Հիշել նախագիծը
Լրամշակման փուլում է
«Վիճակախաղերի կազմակերպման գործունեությունից ստացվող եկամուտների հաշվառման ու դրա նկատմամբ հսկողության իրականացման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը
-
3 - Կողմ
-
1 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 24.12.2019 14:24:40 | Հարգելի գործընկերներ, Շատ կարևոր որոշում է։ Դրա համար էլ կողմ եմ քվեարկում։ Սակայն որոշման նախագծի շրջանառությունը խիստ ուշացած է և հնարավոր է մի շարք վարչարարական խնդիրներ առաջանան ՀՕ դրույթը կատարելու գործում։ Այդ տեսակետից առաջարկում եմ անցումային դրույթ սահմանել ՀՕ դրույթի և սույն որոշման կիրարկման առումով։ Մովսես Արիստակեսյան "Տնտեսական իրավունքի կենտրոն" ՀԿ նախագահ | Առաջարկությունը ընդունվել է: | Հարցի կարգավորման նպատակով որոշման նախագծով հաստատվող կարգի 2-րդ կետում ավելացվել է նոր պարբերություն հետևյալ խմբագրությամբ՝ «2020թվականի հունվարի 1-ից հետո վիճակախաղերի իրացվող տոմսերի վրա հսկիչ նշանների առկայությունը պարտադիր է, բացառությամբ մինչև 2020 թվականի հունվարի 1-ը թողարկված և իրացման ենթակա վիճակախաղերի տոմսերի, որոնց խաղարկությունները կայանալու են 2020 թվականին:» |