«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 143-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին»
-
6 - Կողմ
-
1 - Դեմ
Նախագիծ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
« » ______________________ 2019 թվականի N - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 17-Ի N 143-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵԶ ԼՐԱՑՈՒՍՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով՝ ՀՀ կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու և նրա կանոնադրությունը հաստատելու մասին» N 143-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`
1) որոշման 5-րդ կետը լրացնել 5-րդ ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ.
«5) ֆիզիկական անձանց, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, անկախ կազմակերպական իրավական ձևից կազմակերպությունների պատվերների հիման վրա տեխնիկական հետազոտության և ականազերծման աշխատանքների իրականացում:».
2) որոշման N 1 հավելվածում`
ա) 9-րդ կետում <<շրջանակներում>> բառից հետո լրացնել <<, մասնակցել իր գործունեության ոլորտին առնչվող Միավորված Ազգերի Կազմակերպության կողմից հայտարարված միջազգային մրցույթներին>> բառերը.
բ) 14-րդ կետում լրացնել 5-րդ ենթակետ` հետևյալ բովանդակությամբ.
<<5) ֆիզիկական անձանց, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, անկախ կազմակերպական իրավական ձևից կազմակերպությունների պատվերների հիման վրա տեխնիկական հետազոտության և ականազերծման աշխատանքների իրականացում: Ընդ որում, կազմակերպության հումանիտար գործունեությունը գերակա է սույն ենթակետում նախատեսված գործունեության նկատմամբ:>>
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
-
Քննարկվել է
12.12.2019 - 27.12.2019
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Անվտանգություն
-
Նախարարություն
Պաշտպանության նախարարություն
Դիտումներ` 6345
Տպել