ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 29-Ի N 1008-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
4 - Կողմ
-
1 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 29-Ի N 1008-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ
- Կարգավորման ենթակա ոլորտի (խնդրի) սահմանումը, առկաիրավիճակը, և հարցի կարգավորման համար հիմք հանդիսացող աղբյուրները
«Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» փակ բաժնետիրական ընկերությունը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության էներգահամակարգի միակ ընկերությունը, որին տրված լիցենզիայով բացառիկ իրավունք է վերապահվում իրականացնել էլեկտրաէներգիայի ինչպես Հայաստանի Հանրապետության տարածքում, այնպես էլ արտահանման և ներկրման ընթացքում արտադրման, տեղափոխման և բաշխման կարգավորման գործառույթներ:
«ԷԷՀՕ» ՓԲԸ-ին նշված որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկելն ունի ռազմավարական մեծ նշանակություն հատկապես Հայաստանի Հանրապետության պաշտպանության և էներգետիկ անվտանգության տեսանկյունից, քանի որ վերջինս կազմակերպում է երկրի էներգետիկ ռեժիմները, կազմում է հզորության բալանսները, ունի էներգահամակարգի ղեկավարման հարևան Վրաստանի և Իրանի հետ էլեկտրաէներգիայի միջպետական փոխհոսքերը իրականացնելու գործառույթ, կազմակերպում է էլեկտրական կայանների աշխատանքը, իրականացնում է էներգահամակարգի նվազագույն ծախսումներով ռեժիմների կարգավորումը, որից կախված է էլեկտրաէներգիայի շուկայում դերակատարների ֆինանսատնտեսական գործունեությունը:
Հարկ է նշել, որ ինչպես մշտական, այնպես էլ երկրի պատրաստականության բարձր աստիճանների փոխադրման ժամանակ «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորը» հանդիսանում է այն կենտրոնական և միասնական կառավարման կարգավարը, որի անվտանգ և անխափան գործունեության ապահովումը ներկայումս ստեղծված տարածաշրջանային և ռազմաքաղաքական բարդ իրողության պայմաններում տիրող լուրջ մարտահրավեր է, ուստի վերջինիս ընդգրկումը կարևորագույն նշանակություն ունեցող օբյեկտների ցանկում Հայաստանի Հանրապետության պետական և ազգային անվտանգության տեսանկյունից հրատապ լուծում պահանջող խնդիր է:
-
Քննարկվել է
29.11.2019 - 15.12.2019
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Տարածքային կառավարման և զարգացման, Էներգետիկա (էլեկտրաէներգետիկական, ջերմամատակարարման, գազամատակարարման համակարգեր)
-
Նախարարություն
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Դիտումներ` 6522
Տպել