«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 26-Ի N 75-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇԱՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
5 - Կողմ
-
0 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
«______» ___________-ի 2019 թվականի N_______-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 26-Ի N 75-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով, 3-րդ մասով, 34-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է՝
- Հայաստանի Հանրապետության կառավարության2006 թվականի հունվարի 26-ի «Օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատություններ պետական պատվերի շրջանակներում ուսման գործուղված փրկարարական ծառայողներինդրամական վճարների չափը և վճարման կարգը սահմանելու մասին» N 75-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշման վերնագրում և 1-ին կետում, հավելվածի վերնագրում, 1-ին, 2-րդ և 4-րդ կետերում «ուսման» բառից հետո լրացնել «և վերապատրաստման» բառը.
2) որոշման նախաբանում «օրենքի» բառից հետո լրացնել «34-րդ հոդվածի 4-րդ մասին և» բառերը.
3) որոշման հավելվածի 2-րդ կետի աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«
NN |
Պաշտոնների խումբը |
Դրամական վճարը |
|
Ռուսաստանի Դաշնության ուսումնական հաստատությունների ունկնդիրների համար |
այլ օտարերկրյա պետությունների |
||
1. |
Փրկարարական ծառայության բարձրագույն պաշտոններ |
150 000 |
200 000 |
2. |
Փրկարարական ծառայության գլխավոր պաշտոններ |
135 000 |
180 000 |
3. |
Փրկարարական ծառայության ավագ պաշտոններ |
117 000 |
162 000 |
4. |
Փրկարարական ծառայության միջին պաշտոններ |
108 000 |
153 000 |
5. |
Փրկարարական ծառայության կրտսեր պաշտոններ |
99 000 |
144 000 |
».
4) որոշման հավելվածի 3-րդ կետում «18.000» թիվը փոխարինել «99 000» թվով.
5) որոշման հավելվածի 5-րդ կետում՝
ա. «սովորող» բառից հետո լրացնել «վերապատրաստվող» բառը,
բ. հանել «աշխատակազմի» բառը:
- 2. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` մեկամսյա ժամկետում սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեում անհրաժեշտ վերաբաշխումների վերաբերյալ` ելնելով Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով Փրկարար ծառայության համար նախատեսված հատկացումների վերահաշվարկից:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և դրա գործողությունը տարածվում է 2020 թվականի հունվարի 1-ից հետո ծագող հարաբերությունների վրա:
Հայաստանի Հանրապետության
Վարչապետ Նիկոլ Փաշինյան
2019 թվական _________ ___
ք. Երևան
-
Քննարկվել է
08.11.2019 - 24.11.2019
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Արտակարգ իրավիճակներ
-
Նախարարություն
Արտակարգ իրավիճակների նախարարություն
Դիտումներ` 7743
Տպել