Հիշել նախագիծը
«Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջև էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության կարգը, տեղեկատվության փոխանակման նպատակով էլեկտրոնային հարցումների իրականացման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» կառավարության որոշման նախագիծ
-
5 - Կողմ
-
0 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Վարդան Ալոյան 26.02.2020 12:25:21 | Առաջարկում եմ ի պաշտոնե հանես եկող սուբյեկտ հանդիսացող սնանկության գործով կառավարիչների համար ևս ապահովել նման մեխանիզմ։ | Ընդունվել է ի գիտություն: | «Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-294-Ն օրենքի 10-րդ հոդվածը նախատեսում է դատարանի, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու սնանկության կառավարչի միջև փաստաթղթաշրջանառությունը էլեկտրոնային եղանակով իրականացնելու հնարավորությունը, որը կարգը պետք է սահմանվի Կառավարության կողմից: Բացի այդ, նույն օրենքի 36-րդ հոդվածի 7-րդ մասը սահմանում է, որ կառավարիչն իր լիազորություններն իրականացնելիս միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգի միջոցով կարող է տեղեկատվություն ձեռք բերել այլ մարմիններից և անձանցից, որի կարգը նույնպես կսահմանի կառավարությունը: |