Խաչատուր Մալաքյան
15.12.2019
Առաջարկում ենք փոփոխություններ կատարել ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման կարգի 9.1 կետով նախատեսված պայմանների մեջ, որը հղում է կատարում աշխարհ լավագույն բարձրագույն ուսումնական հաստատությունների ակադեմիական վարկանիշավորման առաջին հինգ տասնյակում ընդգրկված հաստատությունների ցանկերին՝ ըստ http://www.shanghairanking.com/ կայքի: http://www.shanghairanking.com-ի ARWU (Academic Ranking of World Universities) վարկանիշավորումը խիստ թերի է և խտրականորեն է վերաբերվում հասարակական գիտությունների վարկանիշավորմանը: Դրա վառ օրինակը հետևյալն է. ARWU-ի ակադեմիական վարկանիշավորման մեջ անտեսված է պատմությունը որպես գիտության ոլորտ, այս ոլորտը ընդհանրապես բացակայում է հղված իր ցանկերում՝ http://www.shanghairanking.com/Shanghairanking-Subject-Rankings/index.html ։ Վերը նշվածի պատճառով, ARWU վարկանիշավորումը խիստ թերի է և անհամատեղելի է օրինակ Ֆրանսիայի լավագույն հաստատություններից մեկի՝ «Փարիզ 1 Պանթեոն-Սորբոն» համալսարանի և այստեղ դասավանդվող հասարակական գիտությունների վարկանիշավորման համար։ Այսպես, ըստ այլ ազդեցիկ վարկանիշավորման սանդղակների՝ QS-Ranking-ի վարկանիշավորմամբ «Պանթեոն-Սորբոն» համալսարանը պատմության ոլորտում գրավում է աշխարհում 46-րդ տեղը։ Մեկ այլ հռչակավոր և ազդեցիկ վարկանիշավորման սանդղակների՝ Times Higher Education World University Rankings-ի ևս՝ «Պանթեոն-Սորբոն» համալսարանը գրավում է աշխարհում 48-րդ տեղը՝ arts and humanities ոլորտում: Սակայն ARWU վարկանիշավորմամբ «Պանթեոն-Սորբոն» համալսարանը չի ստացել տվյալ սանդղակի վարկանիշավորման նույնիսկ մինչև 1000-րդ տեղը: Առաջարկում ենք ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N451Ն որոշման կարգի 9.1-ին կետով նախատեսված պայմաններում ավելացնել 2 այլ հռչակավոր և ազդեցիկ վարկանիշավորման սանդղակները ևս, այն է՝ QS-Ranking և Times Higher Education World University Rankings: Դրա հետևանքով մասամբ կվերանա ARWU վարկանիշավորման խտրականությունը հասարակական գիտությունների վերաբերյալ: