Գտնվում է ՀՀ կառավարությունում
«Ուխտագնացություն դեպի առաջին քրիստոնյա երկիր» ռազմավարությանը հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշման նախագիծ
-
1 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ԴԵՊԻ ԱՌԱՋԻՆ ՔՐԻՍՏՈՆՅԱ ԵՐԿԻՐ» ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Ուխտագնացություն դեպի առաջին քրիստոնյա երկիր» ռազմավարությանը հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշման նախագիծը (այսուհետ` Ռազմավարություն) մշակվել և ներկայացվում է «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի փետրվարի 13-ին արձանագրային որոշմամբ հավանության արժանացած Զբոսաշրջության զարգացման հայեցակարգի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 18-ի N 1060-Ա որոշմամբ հաստատված և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2016 թվականի հոկտեմբերի 21-ի ԱԺՈ-243-Ն որոշմամբ հավանության արժանացած Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունվարի 12-ի «Հայաuտանի Հանրապետության կառավարության 2017 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 122-Ն որոշման N1 հավելվածի 37-րդ կետի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի 2017 թվականի հունվարի 30-ի «Զբոսաշրջության զարգացման 2017 թվականի ծրագիրը և զբոսաշրջության զարգացման 2017 թվականի ծրագրի իրականացման միջոցառումների ժամանակացույցը» հաստատելու մասին» N 56-Ա հրամանով հաստատված N2 հավելվածի հիման վրա:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Ռազմավարությունը համապատասխանում է պետական քաղաքականության հայեցակարգային նպատակներին և խնդիրներին, ուղղված է համաշխարհային շուկայում հայկական զբոսաշրջային արդյունքի մրցունակության ամրապնդմանն ու բարձրացմանը, հայկական զբոսաշրջային արդյունքի դիվերսիֆիկացմանը, համայնքներում զբոսաշրջության զարգացմանը, համաչափ տարածքային տնտեսական զարգացմանը, մարդկային ռեսուրսների զարգացմանը, միջազգային համագործակցության ակտիվացմանը:
Ռազմավարության իրականացումը կնպաստի զբոսաշրջության ոլորտի զարգացմանը, առաջիկա տարիներին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների աճի ապահովմանը, ներքին զբոսաշրջության զարգացմանը:
Հայաստանը, քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած առաջին երկիր, և միաժամանակ ունենալով մեծ ներուժ կրոնական զբոսաշրջության զարգացման համար, ճանաչված չէ, զարգացած չեն կրոնական զբոսաշրջության ձևերը և բացակայում են անհրաժեշտ ենթակառուցվածքները:
- Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Ռազմավարության իրականացումը ենթադրում է զբոսաշրջության կայուն զարգացում, ինչը նպաստում է կայուն տնտեսական զարգացմանը, համաչափ տարածքային տնտեսական զարգացմանը, պատմամշակութային ժառանգության և ավանդույթների պահպանությանն ու զարգացմանը, մշակութային արժեքների փոխադարձ արժևորմանը և այլն:
Հայաստանում կրոնական զբոսաշրջության զարգացումը կնպաստի.
- Հայաստանի կայուն և համաչափ տարածքային տնտեսական զարգացմանը, ազգային եկամտի ավելացմանը,
- Հայաստանի և հայ ժողովրդի համաշխարհային ճանաչելիության բարձրացմանը,
- պատմամշակութային ժառանգության պահպանությանը, զարգացմանը և պատշաճ ներկայացմանն ու խթանմանը,
- բնակչության կենսամակարդակի բարձրացմանը,
- մշակութային բազմազանության և միջմշակութային երկխոսության պահպանմանն ու զարգացմանը,
- Հայաստան սփյուռք կապերի ու հայապահպանության ամրապնդմանն ու զարգացմանը,
- համամարդկային արժեքների պահպանությանը, զարգացմանը, խթանմանը, միջազգային համերաշխության և խաղաղության ամրապնդմանը և այդ գործընթացներում Հայաստանի դերի բարձրացմանը:
- Կարգավորման նպատակը և բնույթը
Ռազմավարության իրականացման նպատակն է ակտիվ և արդյունավետ մարքեթինգային քաղաքականության իրականացման միջոցով նպաստել համաշխարհային շուկայում հայկական զբոսաշրջային արդյունքի մրցունակության ամրապնդմանն ու բարձրացմանը, միջազգային շուկայում Հայաստանի` որպես առաջին քրիստոնյա երկրի նկարագրի շարունակական ամրապնդմանը, նպաստել հայկական զբոսաշրջային արդյունքի դիվերսիֆիկացմանը, համայնքներում զբոսաշրջության զարգացմանը, զբոսաշրջային սեզոնի երկարաձգմանը, համաչափ տարածքային տնտեսական զարգացմանը, մարդկային ռեսուրսների զարգացմանը:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն, Զբոսաշրջության պետական կոմիտե, պետական, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և մասնավոր հատվածի շահագրգիռ կողմեր:
- Ակնկալվող արդյունքը
- նպաստել առաջիկա տարիներին Հայաստան ներգնա զբոսաշրջային այցելությունների աճի տեմպի ավելացմանը.
- նպաստել հայկական զբոսաշրջային արդյունքի դիվերսիֆիկացմանը, Հայաստանում զբոսաշրջային սեզոնի երկարաձգմանը.
- նպաստել համայնքներում զբոսաշրջության զարգացմանը.
- նպաստել համաշխարհային զբոսաշրջային արդյունաբերությանը Հայաստանի ինտեգրմանը.
- ապահովել հայկական զբոսաշրջային արդյունքի պատշաճ ներկայացումը միջազգային զբոսաշրջային շուկայում` ի նպաստ միջազգային շուկայում Հայաստանի` որպես կրոնական զբոսաշրջության համար բարենպաստ և գրավիչ երկրի նկարագրի ամրապնդմանը:
- Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ
ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՍՈՒՐԵՆ ԿԱՐԱՅԱՆ
-
Քննարկվել է
20.05.2017 - 10.06.2017
-
Տեսակ
Արձանագրային որոշում
-
Ոլորտ
Մշակութային, Տնտեսական
-
Նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն
Հանրային քննարկում
20.05.2017 15:59
anmkrtchyan@mineconomy.am
Դիտումներ` 15822
Տպել