Լրամշակման փուլում է
Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հոկտեմբերի 26-ի N 673 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը
-
0 - Կողմ
-
2 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հոկտեմբերի 26-ի N 673 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Նախագծի ընդունումը պայմանավորված է Զենքի մասին օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին 06.06.2019թ. ՀՕ-48-Ն օրենքի ընդունմամբ և ՀՀ վարչապետի 15.08.2019թ. Զենքի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին թիվ 1130-Ա որոշմամբ հաստատված միջոցառումների ցանկի 3-րդ կետի կատարումը ապահովելու անհրաժեշտությամբ:
Հաշվի առնելով, 06.06.2019թ. Զենքի մասին օրենքում կատարված փոփոխությունները, անհրաժեշտություն է առաջացել ՀՀ կառավարության 26.10.1999թ. Հայաստանի Հանրապետության տարածքում քաղաքացիական ու ծառայողական զենքի և դրա փամփուշտների շրջանառությունը կարգավորելու մասին թիվ 673 որոշմամբ կարգավորված հարաբերությունների համար սահմանել հստակ իրավական հիմք:
Նախագծով կատարվող մյուս փոփոխություններն ու լրացումները կրում են բացառապես տեխնիկական բնույթ։
Միաժամանակ, հարկ է նշել, որ կարգն ամբողջությամբ վերանայվելու է՝ պայմանավորված «Զենքի մասին» նոր օրենքի ընդունմամբ։ Մասնավորապես, ՀՀ կառավարության 16․05․2019թ․ թիվ 650-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության 2019-2023 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ցանկում կատարվող լրացումների շրջանակում նախատեսվում է 2021 թվականին մշակել Զենքի մասին նոր օրենքի նախագիծ։ 2.Կարգավորման նպատակը և բնույթը
Նախագծի ընդունման նպատակն է ապահովել ՀՀ վարչպետի 15.08.2019թ. Զենքի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին թիվ 1130-Ա որոշման կատարումը և գործող կարգը համապատասխանեցնել «Զենքի մասին» օրենքին, մասնավորապես՝ հստակեցնելով իրավական ակտի նորմատիվ հիմքը:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք Նախագիծը նախապատրաստվել է ՀՀ ոստիկանության կողմից:
- Ակնկալվող արդյունքը
Որոշման նախագծի ընդունմամբ կապահովվի Զենքի մասին օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին 06.06.2019թ. ՀՕ-48-Ն օրենքի կիրարկումը:
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ
-
Քննարկվել է
03.03.2020 - 18.03.2020
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Արդարադատություն, Անվտանգություն
-
Նախարարություն
Ոստիկանություն
Դիտումներ` 6107
Տպել