«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 143-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին»
-
6 - Կողմ
-
1 - Դեմ
ՏԵՂԵԿԱՆՔ - ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի
N 143-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության
որոշման նախագծի ընդունման
- Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)
Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ ականազերծման աշխատանքների համար տրամադրվող դոնորական աջակցությունը բացակայում է, ուստի հրամայական է դառնում միջոցների ինքուրույն հայթհայթման խնդիրը:
Հանրապետությունում որոշակի գործունեությամբ զբաղվելու և/կամ որոշակի ծրագրեր իրականացնելու նպատակով ֆիզիկական անձանց, պետական և մասնավոր կազմակերպություններին օտարվում և/կամ տրամադրվում են հողատարածքներ, որոնք ականապատ են, սակայն համարվում են երրորդ առաջնահերթության տարածքներ (հեռու են բնակավայրերից), իսկ այդ տարածքներում գործունեություն ծավալելը պոտենցիալ վտանգ է կյանքի և առողջության համար:
Բացի այդ, Միավորված Ազգերի Կազմակերպության (ՄԱԿ) կողմից պարբերաբար հայտարարվում են հակաականային գործունեության ոլորտի միջազգային մրցույթներ, որոնց մասնակցությունը ՀԱՓԿ ՊՈԱԿ-ին կտա ոչ միայն ֆինանսական միջոցներ ձեռք բերելու հնարավորություն, այլ նաև հակաականային գործունեության ոլորտի նորարար տեխնոլոգիաների կիրառման հմտությունների տիրապետում և ոլորտում միջազգային ճանաչում:
- Կարգավորման առարկան
Ներկայացվող նախագծով առաջարկվում է ՀԱՓԿ ՊՈԱԿ-ին թույլատրել զբաղվելու տնտեսվարող սուբյեկտների և ֆիզիկական անձանց պատվերների հիման վրա արտապլանային տեխնիկական հետազոտության և ականազերծման աշխատանքների իրականացմամբ և մասնակցել ՄԱԿ-ի կողմից հայտարարված հակաականային գործունեության ոլորտի միջազգային մրցույթներին, որոնց արդյունքում գոյացած միջոցները կուղղվեն ՀԱՓԿ ՊՈԱԿ-ի կանոնադրական նպատակների իրականացմանը:
- Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը
Նախագիծն ընդունվելու դեպքում ֆիզիկական անձինք, պետական և մասնավոր կազմակերպությունները, որոնք նպատակ ունեն իրականացնել որոշակի ձեռնարկատիրական գործունեություն կամ իրականացնել որոշակի ծրագրեր (հանքերի շահագործում, շինությունների կառուցում, գյուղատնտեսական ծրագրերի իրականացում և այլն) այնպիսի տարածքներում, որոնք գտնվում են հաստատված և/կամ կասկածելի վտանգավոր տարածքներում (ծանրաբեռնված են ականներով և/կամ Պատերազմի Պայթուցիկ Մնացորդներով), կարող են դիմել ՀԱՓԿ ՊՈԱԿ-ին՝ իրենց ֆինանսական միջոցների հաշվին իրականացնելու ականազերծման աշխատանքներ՝ ՀԱՓԿ ՊՈԱԿ-ի առաջնահերթություններից դուրս: Որպես օրինակ նշենք, եթե տնտեսվարող սուբյեկտը հանքարդյունաբերության ոլորտում նպատակ ունի իրականացնել որոշակի գործունեություն, իսկ այդ տարածքները աղտոտված են ականներով, սակայն գտնվում են բնակավայրերից և/կամ գյուղատնտեսական նշանակություն ունեցող տարածքներից բավականին հեռու և հետևաբար ՀԱՓԿ ՊՈԱԿ֊ի համար, միջազգային չափորոշիչներին համապատասխան, համարվում են երկրորդական և/կամ երրորդական առաջնահերթություն, ապա ՀԱՓԿ ՊՈԱԿ-ը, տնտեսվարող սուբյեկտի պատվերի հիման վրա և վերջինիս ֆինանսավորման շնորհիվ կարող է իրականացնել այդ տարածքների ականազերծման աշխատանքները:
ՄԱԿ-ի կողմից հայտարարված հակաականային գործունեության ոլորտի միջազգային մրցույթներին մասնակցության դեպքում ՀԱՓԿ ՊՈԱԿ-ը ֆինանսական միջոցների ձեռքբերումից զատ կտիրապետի նաև հակաականային գործունեության ոլորտի նորարար տեխնոլոգիաների կիրառման հմտություններին:
Նախագծի ընդունման շնորհիվ բացի ականազերծման աշխատանքների իրականացման նպատակով հնարավոր ֆինանսական միջոցների ձեռքբերումը պետք է դիտարկել նաև իրականացվող գործունեության անվտանգության ապահովումը, քանի որ ականապատ տարածքներում որոշակի գործունություն իրականացնելը ոչ այլ ինչ է, քան խաղ կյանքի և առողջության հետ, ինչը միշտ անդառնալի հետևանքներ է ունենում:
ՏԵՂԵԿԱՆՔ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 143-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու վերաբերյալ
Որոշման նախագծի ընդունումն այլ իրավական ակտերի ընդունման կամ գործող ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջացնում:
ՏԵՂԵԿԱՆՔ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի
N 143-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջեի ծախսերի կամ եկամուտների ավելացման կամ նվազեցման վերաբերյալ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 143-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում ՀՀ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:
ՏԵՂԵԿԱՆՔ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 143-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը հանրային քննարկման ներկայացնելու վերաբերյալ
Որոշման նախագիծը տեղադրվել է իրավական ակտերի նախագծերի հանրային քննարկման համար նախատեսված միասնական կայքում:
-
Քննարկվել է
12.12.2019 - 27.12.2019
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Անվտանգություն
-
Նախարարություն
Պաշտպանության նախարարություն
Դիտումներ` 6464
Տպել