Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԻ) ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾԱԳՆԱՀԱՏՄԱՆ (ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԻ) ԳՈՏԻԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ, ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ԿՈՈՐԴԻՆԱՏՆԵՐՆ ՈՒ ՏԱՐԱԾԱԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՏԻԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՔԱՐՏԵԶՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԻ) ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾԱԳՆԱՀԱՏՄԱՆ (ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԻ) ԳՈՏԻԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ, ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ԿՈՈՐԴԻՆԱՏՆԵՐՆ ՈՒ ՏԱՐԱԾԱԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՏԻԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՔԱՐՏԵԶՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Միջոցառման իրակացման անհրաժեշտությունը և նպատակը

   Միջոցառման նպատակը Հայաստանի Հանրապետության հողամասերի (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողերի) և շինությունների տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության սահմանների, սահմանների կոորդինատների ու տարածագնահատման գոտիականության քարտեզների սահմանումն է:

 

   1.1. կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

   Ներկայումս անշարժ գույքի հարկը բաղկացած է երկու բաղադրիչներից՝ շենքեր, շինությունների գույքահարկից և հողամասերի հողի հարկից:

   Շենքեր, շինությունների կադաստրային գնահատությունն իրականացվում է դեռևս 2000-2002 թվականներին անշարժ գուքերի համակարգված դիտարկումների և շուկայական տվյալների վերլուծությունների արդյունքում՝ անշարժ գույքի շուկայական մոտեցումների հիման վրա մշակված կարգերի (բանաձև-հաշվարկների հիման վրա): Եվ շենքեր, շինությունների կադաստրային գնահատման գործընթացը ներկայումս կարգավորվում է 2002 թվականին ընդունված «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքով և այլ նորմատիվ իրավական ակտերով, և շինությունների կադաստրային արժեքների բանաձև-հաշվարկներում գնագոյացման գործոններ են հանդիսանում 2002 թվականի դրությամբ շուկայական մեխանիզմների հիման վրա վերլուծությունների արդյունքում ձևավորված չափորոշիչները, մասանվորապես՝ շինությունների տեղադրության (տարածագնահատման գոտիականության) գործակիցները հաստատված են ՀՀ կառավարության 2003 թվականի ապրիլի 17-ի N 470-Ն որոշմամբ: Արդյունքում նշված գնագոյացման գործոնները չեն արտացոլում ներկայիս անշաժ գույքի շուկայի իրական պատկերը:

   Ինչ վերաբերվում է հողամասերի կադաստրային գնահատմանը, ապա ներկայումս դրանք գնահատվում են 1994 թվականին, 1997 թվականին, 2002 թվականին և 2003 թվականին ՀՀ կառավարության տարբեր որոշումներով սահմանված կարգերով:

       

   1.2. առկա խնդիրների առաջարկվող լուծումները

   Ծրագրի շրջանակներում իրականացվել են՝

   Հայաստանի Հանրապետության բոլոր համայնքներում անշարժ գույքի շուկայական գնահատություններ,

   անշարժ գույքի շուկայական գնահատու­թյուն­ների տվյալների և ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի կողմից վերջին 5 տարիների փաստացի գործարք­ների պայմանագրային գների, ինչպես նաև անշարժ գույքի առաջարկի շուկայի տվյալների վերլուծություններ,

   պայմանագրային և գնահատված գները անցկա­ցվել (մուտքագրվել) են քարտեզների վրա, կատարվել է գնային գոտիների առանձնացում, որոշվել՝ գոտուց գոտի անցման գործակիցները, նկարագրվել է առանձնացված գնային գոտի­ները, վերլուծությունների հիման վրա որոշվել են բազային արժեքները, ինչպես նաև  շինությունների քանակական և որակական բնութագրիչների գործակիցների մեծությունները:

   Միասնական տարածագնահատման նոր գոտևորման աշխատանքները կատարվել են հիմք ընդունելով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասի շուկայական արժեքները: Բազային արժեքների հաշվարկման, ինչպես նաև շինությունների քանակական և որակական բնութագրիչների մեծությունների դուրս բերման համար կիրառվել է շառավղա-կենտրոնային (դասական) մեթոդը, որը բացի մի գլխավոր կենտրոնից թույլ է տալիս հաշվի առնել նաև մի քանի կենտրոնների ազդեցությունը կոնկրետ անշարժ գույքի գնի վրա:

   Նշված մեթոդաբանության կիրառման արդյունքում Հայաստանի Հանրապետության հողերի (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողերի) մեկ քառուկուսի մետր մակերեսի բազային արժեքը կազմել է 330,000.0 ՀՀ դրամ, իսկ շինության մեկ քառակուսի մետր մակերեսի (ներքին չափերով) բազային արժեքը՝ 700,000 ՀՀ դրամ:

 

  1. Կարգավորման առարկան

   Հայաստանի Հանրապետությունում հողամասերի և դրանց բարելավումների՝ շինությունների միասնական տարածագնահատման նոր գոտևորման, սահմանների կոորդինատների ու տարածագնահատման գոտիականության քարտեզների  սահմանումն է:

 

  1. Միջոցառման իրակացումից ակնկալվող արդյունքը

   Միջոցառման իրականացման արդյունքում ՀՀ կառավարության որոշմամբ կսահմանվեն Հայաստանի Հանրապետության հողամասերի (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողերի) և շինությունների տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության սահմանները, սահմանների կոորդինատներն ու տարածագնահատման գոտիականության քարտեզները:

   Միջոցառման իրականացումը հնարավորություն կընձեռնի անշարժ գույքի հարկը, պետության և համայնքային սեփականությունը հանդիսացող հողամասերի օտարման, ինչպես նաև վարձակալության տրամադրման դեպքերում՝ վաճառքի կամ մեկնարկային նվազագույն գները հաշվարկել անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքից, կնպաստի Հայաստանի Հանրապետությունում անշարժ գույքի հարկով արդարացի հարկման մեխանիզմների ներդրմանը և անշարժ գույքի հարկով հարկման բազա կհանդիսանա անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը, կապահովի անշարժ գույքի շուկայի գնային իրավիճակի վերաբերյալ վերլուծական տեղեկատվության ապահովմանը, կխթանի պարապուրդում գտնվող գույքի մասնակցությունը տնտեսությունում ավելացված արժեքի ստեղծմանը:

 

 

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    29.01.2020 - 15.02.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կադաստր

  • Նախարարություն

    Կադաստրի կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 11672

Տպել

Առաջարկներ`

Մհեր Հակոբյան

12.02.2020

Հատկապես Երևան քաղաքում հողատարածքների արժեքները իրական շուկայական արժեքի հետ համադրելով, ստանում ենք մեծ շեղումներ, քանի որ ըստ ներկայացված նախագծի Նոր-Արեշ 44-րդ փողոցով մինչև Նոր-Արեշ 7-րդ փողոցի հետ հատումը, այնուհետև Նոր-Արեշ 7-րդ փողոցով մինչև Նոր-Արեշ 20-րդ փողոցի հետ հատումը , ինչպես նաև Ս.Տարոնցի նրբանցք և Եղ.Թադևոսյան փողոցի հետ հատման կետից, այնուհետև Ս.Տարոնցի նրբանցքով մինչև Հ.Հովսեփյան փողոցի հետ հատումը, այնուհետև Հ.Հովսեփյան փողոցով մինչև Արտաշիսյան փողոցի հետ հատումը չի կարող լինել 5-րդ գոտի , որի արժեքը 1քմ-ի համար կազմում է 330.000*0.17851 գործակից=58.908 ՀՀ դրամ:

Շահեն Շահինյան

29.01.2020

Նախագծի հավելվածները առկա չեն։ Ինչպես կարելի է կարծիք կազմել նախագծի վերաբերյալ առանց դրա ամենակարևոր մասեր կազմող հավելվածների։ Անհրաժեշտ է հասանելի դարձնել դրանք։

Տեսնել ավելին