ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2018 թվականի փետրվարի 9-ի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 202-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել 8-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ.
«8) մտավոր սեփականության օբյեկտներ հանդիսացող կամ պարունակող (կրող) ապրանքների ներմուծման գործընթացի վերաբերյալ գործերը։»։
Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 272 գլխով.
«ԳԼՈՒԽ 272
ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԿԱՄ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ (ԿՐՈՂ) ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ
Հոդված 234.5 Հատուկ հայցային կարգով մտավոր սեփականության օբյեկտներ հանդիսացող կամ պարունակող (կրող) ապրանքների ներմուծման գործընթացի վերաբերյալ գործերը։
- Դատարանը հատուկ հայցային վարույթի կարգով մտավոր սեփականության օբյեկտներ հանդիսացող կամ պարունակող (կրող) ապրանքների ներմուծման գործընթացի վերաբերյալ քննում է մտավոր սեփականության օբյեկտի ապօրինի օգտագործումը դադարեցնելու նպատակով մաքսային մարմինների կողմից ապրանքների բաց թողնումը կասեցնելու վերաբերյալ գործերը։
- Մտավոր սեփականության օբյեկտներ հանդիսացող կամ պարունակող (կրող) ապրանքների ապօրինի օգտագործումը դադարեցնելու նպատակով մաքսային մարմինների կողմից ապրանքների բաց թողնումը կասեցնելու վերաբերյալ գործերը առաջին ատյանի դատարանում քննվում և լուծվում են հայցադիմումը վարույթ ընդունելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում:
Հոդված 234.6 Հայցադիմումը վարույթ ընդունելը և հայցի ապահովումը
- Մտավոր սեփականության օբյեկտներ հանդիսացող կամ պարունակող (կրող) ապրանքների ներմուծման գործընթացի վերաբերյալ գործերով, երբ առկա է մաքսային մարմինների կողմից ապրանքների բաց թողնումը կասեցնելու որոշումը երկարաձգելու միջնորդություն, դատարանը, եռօրյա ժամկետում կայացնում է հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշում։
- Հայցադիմումը վերադարձնելուց հետո սույն օրենսգրքի 127-րդ հոդվածի 4-րդ մասում սահմանված ժամկետում կրկին ստացվելու դեպքում դատարանը հայցադիմումը վարույթ ընդունելու հարցը լուծում է ոչ ուշ, քան այն կրկին ստացվելու հաջորդ օրը:
- Հայցադիմումը վարույթ ընդունելու հետ մեկտեղ դատարանը հայցվորի միջնորդությամբ որոշում է նաև մտավոր սեփականության օբյեկտներ հանդիսացող կամ պարունակող (կրող) ապրանքների ներմուծման բաց թողնումը մաքսային մարմինների կողմից ժամանակավորապես` մինչև գործով վերջնական դատական ակտի կայացումը կասեցնելու հարցը:
- Պատասխանողի շահերի ապահովման անհրաժեշտությունից ելնելով՝ դատարանն իր նախաձեռնությամբ մտավոր սեփականության օբյեկտներ հանդիսացող կամ պարունակող (կրող) ապրանքների բաց թողնումը մաքսային մարմինների կողմից կասեցնելու վերաբերյալ հայցադիմումը վարույթ ընդունելու հետ մեկտեղ որոշում է կայացնում կասեցված ապրանքների մաքսային արժեքի հինգ տոկոսի չափով ապահովված գումարը պետական գանձապետական հաշվից դատարանի դեպոզիտ փոխանցելու մասին։
Հոդված 234.7 Հայցադիմումի պատասխան ներկայացնելու ժամկետը
- Պատասխանողը հայցադիմումի պատասխանը ներկայացնում է հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը ստանալուց հետո՝ յոթնօրյա ժամկետում:»։
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: