Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԻ) ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾԱԳՆԱՀԱՏՄԱՆ (ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԻ) ԳՈՏԻԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ, ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ԿՈՈՐԴԻՆԱՏՆԵՐՆ ՈՒ ՏԱՐԱԾԱԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՏԻԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՔԱՐՏԵԶՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

36%64%

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Շահեն Շահինյան 29.01.2020 20:17:41 Նախագծի հավելվածները առկա չեն։ Ինչպես կարելի է կարծիք կազմել նախագծի վերաբերյալ առանց դրա ամենակարևոր մասեր կազմող հավելվածների։ Անհրաժեշտ է հասանելի դարձնել դրանք։
2 Մհեր Հակոբյան 12.02.2020 16:06:54 Հատկապես Երևան քաղաքում հողատարածքների արժեքները իրական շուկայական արժեքի հետ համադրելով, ստանում ենք մեծ շեղումներ, քանի որ ըստ ներկայացված նախագծի Նոր-Արեշ 44-րդ փողոցով մինչև Նոր-Արեշ 7-րդ փողոցի հետ հատումը, այնուհետև Նոր-Արեշ 7-րդ փողոցով մինչև Նոր-Արեշ 20-րդ փողոցի հետ հատումը , ինչպես նաև Ս.Տարոնցի նրբանցք և Եղ.Թադևոսյան փողոցի հետ հատման կետից, այնուհետև Ս.Տարոնցի նրբանցքով մինչև Հ.Հովսեփյան փողոցի հետ հատումը, այնուհետև Հ.Հովսեփյան փողոցով մինչև Արտաշիսյան փողոցի հետ հատումը չի կարող լինել 5-րդ գոտի , որի արժեքը 1քմ-ի համար կազմում է 330.000*0.17851 գործակից=58.908 ՀՀ դրամ: