Հիշել նախագիծը
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ
-
4 - Կողմ
-
3 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Art Zak 29.10.2019 10:12:18 | Նախագծի 3-րդ հոդվածով առաջարկվում է Օրենքի հոդված 24-ի 2-րդ մասի 4-րդ կետոի նոր շարադրանք, որով պետության հանդեպ պարտավորությունների մասնավորեցումը ՞Պաշտպանության մասին՞ օրենքի պահանջների դրույթներով, նեղացնում է այլ պարտավորությունների շրջանակը: Օրինակ, Հարկային չկատարված պարտավորությունները: Առաջարկվում է, ՞մասնավորապես՞ բառը գրել ՞Պաշտպանության մասին՞ ՀՀ օրենքից առաջ: | ||
2 | Artavazd Galatyan 30.10.2019 10:30:31 | Kxndreinq anpayman nshel vor qaxaqaci lineluc baci karox en hrajarvel ayn andzinq evs ovqer unen orinakan bnakucyan card tvyal petucyunum! Shnorhakalucyun! | ||
3 | Sam Scap 12.11.2019 00:23:05 | Այս օրենքը կարող է վնասել ՀՀ միջազգային իմիջին և ՀՀ շահերին։ Ստեղծվում է տպավորություն, որ մարդիկ ամեն կերպ ուզում են հրաժարվել ՀՀ քաղաքացիությունից, իսկ պետությունն ամեն կերպ փորձում է դրան խոչընդոտել։ Այս օրենքով ստեղծվում են բարդություններ, որոնք համաչափ չեն և հակասում են քաղաքացիությունը փոխելու յուրաքանչյուր անձի իրավունքին /ՀՀ Սահմանադրություն, ՄԻԵԿ, Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր/։ Քաղաքացիությունից հրաժարվելը, ինչպես նաև պայմաններին բավարարող անձանց կողմից ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելը պետք է լինի հնարավորինս հեշտ ընթացակարգով և առանց բարդացումների։ Ի՞նչ իմաստ ունի անձանց խոչընդոտել այս կամ այն երկրի քաղաքացի լինել՝ անձի կամքին հակառակ։ Հաշվառման կանգնելն ածանցյալ իրավունք է, ոչ թե ինքնուրույն։ Ինչպե՞ս կարելի է 16 տարեկան անձին խոչընդոտել ՀՀ քաղաքացիությունից դուրս գալ, ինչ է թե նա 2 տարի հետո զին. ծառայության կարող է զորակոչվել։ Սա ակնհայտորեն անհամաչափ խոչընդոտ է։ Նույն կերպ հնարավոր է, որ անձը պետք է բժ․ վերափորձաքննություն անցնի 2 կամ 3 տարի հետո։ Իսկ որոշ դեպքերում այս երկու իրադարձությունը իրար կարող են հաջորդել ու ի՞նչ կստացվի․ անձը 5 տարի չի՞ կարողանա փոխել իր քաղաքացիությունը /2 տարի մինչև 18 տարին լրանալը և 3 տարի մինչև բժ․ վերափորձաքննություն անցնելը/ այն էլ այնպիսի իրավիճակում, երբ վերջնականորեն պարզ էլ չէ՝ արդյոք նա ենթակա կլինի զորակոչման, թե ոչ՝ բժ․ և այլ հանգնամանքներից ելնելով։ Պարտականությունը, որը կարող է խոչընդոտել քաղաքացիությունից դուրս գալուն, պետք է լինի իրական և դիմելու պահին անմիջականորեն առկա, ոչ թե տարիներ հետո ապագայում վրա հասնելիք։ | ||
4 | Ann Ananian 12.11.2019 00:31:06 | Զին․ ծառայության հետ կապված արգելքներ ստեղծելը չի ելնում պետության շահերից։ Ինչքանո՞վ է ելնում պետության անվտանգության շահերից պետության պաշտպանության գործը վստահել անձանց, ովքեր չեն ուզում այլևս ՀՀ քաղաքացի լինել և համապատասխան դիմում են ներկայացրել։ Կամ էլ նման անձանձ թույլ տալ մասնակցել ՀՀ կողմից իրականացվող ռազմական միջոցառումներին և այլն։ Եթե անձը դիմել է ՀՀ քաղաքացիությունից դուրս գալու համար, նամանավանդ այլ պետության հետ համաձայնություն ձեռք բերելու հետո, նրա մասնակցությունը ՀՀ կողմից իրականացվող ռազմական միջոցառումներին պետք բացառվի՝ ելնելով պետության անվտանգության շահերից։ Եվ սա պետք է օրենքով ամրագրել։ Նման անձանց պետք է ասել «ցտեսություն» որքան հնարավոր է շուտ, իսկ անձանց, ովքեր ՀՀ քաղաքացի են ուզում դառնալ ՝ «բարի գալուստ», և որքան հանարավոր է շուտ։ |