Հիշել նախագիծը
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ
-
11 - Կողմ
-
1 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Տիգրան Ստեփանյան 26.11.2019 13:07:35 | Առաջարկվող նախագծով Պատասխանողն իսկզբանե կհայտնվի անբարենպաստ դատավարական վիճակում, - հայցադիմումի պատասխան ներկայացնելու ժամկետն ընդամենը 7 օր սահմանելն աբսուրդ է։ Իսկ եթե նկատի ունենանք իսկզբանե հայցվորի օգտին աշխատող հայցի ապահովման միջնորդությունների default-ով բավարման միտումը, ապա հայցվորների կողմից իրավունքի չարաշահման ձևերն ու մեխանիզմները սույն նախագծի ընդունմամբ միայն կամրապնդվեն։ Գտնում եմ, որ հայցադիմումի պատասխան ներկայացնելու ժամկետը նվազեցնելն անթույատրելի է։ Բացի այդ, հայցի ապահովման մասով իրավունքի հնարավոր չարաշահումները նվազագույնի հայցնելու նպատակով անհրաժեշտ է մշակել որևէ մեխանիզմ։ | Չի ընդունվել: | Նախագծով մտավոր սեփականության օբյեկտներ հանդիսացող կամ պարունակող (կրող) ապրանքների ներմուծման գործընթացում ապրանքների բացթողնումը կասեցնելու վերաբերյալ գործերի վարույթը ներառվել է հատուկ հայցային վարույթների ցանկում, որի շրջանակներում դատարանի կողմից գործողությունների կատարման համար սահմանված սեղմ ժամկետները հնարավորություն կտան իրավատերերին լիարժեք իրացնել իրենց իրավունքների դատական պաշտպանության հնարավորությունը։ Բացի այդ, քաղաքացիական դատավարության օրենսգրքում հատուկ հայցային վարույթների դեպքում հայցադիմումին ներկայացվող պատասխանի համար սահմանված են ավելի սեղմ ժամկետներ, հաշվի առնելով նաև տվյալ վարույթների առանձնահատկությունները։ Օրինակ՝ Հայաստանի Հանրապետություն անօրինական տեղափոխված կամ Հայաստանի Հանրապետությունում ապօրինի պահվող երեխայի վերադարձի վերաբերյալ գործերով հայցադիմումին պատասխան ներկայացնելու համար սահմանված է հնգօրյա, իսկ առանձին աշխատանքային վեճերի համար՝ մեկշաբաթյա ժամկետ։ Հետևաբար հայցադիմումին պատասխան ներկայացնելու համար յոթնօրյա ժամկետ սահմանելը բխում է հատուկ հայցային վարույթների դեպքում հայցադիմումին պատասխան ներկայացնելու համար քաղաքացիական դատավարության օրենսդրության ընդհանուր տրամաբանությունից։ Բացի այդ, նախագծով հայցադիմումին պատասխանի ներկայացնելու համար նախատեսված սեղմ ժամկետը կարևոր է նաև մտավոր սեփականության օբյեկտներ հանդիսացող կամ պարունակող (կրող) ապրանքների ներմուծման գործընթացում ապրանքների բացթողնումը կասեցնելու վերաբերյալ գործերը եռամսյա ժամկետում քննելու և լուծելու դատավարական ժամկետի տեսանկյունից։ Ինչ վերաբերում է «ի սկզբանե հայցվորի օգտին աշխատող հայցի ապահովման միջնորդությունների default-ով բավարարման միտմանը», ապա տեղեկացնում ենք, որ Նախագծի 234.6-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված է, որ դատարանը մտավոր սեփականության օբյեկտներ հանդիսացող կամ պարունակող (կրող) ապրանքների ներմուծման բաց թողնումը մաքսային մարմինների կողմից ժամանակավորապես` մինչև գործով վերջնական դատական ակտի կայացումը կասեցնելու հարցը որոշում է հայցվորի միջնորդության առկայության դեպքում։ Բացի այդ, նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ պատասխանողի շահերի ապահովման անհրաժեշտությունից ելնելով՝ դատարանն իր նախաձեռնությամբ մտավոր սեփականության օբյեկտներ հանդիսացող կամ պարունակող (կրող) ապրանքների բաց թողնումը մաքսային մարմինների կողմից կասեցնելու վերաբերյալ հայցադիմումը վարույթ ընդունելու հետ մեկտեղ որոշում է կայացնում կասեցված ապրանքների մաքսային արժեքի հինգ տոկոսի չափով ապահովված գումարը պետական գանձապետական հաշվից դատարանի դեպոզիտ փոխանցելու մասին։ Նախագծով առաջարկվող նշված կարգավորմամբ արդեն իսկ սահմանված է պատասխանողի իրավունքները հնարավոր չարաշահումներից զսպելու մեխանիզմ։ Հետևաբար, առաջարկները չեն ընդունվում։ |