Հիշել նախագիծը
Լրամշակման փուլում է
«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ
-
4 - Կողմ
-
1 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Միքայել Դանիելյան 25.02.2020 10:47:31 | Ներկայացված նախագծով առաջարկվում է լրացումներ ու փոփոխություններ կատարել ոչ թե հիմնական ակտում` ՀՀ աշխատանքային օրենսգրքում, այլ հիմնական ակտում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին նորմատիվ իրավական ակտում, ինչը համահունչ չէ "Նորմատիվ իրավական ակտերի մասին" ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներին: Բովանդակային առումով, աշխատանքային գրքույկների հավաքագրման ժամկետը երկարացնելու մասին առաջարկվող փոփոխությունը դրական է ու անհրաժեշտ, սակայն գտնում եմ, որ այդ առաջարկվող փոփոխությունները պետք է կատարվեն ՀՀ աշխատանքային օրենսգրքում, ոչ թե "ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին" ՀՀ օրենքում: | Իրավական ակտի նախագիծը մշակվել է, հաշվի առնելով «Նորմատիվ իրվական ակտերի մասին» ՀՀ օրենքով սահմանված` օրենսդրական տեխնիկայի կանոնները: Հիմնական աշխատավայրի գործատուն պարտավոր էր Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով 2017 թվականի հունվարի 1-ից հետո՝ երեք տարվա ընթացքում (մինչև 01.01.2020թ.), իր մոտ վարվող աշխատանքային գրքույկները ներկայացնել ՀՀ կառավարության լիազորած պետական կառավարման մարմին՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայություն (այսուհետ՝ Ծառայություն)` աշխատանքային գրքույկում առկա տեղեկատվությունը պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարան ներառելու նպատակով: Այս դրույթը նախատեսված է «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2015 թվականի հունիսի 22-ի ՀՕ-96-Ն օրենքով: Հետևաբար աշխատանքային գրքույկները ներկայացնելու համար սահմանված ժամկետը երկարաձգելու նպատակով անհրաժեշտ է փոփոխություն կատարել ոչ թե Աշխատանքային օրենսգրքում, այլ «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում (մասնավորապես 57-րդ հոդվածում): | |
2 | Միքայել Դանիելյան 01.03.2020 17:16:14 | Նախագծով առաջարկվում է գործատուներին աշխատանքային գրքույկների ներկայացման համար տրվող ժամկետի տևողությունը պայմանավորել աշխատողների թվաքանակով, ընդ որում` որքան շատ են որևէ գործատուի մոտ աշխատող անձինք, այնքան ավելի քիչ ժամկետ է նախատեսվում տրամադրել տվյալ գործատուին, ինչն ընդունելի չէ: Կարծում եմ, որ ավելի տրամաբանական մոտեցում կլինի գործատուին տրամադրվող ժամկետի տևողության երկարությունը պայմանավորել աշխատողների թվաքանակի մեծությամբ և ոչ թե հակառակը` հաշվի առնելով աշխատողների թվաքանակի մեծությամբ պայմանավորված աշխատանքի ծավալի մեծությունը: | Հայտնում եմ, որ «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-96-Ն օրենքով՝ 2017 թվականի հունվարի 1-ից հետո՝ երեք տարվա ընթացքում (մինչև 01.01.2020 թ.) սահմանվել էր գործատուների՝ իրենց մոտ վարվող աշխատանքային գրքույկները լիազոր մարմին (Սոցիալական ապահովության ծառայություն) հանձնելու, այնուհետև՝ աշխատանքային գրքույկում առկա տեղեկատվությունը պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարան ներառելուց հետո աշխատողներին վերադարձնելու օրենսդրական պարտավորությունը։ 2017, 2018թթ. Ծառայության տարածքային բաժինների կողմից հավաքագրվել, կապալառու կազմակերպությունների կողմից տեսաներածվել և «Աշխատանքային գրքույկներ» ենթահամակարգ են մուտքագրվել շուրջ 270 000 աշխատանքային գրքույկ։ 2019 թվականին նախատեսված էր տեսաներածել շուրջ 350 000 աշխատանքային գրքույկ։ Սակայն 2019 թվականի ընթացքում հավաքագրվել է շուրջ 125 000 աշխատանքային գրքույկ։ Հարկ է նկատի ունենալ, որ ի սկզբանե գործատուների կողմից գրքույկները Ծառայություն ներկայացնելու օրենսդրական պարտավորությունը խախտելու (չկատարելու) համար վարչական պատասխանատվություն նախատեսված չի եղել և ըստ էության Ծառայությունն այս ժամանակահատվածում գրքույկները հավաքագրել է գործատուների հետ համագործակցության դաշտում՝ չունենալով պատժամիջոցներ կիրառելու լիազորություն։ Ըստ այդմ, ներկայացված Նախագծով նախատեսվում է սահմանել նաև գրքույկները ներկայացնելու տարբերակված ժամկետներ՝ ըստ գործատուների մոտ աշխատող անձանց թվաքանակի: Ինչը հնարավորություն կտա առավել արդյունավետ կազմակերպել յուրաքանչյուր խմբի մեջ մտնող գորածատուների հետ տարվող աշխատանքը (աշխատանքային գրքույկների տեսաներածման աշխատանքները), որի արդյունքում էլ կբարձրանա գրքույկների մշակման (հավաքագրման, տեսաներածման) աշխատանքերի արդյունավետությունը։ |