Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

Սպառողների էներգատեղակայանքներով էլեկտրական էներգիան կամ բնական գազը ենթասպառողների կամ բաշխողի այլ ցանցերի սնման համար փոխանցելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2004 թվականի ապրիլի 14-ի №41Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Սպառողների էներգատեղակայանքներով էլեկտրական էներգիան կամ բնական գազը ենթասպառողների կամ բաշխողի այլ ցանցերի սնման համար փոխանցելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2004 թվականի ապրիլի 14-ի №41Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» որոշման նախագծի վերաբերյալ

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Սպառողների էներգատեղակայանքներով էլեկտրական էներգիան կամ բնական գազը ենթասպառողների կամ բաշխողի այլ ցանցերի սնման համար փոխանցելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2004 թվականի ապրիլի 14-ի №41Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագծի (այսուհետ՝ նախագիծ) ընդունումը պայմանավորված է սպառողների էներգատեղակայանքներով էլեկտրական էներգիան կամ բնական գազը ենթասպառողների կամ բաշխողի այլ ցանցերի սնման համար փոխանցելու գործընթացը կանոնակարգելու անհրաժեշտությամբ։

 

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Սպառողի, իր էներգատեղակայանքներով էլեկտրական էներգիան կամ բնական գազը, որը նախատեսված է ենթասպառողների կամ բաշխողի այլ ցանցերի սնման համար փոխանցելու համար ծառայության վճարը հաշվարկվում է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2004 թվականի ապրիլի 14-ի №41Ն որոշումով հաստատված այլ սպառողների (ենթասպառողների) կամ մատակարարի այլ ցանցերի սնման համար սպառողի մատուցած ծառայության վճարների չափի հաշվարկման մեթոդիկայի համաձայն։

Համաձայն «Էներգետիկայի մասին» օրենքի 48-րդ հոդվածում 2018 թվականի փետրվարի 7-ին իրականացված  փոփոխությունների, սպառողը պարտավոր է իր էներգատեղակայանքներով փոխանցել էլեկտրական էներգիան կամ բնական գազը, որը նախատեսված է ենթասպառողների կամ բաշխողի այլ ցանցերի սնման համար՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սահմանած կարգով։ Նշվածից ելնելով անհրաժեշտություն է առաջացել սահմանել համապատասխան կարգ, որում ներառվել է նաև Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2004 թվականի ապրիլի 14-ի №41Ն որոշմամբ հաստատված՝ այլ սպառողների (ենթասպառողների) կամ մատակարարի այլ ցանցերի սնման համար սպառողի մատուցած ծառայության վճարների չափի հաշվարկման մեթոդիկան։

 

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

Նախագծի նպատակն է կանոնակարգել սպառողների էներգատեղակայանքներով էլեկտրական էներգիան կամ բնական գազը ենթասպառողների կամ բաշխողի այլ ցանցերի սնման համար փոխանցելու գործընթացը, ինչպես նաև ենթասպառողների կամ բաշխողի այլ ցանցերի սնման համար սպառողի մատուցած ծառայության վճարի հաշվարկման դրամային մեծությունների նկատմամբ կիրառել 2019 թվականի սեպտեմբեր ամսվա սպառողական գների ինդեքսը։

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և ան­ձինք

      Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից և քննարկվում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր», «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ների և այլ շահառուների հետ:

 

  1. Ակնկալվող արդյունքը

      Ենթասպառողների կամ բաշխողի այլ ցանցերի սնման համար սպառողի մատուցած ծառայության վճարների համապատասխանեցում գործող շուկայական գներին և գործընթացի բարելավում։

       

 

  • Քննարկվել է

    08.11.2019 - 24.11.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էներգետիկա (էլեկտրաէներգետիկական, ջերմամատակարարման, գազամատակարարման համակարգեր)

  • Նախարարություն

    ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6969

Տպել