Հիշել նախագիծը

««Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

«ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ

ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ

ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-204-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածում «, ինչպես նաև ռազմական նշանակության օբյեկտների» բառերը հանել:

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածում.

  1. 11-րդ և 12-րդ պարբերությունները շարադրել նոր խմբագրությամբ.

«լիազոր մարմին`  պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության ապահովման ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող պետական կառավարման մարմին.

տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն՝ լիազոր մարմնի կազմում գործող և պետական կառավարման և (կամ) պետական քաղաքականության առանձին բնագավառի գործառույթներ (այդ թվում՝ պետական ծառայությունների մատուցման) իրականացնող գրասենյակ.»:

  1. Լրացնել նոր պարբերություններ հետևյալ բովանդակությամբ՝

«փորձագետ (փորձագիտական խումբ)` բարձրագույն կրթություն ունեցող և տեխնիկական ու հրդեհային անվտանգության  ոլորտում լիազոր մարմնի կողմից՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով որակավորված ֆիզիկական անձ (անձինք).

առանձնապես վտանգավոր արտադրական օբյեկտ՝ պարտադիր տեխնիկական անվտանգության, հրդեհային անվտանգության և հրդեհապայթյունավտանգավորության փորձաքննության ենթակա և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված ցանկում ներառված և պարտադիր ապահովագրման ենթակա արտադրական վտանգավոր օբյեկտ.

հրդեհային անվտանգության և հրդեհապայթյունավտանգավորության փորձաքննություն` գործառույթ, որի նպատակն է ուսումնասիրել և տալ եզրակացություն արտադրական վտանգավոր օբյեկտի (առանձնապես վտանգավոր արտադրական օբյեկտի) նախագծային փաստաթղթերի, հրդեհային պահպանության, հրդեհային անվտանգության միջոցների և հրդեհատեխնիկական արտադրանքի՝ հրդեհային անվտանգության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, այդ թվում՝ հրդեհային անվտանգության պահանջներին և հակահրդեհային նորմատիվ փաստաթղթերի պահանջներին համապատասխանության մասին.»:

  1. Վերջին պարբերությունում «չափորոշիչները» բառից հետո լրացնել «,ինչպես նաև փորձագետի որակավորման համար ներկայացվող պահանջները, որակավորման կարգը» բառերով:

Հոդված 3.  Օրենքի 11-րդ հոդվածում՝

  1. 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«1. Տեխնիկական անվտանգության փորձաքննությունը արտադրական վտանգավոր օբյեկտների նկատմամբ (բացառությամբ առանձնապես վտանգավոր արտադրական օբյեկտների, ինչպես նաև արտադրական վտանգավոր օբյեկտ հանդիսացող ռազմական նշանակության օբյեկտների) կարող են իրականացնել միայն Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով հավատարմագրված, լիազոր մարմնի կողմից հաշվառված և սահմանած կարգով որակավորված փորձագետ (փորձագիտական խումբ) ունեցող իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը (այսուհետ` հավատարմագրված անձ):

Առանձնապես վտանգավոր արտադրական օբյեկտների, ինչպես նաև արտադրական վտանգավոր օբյեկտ հանդիսացող ռազմական նշանակության օբյեկտների տեխնիկական անվտանգության, հրդեհային անվտանգության և հրդեհապայթյունավտանգավորության փորձաքննությունն իրականացնում է միայն Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնը:»:

  1. 3-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«3. Տեխնիկական անվտանգության փորձաքննության արդյունքում փորձագետի  (փորձագիտական խմբի) կողմից կազմվում է փորձագիտական եզրակացություն: Փորձագետը (փորձագիտական խումբը) պատասխանատվություն է կրում իր կազմած փորձագիտական եզրակացության հավաստիության համար սույն օրենքի 21-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով, եթե արարքը հանցագործության հատկանիշներ չի պարունակում: Որակավորում չունեցող փորձագետին (փորձագիտական խմբին) արգելվում է իրականացնել տեխնիկական անվտանգության փորձաքննություն:»:

  1. 5-րդ մասի 2-րդ պարբերությունում «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» բառերը փոխարինել «լիազոր մարմին» բառերով:
  2. 6-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«Շահագործվող արտադրական վտանգավոր օբյեկտը ենթակա է տեխնիկական անվտանգության, իսկ առանձնապես վտանգավոր օբյեկտը՝ նաև հրդեհային անվտանգության և հրդեհապայթյունավտանգավորության փորձաքննությանտարեկան առնվազն մեկ անգամ:»

Հոդված 4. Օրենքի 12-րդ հոդվածի՝

  1. 1-ին մասում «գրառելու» բառից հետո լրացնել «տրամադրելու,» բառը,
  2. 3-րդ մասի՝
  • «ա» կետում «անունը՝» բառից հետո լրացնել «ֆիզիկական անձի և» բառերը, «տվյալները,» բառից հետո լրացնել «,իսկ ֆիզիկական անձանց համար՝ անձնագրային տվյալները» բառերը.
  • «զ» կետում «կոնսերվացման» բառից հետո լրացնել «ապամոնտաժման,» բառը.
  1. 4-րդ մասի «ա» կետում «վկայականի» բառը փոխարինել «պետական միասնական գրանցամատյանից քաղվածքի» բառերով,
  2. 6.1-ին մասում «օբյեկտի գրանցումը» բառերից հետո լրացնել «, ռեեստրում գրանցումը դադարեցնելը» բառերով.

Հոդված 5. Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր «իը» կետով հետևյալ բովանդակաությամբ.

«իը) փորձագետի (փորձագիտական խմբի) որակավորման վկայականների տրամադրումը»:

Հոդված 6. Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի՝

  1. «զ» կետում «անվտանգության» բառից հետո լրացնել «(այդ թվում՝ հրդեհային անվտանգության, հրդեհապայթյունավտանգավորության)» բառերով.

