Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

Սպառողների էներգատեղակայանքներով էլեկտրական էներգիան կամ բնական գազը ենթասպառողների կամ բաշխողի այլ ցանցերի սնման համար փոխանցելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2004 թվականի ապրիլի 14-ի №41Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 48-րդ հոդվածը, համաձայն որի՝ սպառողը պարտավոր է իր էներգատեղակայանքներով փոխանցել էլեկտրական էներգիան կամ բնական գազը, որը նախատեսված է ենթասպառողների կամ բաշխողի այլ ցանցերի սնման համար՝ հանձնաժողովի սահմանած կարգով, և նպատակ ունենալով կանոնակարգել սպառողների էներգատեղակայանքներով էլեկտրական էներգիան կամ բնական գազը ենթասպառողների կամ բաշխողի այլ ցանցերի սնման համար փոխանցելու գործընթացը, մշակվել է որոշման նախագիծ։

Միևնույն ժամանակ, հաշվի առնելով հանձնաժողովի 2004 թվականի ապրիլի 14-ի №41Ն որոշումով հաստատված այլ սպառողների (ենթասպառողների) կամ մատակարարի այլ ցանցերի սնման համար սպառողի մատուցած ծառայության վճարների չափի հաշվարկման մեթոդիկայի 2.6-րդ կետը, որոշման նախագծով վերանայվել են ենթասպառողների կամ բաշխողի այլ ցանցերի սնման համար սպառողի մատուցած ծառայության վճարի հաշվարկման դրամային մեծությունները՝ դրանց նկատմամբ կիրառելով 2019 թվականի սեպտեմբեր ամսվա սպառողական գների ինդեքսը։

  • Քննարկվել է

    08.11.2019 - 24.11.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էներգետիկա (էլեկտրաէներգետիկական, ջերմամատակարարման, գազամատակարարման համակարգեր)

  • Նախարարություն

    ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7058

Տպել