Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 29-Ի N 1008-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սույն նախագծի ընդունման նպատակն է ապահովել «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ-ի արդյունավետ և անվտանգ գործունեությունը:

«Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» փակ բաժնետիրական ընկերությունը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության էներգահամակարգի միակ ընկերությունը, որին տրված լիցենզիայով բացառիկ իրավունք է վերապահվում իրականացնել էլեկտրաէներգիայի ինչպես Հայաստանի Հանրապետության տարածքում, այնպես էլ արտահանման և ներկրման ընթացքում արտադրման, տեղափոխման և բաշխման կարգավորման գործառույթներ:

«ԷԷՀՕ» ՓԲԸ-ին նշված որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկելն ունի ռազմավարական մեծ նշանակություն հատկապես Հայաստանի Հանրապետության պաշտպանության և էներգետիկ անվտանգության տեսանկյունից:

Նախագծի ընդունման դեպքում «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ-ի աշխատակիցների աշխատանքը ապահովված կլինի անվտանգությամբ:

  • Քննարկվել է

    29.11.2019 - 15.12.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տարածքային կառավարման և զարգացման, Էներգետիկա (էլեկտրաէներգետիկական, ջերմամատակարարման, գազամատակարարման համակարգեր)

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6520

Տպել