Լրամշակման փուլում է
Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հոկտեմբերի 26-ի N 673 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը
-
0 - Կողմ
-
2 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N _______-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 673 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Զենքի մասին» օրենքի 29-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հոկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում քաղաքացիական ու ծառայողական զենքի և դրա փամփուշտների շրջանառությունը կարգավորելու մասին» N 673 որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները․
- Որոշման վերնագրից, 1-ին կետի «ա» ենթակետից, 2-րդ և 3-րդ կետերից, 7-րդ կետի «գ» ենթակետից, ինչպես նաև Որոշման 1-ին կետի «ա» ենթակետով հաստատված կանոնների (այսուհետ՝ Կանոններ) վերնագրից և Կանոնների 9-րդ կետից հանել «Հայաստանի Հանրապետության տարածքում» բառերը,
- Որոշման ողջ տեքստից հանել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր» բառերը,
- Որոշման 4-րդ կետից և Կանոնների 9-րդ կետի «ա» ենթակետից հանել համապատասխանաբար «Հայաստանի Հանրապետության պետական սուրհանդակային ծառայությանը» և «Հայաստանի Հանրապետության պետական սուրհանդակային ծառայությունը» բառերը,
- Որոշման 4-րդ կետում, ինչպես նաև Կաննոների 6-րդ կետի «ե» և 13-րդ կետի «գ» ենթակետերում «գնդակապարկուճային» բառից հետո լրացնել «հաշվառման» բառը,
- Որոշման ողջ տեքստում «վերցված» բառը փոխարինել «առգրավված (վերցված)» բառերով, իսկ Կանոնների 75-րդ, 77-րդ և 78-րդ կետերում «վերցվում են» բառը փոխարինել «առգրավվում (վերցվում) են» բառերով,
- Կանոնների 1-ին կետում «կանոնակարգում են» բառից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության տարածքում» բառերը,
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
«____» _________ 2020թ.
Երևան
-
Քննարկվել է
03.03.2020 - 18.03.2020
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Արդարադատություն, Անվտանգություն
-
Նախարարություն
Ոստիկանություն
Դիտումներ` 6104
Տպել