                      Հոդված 7. Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի «ժբ» կետում «փորձաքննության» բառից հետո լրացնել «, իսկ առանձնապես վտանգավոր օբյեկտի շահագործման դեպքում նաև հրդեհային և հրդեհապայթյունավտանգավորության փորձաքննության» բառերով.

Հոդված 8. Օրենքի 21-րդ հոդվածը լրացնել նոր 9-րդ և 10-րդ մասերով հետևյալ բովանդակությամբ՝

«9. Առանց լիազոր մարմնի կողմից որակավորման՝ փորձագետի կողմից կազմված փորձագիտական եզրակացությունը համարվում է անվավեր եզրակացություն և առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով:

  1. Սույն օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված կարգով հավատարմագրված անձի կողմից փորձագիտական եզրակացության մեկ օրինակը այն սահմանված կարգով հաստատելուց հետո եռօրյա ժամկետում, իսկ վթարի սպառնալիք արձանագրելու դեպքում` անմիջապես, լիազոր մարմնին չներկայացնելն առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:»:

Հոդված 9. Եզրափակիչ և անցումային դրույթներ.

  1. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված տեխնիկական անվտանգության, հրդեհային և հրդեհապայթյունավտանգավորության փորձաքննություն իրականացնող փորձագետների (փորձագիտական խմբի) որակավորման կարգի հաստատումից հետո եռամսյա ժամկետում գործունեություն ծավալող փորձագետները պարտավոր են լիազոր մարմնի կողմից որակավորվել: Նշված ժամկետից հետո առանց լիազոր մարմնի կողմից որակավորման` փորձագետի (փորձագիտական խմբի) կողմից եզրակացություն կազմելու համար սահմանվում է պատասխանատվություն սույն օրենքի 21-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված կարգով:
  2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատվում է տեխնիկական անվտանգության, հրդեհային և հրդեհապայթյունավտանգավորության փորձաքննություն իրականացնող փորձագետների (փորձագիտական խմբի) որակավորման կարգը:

Հոդված 10. Օրենքի ուժի մեջ մտնելը

  1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ` Օրենք) 20-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել նոր 26.1-ին կտեով հետևյալ բովանդակությամբ.

26.1.

«Առանձնապես վտանգավոր արտադրական օբյեկտների, ինչպես նաև արտադրական վտանգավոր օբյեկտ հանդիսացող ռազմական նշանակության օբյեկտների տեխնիկական անվտանգության, հրդեհային անվտանգության և հրդեհապայթյունավտանգավորության փորձաքննության (քննության) աշխատանքների կատարման, փորձագիտական եզրակացությունների տրամադրման համար

բազային տուրքի
200-պատիկի չափով»

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ից:

 

  • Քննարկվել է

    18.11.2019 - 03.12.2019

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արտակարգ իրավիճակներ

  • Նախարարություն

    Արտակարգ իրավիճակների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 15662

Տպել

Առաջարկներ`

Emil Aramyan

03.12.2019

Կրկին հրավիրում ենք նախագիծը մշակողների ուշադրությունը նախկինում բազմիցս բարձրաձայնված խնդրին՝ անկախության և անաչառության խնդիրների կառավարման տեսանկյունից միջազգային փորձը պնդում է՝ հսկողություն իրականացնում է պետական քաղաքականություն իրականացնող՝ լիազոր մարմինը, և այդ կառույցից անկախ գործող պետական/ոչ պետական փորձաքննություն իրականացնող կառույցը: Սա է ցանկացած ոլորտի զարգացման խթանը:

Emil Aramyan

03.12.2019

Միջազգային լավագույն փորձը ուսումնասիրելով, վստահորեն կարելի է ասել, որ ԱՌԱՆՁՆԱՊԵՍ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՕԲՅԵԿՏ հասկացողություն չկա… Օբյեկտները բաժանվում են մի քանի դասերի՝ ռիսկերի վերլուծության արդյունքնում, օբյեկտիվ հաշվարկների հիման վրա, ինչը մինչ օրս չի կատարվել մենաշնորհային լիազորություններով օժտված լիազոր մարմնի կողմից: /տես. «ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ օրենքի հոդված 17/:

Emil Aramyan

03.12.2019

Հիմնավորման մեջ նշված «պետական վերահսկողության խստացման անհրաժեշտություն» արտահայտությունը խիստ անհասկանալի է, քանի որ նախագծի շարադրանքի մեջ ակնհայտորեն շեշտված են միայն մենաշնորհային փորձաքննության, փորձագետների որակավորման մենաշնորհային գործընթացի իրականացման, փորձաքննության ենթակա օբյեկտների ու ոլորտների շրջանակի առավելագույն մենաշնորհային մեծացման գաղափարները, իսկ վերահսկողության խստացման համար համապատասխան լիազորությունները տրված են լիազոր մարմնին 15 տարուց ավել: Կրկին անգամ ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԱՐԲԵՐԱԿԵԼ վերահսկողություն գաղափարը փորձաքննություն ու որակավորում գործընթացներից: Միջազգային լավագույն փորձը այդ ոլորտներում վաղուց ապացուցել է իր արդյունավետությունը և կրկին անգամ հեծանիվ հայտնագործել պետք չէ: Իսկ պետական վերահսկողության խստացման համար պարզապես անհրաժեշտ է հստակեցնել խաղի կանոններ՝ տեխնիկական կանոնակարգերի, նորմատիվային փաստաթղթերի տեսքով և ունենալ մասնագետներ, ովքեր դրանց տիրապետում են:

Տեսնել ավելին