Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-Ի N 551-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Հասմիկ Ղուկասյան 04.03.2020 14:38:35 Երեխայի խնամքը ցերեկային կենտրոնում չի կարող դիտարկվել այլընտրանքային խնամքի տեսակ, ուստի առաջարկում եմ որոշման հավելվածի 5-րդ կետի 5-րդ ենթակետը հանել այդ ցանկից։ Մեծ հույս ունեի, որ այս փոփոխությամբ կուղղվի նաև 2016 թվականից եկող սխալ ընկալումը, որով երեխային և ընտանիքին աջակցող կամ հոգածության կենտրոնները դիտարկվում էին որպես այլընտրանքային խնամք։ Ցերեկային կենտրոնները կոչված են աջակցելու ընտանիքներին երեխաներին ընտանիքում խնամելու համար և կանխարգելում են երեխաների առանց անհրաժեշտության բաժանումը ընտանիքից և երեխաների մուտքը այլընտրանքային խնամքի ցանկացած տեսակ։ Այլընտրանքային խնամքը երեխայի խնամքն է կենսաբանական ընտանիքից դուրս։ Իսկ ցերեկային խնամքի կենոտրոն հաճախելիս երեխաները բնակվում են իրենց ընտանիքներում, ուղակի ցերեկային խնամք են ստանում աջակցության կենտրոններում, այնպես ինչպես և մանկապարտեզներում։ Շնորհակալություն Հասմիկ Ղուկասյան Ձեր դիտարկումն ընդունվել է ի գիտություն: