Հիշել նախագիծը

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՁՄԵՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Անդրանիկ Մուրադյան 03.12.2019 22:52:34 Հերթական անգամ առաջարկում եմ վերանայել մինչև 26 տարեկանը տարկետման տրամադրման հոդվածը՝ որոշ մասնավոր դեպքերի համար։ Այս ժամկետը հաշվի չի առնում այն փաստը, որ օրինակ միջպետական կառավարական ծրագրերի սահմաններում արտերկրում սովորող կամ աշխարհի առաջատար բուհերի ասպիրանտուրայում սովորող որոշ ուսանողներին չի տրվում բավարար ժամանակ գիտական աստիճան ստանալու համար։ Այն հաշվի չի առնում օտարերկրյա կրթական համակարգերի առանձնահատկությունները, նրանց բարդությունը, ուսման տևողությունը և ինչքան ժամանակ է անհրաժեշտ ֆորմալ պահանջներին համապատասխանելու համար։ Փաստորեն պետությունը միջպետական համաձայնագրի շրջանակներում կամ արտասահմանյան առաջատար բուհերում սովորելու համար քաղաքացուն տրամադրելով տարկետում, որպես գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող անձ, հնավորություն տալիս է սկսել ուսուցումը, բայց հնարավորություն չի տալիս այն ավարտել։ Այդ իսկ պատճառով առաջարկում եմ․ Միջպետական համաձայնագրերի շրջանակներում օտարերկրյա բուհերի ասպիրանտուրայում և աշխարհի առաջատար այլ բուհերի ասպիրանտուրայում սովորող ուսանողների համար նախատեսել տարկետման տրամադրման կամ բանակից ազատման այլ կարգ կամ կառավարության որոշմամբ նմանատիպ դրության մեջ հայտնված քաղաքացիներին թույլ տալ բացառության կարգով ավարտել ուսումը և ստանալ գիտական աստիճան։ Տարկետում այդ պարագայում կարող է տրամադրվել մինչ ուսման ավարտը պայմանով, որ եթե այդ ժամկետում ուսանողը չի ստանում գիտական աստիճան ապա նա ենթակա է զորակոչի նույնիսկ եթե անցել է զորակոչային տարիքը (27 տարեկանը)։ Եթե 26 տարեկանի շեմը մնում է անփոփոխ կամ չի նախատեսվում բացառություններ այդ ուսանողների համար ապա միջպետական կառավարական ծրագրերի սահմաններում արտերկրում և արտասահմանյան առաջատար մի շարք բուհերի ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱՅՈՒՄ սովորելը դառնում է անիմաստ է։ Անիմաստ են դառնում նաև միջպետական կառավարական ծրագրերը, քանի որ ուսանողները որոնց ուսումը ֆինանսավորվում է օտար երկրների կողմից չեն կարող այդ երկրներում ստանալ գիտական աստիճան։ Արդյունքում արտասահմանում սովորել ցանկացողների թիվը կարող է նվազել, որը դժվար թե դրական ազդեցություն ունենա գիտության ընդհանուր մակարդակի վրա ՀՀ-ում։ Կարծում եմ պետությունը շահերից է նաև բխում որպեսզի արտասահմանում ուսանող քաղաքացիները կարողանան վերջացնել ուսումը և ստացած փորձը ներդնել ՀՀ-ում գիտության և տնտեսության զարգացման մեջ։ Եթե մենք կարևորում ենք ուսման դերը ՀՀ-ում, ապա պետք է գիտակցենք, որ հավելյալ խոչընդոտներ ստեղծելը գիտությամբ զբաղվել ցանկացող մարդկանց համար, ինչպես ՀՀ-ում, այնպես էլ արտասահմանում, ուղակի չի կարող դրական ազդեցություն ունենալ կրթական ոլորտի վրա։ Կարծում եմ նաև, որ ասպիրանտուրայում սովորող ուսանողն պետք է բավարար ժամանակ ունենա արժանահավատ աշխատանք ներկայացնելու համար։ Ժամկետներով կաշկանդված ուսանողի աշխատանքը չի կարող ավելի լավը լինել քան ուսանողինը որը բավարար ժամանակ ունի իր հետազոտությունների համար։ Իսկ մյուս կողմից հատուկենտ ասպիրանտներին տարկետման տրամադրումը մինչև ուսման ավարտը դժվար, թե զգալի ազդեցություն ունենան ՀՀ բանակի մարտունակության վրա։ Ես անկեղծ ասած զարմանում եմ, իրո՞ք մենք չենք գիտակցում տվյալ օրենսդրական կարգավորման աբսուրդային լինելը։ Չի ընդունվել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ օրենք) 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պարտադիր զինվորական ծառայությունը կազմակերպվում է զորակոչի միջոցով։ Զորակոչի ենթակա են 18 տարին լրացած արական սեռի քաղաքացիները` մինչև 27 տարին լրանալը: Օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ գիտության, կրթության, մշակույթի, արվեստի և սպորտի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում կարող է տրվել նաև ՀՀ կառավարության որոշմամբ՝ ՀՀ կառավարության սահմանած կարգով և պայմաններով: Ղեկավարվելով օրենքի նշված դրույթով` ՀՀ կառավարությունը 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածով սահմանել է գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգը և պայմանները: Նշված կարգի 10-րդ կետի համաձայն՝ գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացուն ՀՀ կառավարության որոշմամբ տարկետում տրվում է համապատասխան կրթական ծրագրով ուսումնառության ժամկետով՝ սակայն ոչ ավելի, քան մինչև քաղաքացու 26 տարին լրանալու օրը: Հաշվի առնելով վերոգրյալը և համադրելով նշված իրավական ակտերի համապատասխան դրույթները՝ գալիս ենք հետևյալ եզրահանգման. քանի որ զորակոչի ենթակա են 18 տարին լրացած արական սեռի քաղաքացիները` մինչև նրանց 27 տարին լրանալը, իսկ ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ քաղաքացիներին տրվում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում, հետևաբար տարկետումը չի կարող լինել ավելի երկար քան քաղաքացու 26 տարին լրանալը, հակառակ պարագայում կստացվի, որ վերջինիս տրվել է ոչ թե տարկետում, այլ կայացվել է պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու որոշում, ինչը կհակասի վերը նշված իրավական ակտերով ամրագրված սկզբունքներին
2 Արմեն Ավետիսյան 04.12.2019 02:49:54 Տարկետման հետ կապված լուրջ խնդրի սռաջ են կանգնում նրանք, ովքեր տարկետում են ստացել մինչև 26 տարին լրանալը, բայց փաստացի չեն հասցնում ավարտել ասպիրանտուրան: Զինապարտության մասին օրենքում ասպիրանտուրայում սովորողների համար պետք է փոխվի զորակոչի տարիքային շեմը և ժամանակ տրամադրվի ավարտելու համար, քանի որ տարկետում են ստացել մինչ ուսումնառության ավարտը, բայց փաստացի չեն հասցնում ավարտել, որովհետև 26 տարին լրացել է: Այստեղ կա հակասություն: Չի ընդունվել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ օրենք) 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պարտադիր զինվորական ծառայությունը կազմակերպվում է զորակոչի միջոցով։ Զորակոչի ենթակա են 18 տարին լրացած արական սեռի քաղաքացիները` մինչև 27 տարին լրանալը: Օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ գիտության, կրթության, մշակույթի, արվեստի և սպորտի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում կարող է տրվել նաև ՀՀ կառավարության որոշմամբ՝ ՀՀ կառավարության սահմանած կարգով և պայմաններով: Ղեկավարվելով օրենքի նշված դրույթով` ՀՀ կառավարությունը 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածով սահմանել է գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգը և պայմանները: Նշված կարգի 10-րդ կետի համաձայն՝ գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացուն ՀՀ կառավարության որոշմամբ տարկետում տրվում է համապատասխան կրթական ծրագրով ուսումնառության ժամկետով՝ սակայն ոչ ավելի, քան մինչև քաղաքացու 26 տարին լրանալու օրը: Հաշվի առնելով վերոգրյալը և համադրելով նշված իրավական ակտերի համապատասխան դրույթները՝ գալիս ենք հետևյալ եզրահանգման. քանի որ զորակոչի ենթակա են 18 տարին լրացած արական սեռի քաղաքացիները` մինչև նրանց 27 տարին լրանալը, իսկ ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ քաղաքացիներին տրվում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում, հետևաբար տարկետումը չի կարող լինել ավելի երկար քան քաղաքացու 26 տարին լրանալը, հակառակ պարագայում կստացվի, որ վերջինիս տրվել է ոչ թե տարկետում, այլ կայացվել է պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու որոշում, ինչը կհակասի վերը նշված իրավական ակտերով ամրագրված սկզբունքներին
3 Հովսեփ Հովսեփյան 04.12.2019 12:34:07 Ափսոս են այն բոլոր միջոցները, թուղթը, թանաքը, ժամանակը, որոնք ծախսվում են նման որոշումներ գրելու, քննարկելու, ընդունելու համար։ Բոլորը պետք է հավասար լինեն Հայաստանի Հանրապետությունում, ԲՈԼՈՐԸ, իսկ այդ հավասարությունը պետք է արտահայտվի, որ ՀՀ ԶՈՒ ՊԵՏՔ է ծառայեն բոլորը, անխտիր, 18 տարին լրանալուց, անկախ սոցիալական դիրքից, ուսման նկատմամբ սիրուց, մտավոր կարողություններից, քաղաքացի կամ գյուղացի լինելուց, գեր կամ նիհար, հասակով կամ կարճ ․․․․ լինելուց, ԲՈԼՈՐԸ անխտիր, թե չէ ստացվում է Հայրենիքը սիրում են բոլորը, բայց նրա համար ԶՈՒ ծառայում են մի մասը, մյուս մասը իբր "ծառայում է" Բերկլիում կամ Հարվարդում սովորելով, դա արդար չէ։ Եթե սերը հանդեպ Հայաստանը այդքան մեծ է, կարելի է սկզբում ծառայել ՀՀ ԶՈՒ, հետո Հարվարդում կամ Բերկլիում սովորելով ծառայել։ Ընդունվել է ի գիտություն
4 Հայկ Մարդանյան 06.12.2019 08:41:58 Առաջարկում եմ փոփոխություններ կատարել ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման մեջ, ըստ որի ասպիրանտուրայի կրթական ծրագրով սովորող ուսանողներին կտրվի տարկետում՝ մինչև ուսումնառության ավարտը: Եթե ուսումնառությունը կտևի ավելի երկար, քան քաղաքացու 27 տարին լրանալու օրը, ապա առաջարկում եմ ազատել նման քաղաքացիներին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից և ներառել նրանց սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության ցուցակում, այնպես, որ ուսումնառության ավարտից հետո նման քաղաքացիները կզորակոչվեն ՀՀ ԶՈՒ, սակայն որպես սպաներ, որոնց համար զորակոչային տարիքը սահմանված է 18-ից մինչև 35 տարեկան՝ ըստ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի: Ընդունվել է ի գիտություն, առաջիկայում կիրականացվեն քննարկումներ:
5 Շուշանիկ Վարդանյան 06.12.2019 11:27:11 Խնդրում եմ Ձեզ, Սարգիս Հովհաննիսյանի Վաշինգտոնի համալսարանում տարկետման ժամկետը փոփոխել, քանի որ ՀՀԿԳՍ նախարարություն 04.12.2019թ.-ին ներկայացրել եմ տեղեկանք մինչև 2023թ.-ի օգոստոս ամիսը ներառյալ ուսումնառության ավարտի նորմատիվ ժամկետի վերաբերյալ: Ընդունվել է ի գիտություն
6 Խաչատուր Մալաքյան 15.12.2019 23:37:26 Առաջարկում ենք փոփոխություններ կատարել ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման կարգի 9.1 կետով նախատեսված պայմանների մեջ, որը հղում է կատարում աշխարհ լավագույն բարձրագույն ուսումնական հաստատությունների ակադեմիական վարկանիշավորման առաջին հինգ տասնյակում ընդգրկված հաստատությունների ցանկերին՝ ըստ http://www.shanghairanking.com/ կայքի: http://www.shanghairanking.com-ի ARWU (Academic Ranking of World Universities) վարկանիշավորումը խիստ թերի է և խտրականորեն է վերաբերվում հասարակական գիտությունների վարկանիշավորմանը: Դրա վառ օրինակը հետևյալն է. ARWU-ի ակադեմիական վարկանիշավորման մեջ անտեսված է պատմությունը որպես գիտության ոլորտ, այս ոլորտը ընդհանրապես բացակայում է հղված իր ցանկերում՝ http://www.shanghairanking.com/Shanghairanking-Subject-Rankings/index.html ։ Վերը նշվածի պատճառով, ARWU վարկանիշավորումը խիստ թերի է և անհամատեղելի է օրինակ Ֆրանսիայի լավագույն հաստատություններից մեկի՝ «Փարիզ 1 Պանթեոն-Սորբոն» համալսարանի և այստեղ դասավանդվող հասարակական գիտությունների վարկանիշավորման համար։ Այսպես, ըստ այլ ազդեցիկ վարկանիշավորման սանդղակների՝ QS-Ranking-ի վարկանիշավորմամբ «Պանթեոն-Սորբոն» համալսարանը պատմության ոլորտում գրավում է աշխարհում 46-րդ տեղը։ Մեկ այլ հռչակավոր և ազդեցիկ վարկանիշավորման սանդղակների՝ Times Higher Education World University Rankings-ի ևս՝ «Պանթեոն-Սորբոն» համալսարանը գրավում է աշխարհում 48-րդ տեղը՝ arts and humanities ոլորտում: Սակայն ARWU վարկանիշավորմամբ «Պանթեոն-Սորբոն» համալսարանը չի ստացել տվյալ սանդղակի վարկանիշավորման նույնիսկ մինչև 1000-րդ տեղը: Առաջարկում ենք ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N451Ն որոշման կարգի 9.1-ին կետով նախատեսված պայմաններում ավելացնել 2 այլ հռչակավոր և ազդեցիկ վարկանիշավորման սանդղակները ևս, այն է՝ QS-Ranking և Times Higher Education World University Rankings: Դրա հետևանքով մասամբ կվերանա ARWU վարկանիշավորման խտրականությունը հասարակական գիտությունների վերաբերյալ: Ներկայացված առաջարկություննեը չեն առնչվում նախագծի բուն էությանը, դրանք ընդունվել են ի գիտություն և կքննարկվեն ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման մեջ, ըստ ահնրաժեշտության, փոփոխություններ կատարելու շրջանակում: