Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

Ներկայացվող նախագծի նպատակը իրավակիրառական պրակտիկայում առաջացած խնդիրներին լուծում տալն է:

2017 և 2018 թվականների ընթացքում Ծառայության տարածքային բաժինների կողմից հավաքագրվել, կապալառու կազմերպությունների միջոցով տեսաներածվել և «Աշխատանքային գրքույկներ» ենթահամակարգ են մուտքագրվել շուրջ 270 000 աշխատանքային գրքույկ։

Սակայն, 2018 թվականին աշխատանքների կատարման ընթացքում պարզ դարձավ, որ հարաբերությունները կարգավորող նորմատիվ իրավական ակտերով հավաքագրման և տեսաներածման համար սահմանված ժամկետը՝ 2017 թվականի հունվարից մինչև 2019 թվականը, աշխատանքներն ամբողջ ծավալով իրականացնելու համար բավարար չէ։ Պետական եկամուտների կոմիտեի տվյալների շտեմարանի տեղեկատվության համաձայն՝ առկա էր շուրջ 320 000 աշխատող, ում գրքույկները դեռևս տեսաներածված չէին, բացի այդ գրքույկները տեսաներածելու համար տարածքային բաժիններ էին դիմում նաև չաշխատող անձինք։

Ներկայացվող նախագիծն ընդունվելու դեպքում հնարավորինս կվերացվեն իրավակիրառ պրակտիկայում առաջացած խնդիրները, կբարձրանա գրքույկների մշակման (հավաքագրման, տեսաներածման) աշխատանքերի արդյունավետությունը։

  • Քննարկվել է

    17.02.2020 - 03.03.2020

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7632

Տպել

Առաջարկներ`

Միքայել Դանիելյան

01.03.2020

Նախագծով առաջարկվում է գործատուներին աշխատանքային գրքույկների ներկայացման համար տրվող ժամկետի տևողությունը պայմանավորել աշխատողների թվաքանակով, ընդ որում` որքան շատ են որևէ գործատուի մոտ աշխատող անձինք, այնքան ավելի քիչ ժամկետ է նախատեսվում տրամադրել տվյալ գործատուին, ինչն ընդունելի չէ: Կարծում եմ, որ ավելի տրամաբանական մոտեցում կլինի գործատուին տրամադրվող ժամկետի տևողության երկարությունը պայմանավորել աշխատողների թվաքանակի մեծությամբ և ոչ թե հակառակը` հաշվի առնելով աշխատողների թվաքանակի մեծությամբ պայմանավորված աշխատանքի ծավալի մեծությունը:

Միքայել Դանիելյան

25.02.2020

Ներկայացված նախագծով առաջարկվում է լրացումներ ու փոփոխություններ կատարել ոչ թե հիմնական ակտում` ՀՀ աշխատանքային օրենսգրքում, այլ հիմնական ակտում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին նորմատիվ իրավական ակտում, ինչը համահունչ չէ "Նորմատիվ իրավական ակտերի մասին" ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներին: Բովանդակային առումով, աշխատանքային գրքույկների հավաքագրման ժամկետը երկարացնելու մասին առաջարկվող փոփոխությունը դրական է ու անհրաժեշտ, սակայն գտնում եմ, որ այդ առաջարկվող փոփոխությունները պետք է կատարվեն ՀՀ աշխատանքային օրենսգրքում, ոչ թե "ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին" ՀՀ օրենքում:

Տեսնել ավելին