Հիշել նախագիծը

««Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ

Նախագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է տեխնիկական անվտանգության փորձաքննության իրականացումը արտադրական վտանգավոր օբյեկտների նկատմնամբ վերապահել միայն Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով հավատարմագրված տնտեսվարող սույբկեներին, ԱԻՆ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» գրասենյակին վերապահել միայն առանձնապես վտանգավոր օբյեկտների նկատմամբ տեխնիկական անվտանգության, հրդեհային անվտանգության և հրդեհապայթյունավտանգավորության փորձաքննության իրականացման հնարավորությունը, լրացնել Օրենքը նոր հասկացություններով՝ առկա բացերը վերացնելու և համապատասխամ կարգավորումներ նախատեսելու նպատակով, հստակեցնել արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրի վարման և ռեեստրում գրանցման դադարեցման կարգը, սահմանել տեխնիկական անվտանգության ապահովման ոլորտում համապատասխան ուսուցում անցած փորձագետներին որակավորման վկայականների տրամադրման հարաբերությունները, հստակեցնել Արտակարգ իրավիճակների նախարարության լիազորությունները:

 

  • Քննարկվել է

    18.11.2019 - 03.12.2019

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արտակարգ իրավիճակներ

  • Նախարարություն

    Արտակարգ իրավիճակների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 15725

Տպել

Առաջարկներ`

Emil Aramyan

03.12.2019

Կրկին հրավիրում ենք նախագիծը մշակողների ուշադրությունը նախկինում բազմիցս բարձրաձայնված խնդրին՝ անկախության և անաչառության խնդիրների կառավարման տեսանկյունից միջազգային փորձը պնդում է՝ հսկողություն իրականացնում է պետական քաղաքականություն իրականացնող՝ լիազոր մարմինը, և այդ կառույցից անկախ գործող պետական/ոչ պետական փորձաքննություն իրականացնող կառույցը: Սա է ցանկացած ոլորտի զարգացման խթանը:

Emil Aramyan

03.12.2019

Միջազգային լավագույն փորձը ուսումնասիրելով, վստահորեն կարելի է ասել, որ ԱՌԱՆՁՆԱՊԵՍ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՕԲՅԵԿՏ հասկացողություն չկա… Օբյեկտները բաժանվում են մի քանի դասերի՝ ռիսկերի վերլուծության արդյունքնում, օբյեկտիվ հաշվարկների հիման վրա, ինչը մինչ օրս չի կատարվել մենաշնորհային լիազորություններով օժտված լիազոր մարմնի կողմից: /տես. «ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ օրենքի հոդված 17/:

Emil Aramyan

03.12.2019

Հիմնավորման մեջ նշված «պետական վերահսկողության խստացման անհրաժեշտություն» արտահայտությունը խիստ անհասկանալի է, քանի որ նախագծի շարադրանքի մեջ ակնհայտորեն շեշտված են միայն մենաշնորհային փորձաքննության, փորձագետների որակավորման մենաշնորհային գործընթացի իրականացման, փորձաքննության ենթակա օբյեկտների ու ոլորտների շրջանակի առավելագույն մենաշնորհային մեծացման գաղափարները, իսկ վերահսկողության խստացման համար համապատասխան լիազորությունները տրված են լիազոր մարմնին 15 տարուց ավել: Կրկին անգամ ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԱՐԲԵՐԱԿԵԼ վերահսկողություն գաղափարը փորձաքննություն ու որակավորում գործընթացներից: Միջազգային լավագույն փորձը այդ ոլորտներում վաղուց ապացուցել է իր արդյունավետությունը և կրկին անգամ հեծանիվ հայտնագործել պետք չէ: Իսկ պետական վերահսկողության խստացման համար պարզապես անհրաժեշտ է հստակեցնել խաղի կանոններ՝ տեխնիկական կանոնակարգերի, նորմատիվային փաստաթղթերի տեսքով և ունենալ մասնագետներ, ովքեր դրանց տիրապետում են:

Տեսնել ավելին