարգավիճակի բացառման հիմքերի կիրառմանն առնչվող փաստական հանգամանքների վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու, ինչպես նաև ապաստան հայցողների` Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության համար հնարավոր վտանգ ներկայացնելու մասին եզրակացություն տալու հարցով, որի առկայությունը պարտադիր է ապաստանի տրամադրման հարցով որոշում կայացնելու համար.>>,
2) 5-րդ կետում <<Ազգային անվտանգության ծառայություն>> բառերը փոխարինել <<Ազգային անվտանգության հարցերով>> բառերով:
Հոդված 3. Օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը <<նաև>> բառից հետո լրացնել <<դիմումն ստանալուց հետո երկու ամսվա ընթացքում, իսկ սույն օրենքով նախատեսված արագացված ընթացակարգերի կիրառման դեպքում յոթ աշխատանքային օրվա ընթացքում>> բառերով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
-
Քննարկվել է
11.03.2020 - 26.03.2020
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Անվտանգություն
-
Նախարարություն
Ազգային անվտանգության ծառայություն
Դիտումներ` 8096
Տպել