ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՈՐՈՇՈՒՄԸ
«----» «-------------------------» 2020 թվականի N---- Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-Ի N 551-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի «Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների՝ այլընտրանքային խնամքի տրամադրման նպատակով ուղղորդման կարգը և չափորոշիչները հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 25-ի N 1112-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 551-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) Որոշման Հավելվածի 3-րդ կետի՝
ա) 1-ին ենթակետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.
«1) երեխայի խնամքն առաջին հերթին կենսաբանական ընտանիքում կազմակերպելու առաջնահերթությունը` այլընտրանքային խնամքի տրամադրումը դիտելով որպես տվյալ ժամանակահատվածում անհրաժեշտ, սակայն պարտադրված միջոց, իսկ ճգնաժամային աջակցության կենտրոնում տեղավորելը՝ որպես ժամանակավոր լուծում.»:
բ) 3-րդ ենթակետում «ընտանեկան տիպի մանկատուն» բառերը փոխարինել «ճգնաժամային աջակցության կենտրոն» բառերով:
2) Որոշման Հավելվածի 4-րդ կետի՝
ա) 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.
«3) կենսաբանական ընտանիքից դուրս բերելու անհրաժեշտության դեպքում 0-3 տարեկան երեխաների խնամքի կազմակերպում բացառապես խնամատար ընտանիքում կամ ճգնաժամային աջակցության կենտրոնում.»:
բ) 5-րդ ենթակետում «երեխայի խնամքի գիշերօթիկ, ինչպես նաև» բառերը հանել:
- Որոշման Հավելվածի 4-րդ կետը լրացնել նոր 7-րդ ենթակետով հետևյալ բովանդակությամբ. «7) ճգնաժամային աջակցության կենտրոնում տեղավորված երեխաների՝ կենսաբանական ընտանիք վերադառնալու հնարավորության բացառման դեպքում՝ խնամքը կազմակերպել հետևյալ առաջնահերթությամբ՝ որդեգրման հնարավորության դեպքում՝ որդեգրում, խնամակալի, խնամատարի ընտանիք»:
4) Որոշման Հավելվածի 5-րդ կետի՝
ա) 4-րդ և 6-րդ ենթակետերը ուժը կորցրած ճանաչել.
բ) 5-րդ ենթակետում «երեխաների» բառից հետո լրացնել «ցերեկային» բառը.
գ) 7-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 8-րդ և 9-րդ ենթակետերով.
«8) երեխայի խնամքը ճգնաժամային աջակցության կենտրոնում.
9) 16-23 տարեկան անձանց խնամքը և մասնագիտական հմտությունների ձեռքբերման կազմակերպումը անկախ ապրելակերպ ուղեկցող ծառայություն.»։
5) Որոշման Հավելվածի 6-րդ կետի 4-րդ ենթակետում «սոցիալական հոգածության կենտրոնում,» և «երեխաների խնամքի գիշերօթիկ հաստատությունում,» բառերը հանել:
6) Որոշման Հավելվածի 7-րդ կետի՝
ա) 4-րդ և 6-րդ ենթակետերը ուժը կորցրած ճանաչել.
բ) 5-րդ ենթակետում «երեխաների» բառից հետո լրացնել «ցերեկային» բառը.
գ) 7-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 8-րդ և 9-րդ ենթակետերով.
«8) երեխայի խնամքը ճգնաժամային աջակցության կենտրոնում.
9) 16-23 տարեկան անձանց խնամքը և մասնագիտական հմտությունների ձեռքբերման կազմակերպումը անկախ ապրելակերպ ուղեկցող ծառայությունում»։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն Որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետը, որն ուժի մեջ կմտնի 2023 թվականի հունվարի 1-ից: