Հիշել նախագիծը
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՌԻՍԿԻ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ՍՏՈՒԳԱԹԵՐԹԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 4-Ի N 349-Ն ԵՎ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 4-Ի N 724-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
4 - Կողմ
-
0 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | <<ԳեոՊրոՄայնինգ Գոլդ>> ՍՊԸ 27.02.2020 16:00:15 | Նախագծի 4 հավելվածին առնչվող ստուգաթերթերը բացակայում են: Խնդրում եմ տեղադրեք: | Հանրային քննարկման նպատակով աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման բնագավառում ռիսկի վրա հիմնված ստուգումների ստուգաթերթերից միասնական կայքում տեղադրվել է նախագիծ հետևյալ հղմամբ՝ https://www.e-draft.am/projects/2148 | |
2 | Արմեն Վարդանյան 03.03.2020 10:51:21 | Որոշման նախագծի 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատվում է դեղերի շրջանառության և դեղագործական գործունեության բնագավառում ռիսկի վրա հիմնված ստուգումների ստուգաթերթը՝ համաձայն N 2 հավելվածի, մինչդեռ 2-րդ հավելվածում 2.2 ստուգաթերթի տիտղոսաթերթում վերնագրում նշված է <<Դեղերի, դեղանյութերի, հետազոտվող դեղագործական արտադրանքի արտադրություն Դեղերի շրջանառության և դեղագործական գործունեության բնագավառի վերահսկողության>> ձևակերպումը, ինչը հակասում է <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասին, բացի այդ, տիտղոսաթերթի վերնագրի ձևակերպման բովանդակությունը չի համապատասխանում ստուգաթերթի հարցաշարի վերնագրին, որտեղ նշված է <<դեղերի, դեղանյութերի, հետազոտվող դեղագործական արտադրանքի արտադրությանը ներկայացվող պահանջների կատարման նկատմամբ իրականացվող ստուգումների>> մասին և փաստացի հարցաշարի բովանդակությանը, որտեղ արտադրությանը վերաբերող հարցեր են, իսկ դեղերի շրջանառությանն ու դեղատներին վերաբերող հարցեր սահմանված չեն, բացակայում են: Անհրաժեշտ է հաշվի անել նաև, որհարցաշարում անասնաբուժական դեղերին վերաբերող դրույթներ կամ ձևակերպումներ ճեն կարող լինել կամ հարցաշարը չի կարող տարածվել անասնաբուժական դեղերի վրա, որովհետև անասնաբուժական դեղերիցաԱնասնաբուժության բնագավառում օգտագործվող կենսապատրաստուկների արտադրությունը <<Գործունեության իրականացման ծանուցման մասին>> ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի համաձայն՝ ընդամենը ենթակա է ծանուցման, անասնաբուժական կենսապատրաստուկների /պատվաստանյութերի, շիճուկների, ախտորոշիչների/ պետական գրանցման կարգը սահմանված է ՀՀ կառավարության 2004թ 1335-Ն որոշմամբ, իսկ Անասնբուժության մասին ՀՀ օրենքով սահմանված անասնաբուժական դեղամիջոց հասկացության և Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին ՀՀ օրենքի համաձայն՝ բոլոր տեսակի անասնաբուժական դեղամիջոցները և դրանց շրջանառության փուլերը ենթակա են վերահսկողությոն, որի իրականացման լիազոր մարմինը անասնաբուժության բնագավառում վերահսկող իրավասու մարմինն է, այլ ոչ թե առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը: Որոշման նախագծի 1-ին կետի 1-ին և 4-րդ ենթակետերով սահմանված համապատասխան հավելվածները բացակայում են, անհրաժեշտ է տեղադրել դրանք: | «Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից իրականացվող ռիսկի վրա հիմնված ստուգումների ստուգաթերթերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի ապրիլի 4-ի N 349-ն և 2013 թվականի հուլիսի 4-ի N 724-ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» որոշման նախագծի վերաբերյալ Արմեն Վարդանյանի կողմից ներկայացված առաջարկություններին ի պատասխան տեղեկացնում եմ, որ «Դեղերի մասին» օրենքի 3-րդ հոդվածի 20-րդ մասով սահմանված է դեղերի շրջանառություն հասկացությունը, որը իրենից ենթադրում է դեղի ստեղծում կամ նախակլինիկական հետազոտություն կամ կլինիկական փորձարկում կամ ստանդարտացում կամ արտադրություն կամ պատրաստում կամ դեղաբուսական հումքի մշակում կամ որակի հսկողություն կամ գրանցում կամ ներմուծում կամ արտահանում կամ փոխադրում, պահպանում կամ իրացում կամ բաշխում կամ կիրառում կամ արդյունավետության, անվտանգության և կողմնակի ազդեցությունների դիտարկում կամ տեղեկատվության կամ գովազդի տարածում կամ ոչնչացում։ Ինչ վերաբերում է անասնաբուժական դեղերի հետ կապված առաջարկությունը, տեղեկացնում եմ, այն ընդունվել է և կատարվել է համապատասխան փոփոխություն։ |