Հիշել նախագիծը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՌԻՍԿԻ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ՍՏՈՒԳԱԹԵՐԹԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 4-Ի N 349-Ն ԵՎ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 4-Ի N 724-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

--------2019 թվական ---Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ  ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՌԻՍԿԻ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ՍՏՈՒԳԱԹԵՐԹԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 4-Ի N 349-Ն ԵՎ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 4-Ի N 724-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 1.1-ին մասը և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 

1․ Հաստատել Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից իրականացվող

  • սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային բնագավառում ռիսկի վրա հիմնված ստուգումների ստուգաթերթերը՝ համաձայն N 1 հավելվածի,
  • դեղերի շրջանառության և դեղագործական գործունեության բնագավառում ռիսկի վրա հիմնված ստուգումների ստուգաթերթը՝ համաձայն N 2 հավելվածի,
  • բժշկական օգնության և սպասարկման բնագավառում ռիսկի վրա հիմնված ստուգումների ստուգաթերթերը՝ համաձայն N 3 հավելվածի:
  • աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման բնագավառում ռիսկի վրա հիմնված ստուգումների ստուգաթերթը՝ համաձայն N 4 հավելվածի:

2․ Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի ապրիլի 4-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահական պետական տեսչության կողմից անցկացվող` ռիսկի վրա հիմնված ստուգումների ստուգաթերթերը հաստատելու մասին» N 349-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 4-ի «Դեղեր ներմուծող, արտահանող և դեղագործական գործունեություն իրականացնող անձանց կողմից պարտադիր պահանջների և պայմանների ապահովման` ռիսկի վրա հիմնված ստուգումների ստուգաթերթերը հաստատելու մասին» N 724-Ն որոշումները։

3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

  • Քննարկվել է

    27.02.2020 - 14.03.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Առողջապահություն, Տեսչական համակարգ

  • Նախարարություն

    Վարչապետի աշխատակազմ

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 9361

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ

Առաջարկներ`

Արմեն Վարդանյան

03.03.2020

Որոշման նախագծի 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատվում է դեղերի շրջանառության և դեղագործական գործունեության բնագավառում ռիսկի վրա հիմնված ստուգումների ստուգաթերթը՝ համաձայն N 2 հավելվածի, մինչդեռ 2-րդ հավելվածում 2.2 ստուգաթերթի տիտղոսաթերթում վերնագրում նշված է <<Դեղերի, դեղանյութերի, հետազոտվող դեղագործական արտադրանքի արտադրություն Դեղերի շրջանառության և դեղագործական գործունեության բնագավառի վերահսկողության>> ձևակերպումը, ինչը հակասում է <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասին, բացի այդ, տիտղոսաթերթի վերնագրի ձևակերպման բովանդակությունը չի համապատասխանում ստուգաթերթի հարցաշարի վերնագրին, որտեղ նշված է <<դեղերի, դեղանյութերի, հետազոտվող դեղագործական արտադրանքի արտադրությանը ներկայացվող պահանջների կատարման նկատմամբ իրականացվող ստուգումների>> մասին և փաստացի հարցաշարի բովանդակությանը, որտեղ արտադրությանը վերաբերող հարցեր են, իսկ դեղերի շրջանառությանն ու դեղատներին վերաբերող հարցեր սահմանված չեն, բացակայում են: Անհրաժեշտ է հաշվի անել նաև, որհարցաշարում անասնաբուժական դեղերին վերաբերող դրույթներ կամ ձևակերպումներ ճեն կարող լինել կամ հարցաշարը չի կարող տարածվել անասնաբուժական դեղերի վրա, որովհետև անասնաբուժական դեղերիցաԱնասնաբուժության բնագավառում օգտագործվող կենսապատրաստուկների արտադրությունը <<Գործունեության իրականացման ծանուցման մասին>> ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի համաձայն՝ ընդամենը ենթակա է ծանուցման, անասնաբուժական կենսապատրաստուկների /պատվաստանյութերի, շիճուկների, ախտորոշիչների/ պետական գրանցման կարգը սահմանված է ՀՀ կառավարության 2004թ 1335-Ն որոշմամբ, իսկ Անասնբուժության մասին ՀՀ օրենքով սահմանված անասնաբուժական դեղամիջոց հասկացության և Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին ՀՀ օրենքի համաձայն՝ բոլոր տեսակի անասնաբուժական դեղամիջոցները և դրանց շրջանառության փուլերը ենթակա են վերահսկողությոն, որի իրականացման լիազոր մարմինը անասնաբուժության բնագավառում վերահսկող իրավասու մարմինն է, այլ ոչ թե առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը: Որոշման նախագծի 1-ին կետի 1-ին և 4-րդ ենթակետերով սահմանված համապատասխան հավելվածները բացակայում են, անհրաժեշտ է տեղադրել դրանք:

<<ԳեոՊրոՄայնինգ Գոլդ>> ՍՊԸ

27.02.2020

Նախագծի 4 հավելվածին առնչվող ստուգաթերթերը բացակայում են: Խնդրում եմ տեղադրեք:

Տեսնել ավելին