Հիշել նախագիծը
Լրամշակման փուլում է
«ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
-
6 - Կողմ
-
16 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Գևորգ Մալխասյան 02.12.2019 10:13:44 | Գտնում եմ, որ սույն նախագծի կարիքը չկա, քանի որ դրանով միայն սահմանափակվում է տեղեկատվության ծավալը: Մինչդեռ գործող օրենքի համաձայն պետք է տրվի ցանկացած տեղեկություն՝ այդ թվում նախագծով բոլոր նշվածները: Բացի այդ տեղեկություն հասկացությունը տրված է օրենքում, որից չի բնապահպանական տեղեկություն հասկացությունը: | ||
2 | Արամ Անտոնյան 02.12.2019 11:54:12 | Չի կարելեի առանց մասնագիտացած ՀԿների հետ խորհրդակցելու եւ նրանց կարծիքը լսելու նախագիծ մշակել։ Ինֆորմացիայի ազատության կենտրոնը եւ Տեղեկատվության ազատության ՔՀԿ ցանցը դեմ է այս նախագծին՝ ձեր կողմից հանրային քննարկման կանոնները խախտելու պատճառով։ | ||
3 | Արամ Անտոնյան 02.12.2019 11:54:12 | Քննարկել | ||
4 | Արամ Անտոնյան 02.12.2019 11:54:12 | Քննարկել | ||
5 | Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ 17.12.2019 23:49:00 | Թեև հազվագյուտ կենդանիների և բույսերի բազմացման վայրերի վերաբերյալ տեղեկատվության սահմանափակ մատչելիությունը բխում է ՀՀ վավերացված Օրհուսի կոնվենցիայի դրույթից, սակայն գտնում ենք, որ այն որոշակի պայմաններում պարունակում է նաև չարաշահման ռիսկ: Մասնավորապես, առկա է վտանգ, որ տեղեկատվություն տնօրինողը կարող է նշված տեղեկատվությունը թաքցնել հասարակությունից՝ նպատակ ունենալով անխոչընդոտ թույլատրել այդ նույն տեղանքներում շրջակա միջավայրի նկատմամբ ազդեցություն ունեցող կամ դրա համար վտանգ ներկայացնող եղանակներով հողերի օգտագործումը կամ օտարումը, այդ թվում օբյեկտների կառուցումը, շրջակա միջավայրի նկատմամբ բացասական ազդեցություններ ենթադրող գործողությունների իրականացումը և այլն: Նման պայմաններում անհրաժեշտ է առնվազն սահմանել հանրային վերահսկողական գործիքակազմ: Այդ նպատակով անհրաժեշտ է. 1/ նախատեսել, որ քննարկվող տեղեկատվության մատչելիության սահմանափակումը չի տարածվում շրջակա միջավայրի պահպանության ոլորտում առնվազն 2 տարվա գործունեություն իրականացնող կազմակերպությունների վրա /որպես ՀԿ-ների կողմից ստացված տեղեկատվության ոչ իրավաչափ հրապարակման երաշխիք հնարավոր է նախատեսել նաև համաչափ պատասխանատվություն/, 2/ ընդլայնել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում հասարակական կազմակերպությունների առկա իրավասուբյեկտության շրջանակը: Երկրորդ առաջարկը պայմանավորված է նրանով, որ հայցված տեղեկատվությունը ստանալն ինքնին ինքնանպատակ չէ և չի ապահովի հանրային վերահսկողության արդյունավետությունը, առաջին հերթին որովհետև այդ տեղեկատվությունը միևնույն է հասու չի լինի հասարակության լայն շերտին: Ուստի հանրությունն, ի դեմս ոլորտում գործունեություն ծավալող և փորձագիտական ներուժ ունեցող կազմակերպությունների, պետք է ունենա դատավարական իրավասուբյեկտություն վիճարկելու վարչական մարմնի ցանկացած գործողություն և որոշում, որով ենթադրաբար ոչ իրավաչափ միջամտություն է իրականացվում շրջակա միջավայրին, այդ թվում՝ հազվագյուտ կենդանիների և բույսերի բազմացման վայրերին: Ներկայիս խմբագրությամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի կարգավորումները թույլ չեն տալիս նման հայցով դատարան դիմել այն ՀԿ-ներին, որոնք չեն մասնակցել հիմնադրութային փաստաթղթերի կամ նախատեսվող գործունեության վերաբերյալ հանրային քննարկումներին, այնինչ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքը շրջակա միջավայրի և մարդու առողջության վրա հնարավոր ազդեցություն ունեցող գործունեության բոլոր հնարավոր տեսակների համար չէ, որ սահմանում է հիմնադրութային փաստաթղթերի կամ նախատեսվող գործունեության գնահատում և փորձաքննություն, հետևապես և դրանց վերաբերյալ հանրային քննարկումների անցկացում: Օրինակ, ըստ օրենքի անհրաժեշտ չէ համապատասխան փորձաքննություն և գնահատում իրականացնել մինչև 10 կմ երկարությամբ ճանապարհի կառուցման կապակցությամբ, այնինչ այդ միջամտությունը ևս կարող է էական բացասական ազդեցություն ունենալ այս կամ այն էկոհամակարգի, առանձին կենդանիների, բույսերի տեսակների կենսագործունեության վրա և այլն: Սակայն օրենքի տառացի մեկնաբանման դեպքում ստացվում է, որ նման դեպքերում հասարակական կազմակերպությունները, պայմանավորված հիմնադրութային փաստաթղթերի կամ նախատեսվող գործունեության վերաբերյալ հանրային քննարկումներ չանցկացվելու, հետևապես և դրանց չմասնակցելու հանգամանքով զրկվում են այդ գործողությունները դատական կարգով վիճարկելու հնարավորությունից: Հիմք ընդունելով նշվածը, գտնում ենք, որ անհրաժեշտ է կատարել լրացում նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 216.6 հոդվածի 2-րդ մասում, ավելացնել 4-րդ կետ՝ այն շարադրելով հետևյալ կերպ. "Սույն մասի 2-րդ կետի պահանջը չի գործում այն դեպքերում, երբ օրենքով հիմնադրութային փաստաթղթերի կամ նախատեսվող գործունեության վերաբերյալ հանրային քննարկումների անցկացում չի նախատեսվում": |