Հիշել նախագիծը

«ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունը և դրանից բխող 2020-2022թթ. Գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը

   Հայաստանի Հանրապետությունն անկախությունից ի վեր մշակել և ընդունել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում բավականին լավ ազգային օրենսդրության շրջանակ: Վերջին երկու տասնամյակի ընթացքում պետությունը անդամակցել է միջազգային և տարածաշրջանային մի շարք կազմակերպությունների, վավերացրել է մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների երաշխավորման և պաշտպանության տպավորիչ թվով միջազգային փաստաթղթեր:

Այդուհանդերձ, մարդու իրավունքների երաշխավորման ու ապահովման վերաբերյալ Սահմանադրությամբ և ստանձնած միջազգային պարտավորություններով ամրագրված հիմնադրույթների և պաշտպանական մեխանիզմների կենսագործումը դեռևս անկախությունից ի վեր գործնականում շարունակում է հանդիպել լրջագույն մարտահրավերների: Վերջիններս կապված են ժողովրդավարական հաստատությունների զարգացման աստիճանի և կառավարությունների կողմից իրավունքահեն քաղաքականությունների մշակման ու իրականացման լրջագույն բացի հետ, ինչն հաճախ հանգեցրել է մարդու քաղաքական, քաղաքացիական, տնտեսական ու սոցիալական իրավունքների կոպիտ խախտումների: Այս շարքում առանձնահատուկ տեղ են զբաղեցնում ընտրությունների արդյունքների պարբերաբար կեղծումները, ազատ խոսքի և ազատ մամուլի նկատմամբ ճնշումները, խաղաղ հավաքների ժամանակ ուժի կիրառումը, իրավունքների դատական պաշտպանության լրջագույն խնդիրնեը, խտրականության և սոցիալական անարդարության դրսևորումները, տնտեսական և հատկապես՝ սեփականության իրավունքի կոպիտ խախտումները, և վերջապես, կոռուպցիան և հովանավորչությունը: 

Այս ամենի նկատմամբ կուտակված դժգոհությունը և անհանդուրժողականությունը 2018 թվականին Հայաստանում հանգեցրեցին թավշյա, ժողովրդավարական հեղափոխության, որի խաղաղ բնույթը կարևոր հիմք և գրավական հանդիսացավ ազատ, արդար ու թափանցիկ ընտրությունների միջոցով իշխանության մարմինների ձևավորման և իրավունքակենտրոն կառավարման համակարգի ստեղծման համար:

2019 թվականին ձևավորված կառավարությունը որպես կարևորագույն առաջնահերթություն հռչակեց անձանց խախտված իրավունքների վերականգնումը և որ ամենակարևորն է՝ մարդու իրավունքների երաշխավորման և պաշտպանության ինստիտուցիոնալ և համակարգված քաղաքականության մշակումն ու իրականացումը: Համապատասխանաբար, Ռազմավարական փաստաթղթերի ընդունումը սահմանվեց որպես Հայաստանի Հանրապետության կառավարության 2019-2023 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի կատարումն ապահովող միջոցառում՝ ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի N 650-Լ որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված ցանկի 42-րդ կետի համաձայն։

Հարկ է ընդգծել, որ Մարդու իրավունքների պաշտպանության ազգային նոր ռազմավարության և դրանից բխող Գործողությունների ծրագրի նախագծի հիմքում ընկած են ՀՀ Ազգային ժողովի կողմից 2019 թվականի փետրվարի 14-ին հավանություն ստացած Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրով սահմանված գերակայությունները, համաձայն որոնց՝ կառավարության հնգամյա գործունեության մեջ առանցքային նշանակություն ունի մարդու իրավունքների պաշտպանվածությունը, մարդու ազատ ստեղծագործելու, արժանապատիվ ու երջանիկ ապրելու համար նպաստավոր պայմանների ապահովմամբ` բարեկեցության մակարդակի շարունակական բարձրացումը։

 Առաջարկվող կարգավորման բնույթը

Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության և դրանից բխող 2020-2022թթ. գործողությունների ծրագրի նպատակներն են  

  1. Մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանությունը և երաշխավորումը:
  2. ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված՝ մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատությունների պաշտպանությանն ու երաշխավորմանն ուղղված պետական հետևողական քաղաքականության իրականացումը:
  3. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով երաշխավորված քաղաքացիական և քաղաքական, տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների պաշտպանության կառուցակարգերի բարելավումը` Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորություններին համապատասխան, հաշվի առնելով մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների առաջարկությունները և հանձնարարականները:
  4. Մարդու իրավունքների և դրանց պաշտպանության միջոցների մասին հանրային իրազեկության բարձրացումը` պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտոնատար անձանց, ինչպես նաև հասարակության և քաղաքացիների կողմից սեփական իրավունքների պաշտպանության խրախուսումը, մարդու իրավունքների և դրանց պաշտպանության միջոցների վերաբերյալ գիտելիքների տարածումը՝ կրթական ծրագրերի իրականացման միջոցով։
  5. Նախանշել մարդու իրավունքների միասնական քաղաքականության ուղղությունները՝ հիմքեր ստեղծելով հետագա տարիներում իրականացվելիք գործողությունների համար:

Վերոնշյալ նպատակներին հասնելու նպատակով, գիտակցելով ՀՀ Սահմանադրությամբ և միջազգային պայմանագրերով երաշխավորված բոլոր իրավունքների պաշտպանության և ապահովման կարևորությունը և հետամուտ լինելով այդ խնդրին՝ առկա իրավիճակի համար նախանշվում և առանձնացվում են հետևյալ ռազմավարական գերակայությունները.

1․ Քաղաքացիական և քաղաքական իրավունքների պաշտպանություն,

2․ Սոցիալ տնտեսական իրավունքների պաշտպանություն,

3․ Հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովում։

Հարկ է նշել, որ Ռազմավարության նպատակների և խնդիրների իրագործման համար պլանավորվում են կոնկրետ և չափելի արդյունք ունեցող միջոցառումներ, որոնց մի մասն արդեն իսկ արտացոլվել է համապատասխան 2020-2022թթ. Գործողությունների ծրագրի նախագծում: Ծրագրի նախագծով նախատեսված միջոցառումներն իրականացվում են համապատասխան պատասխանատու և համակատարող մարմինների փոխլրացված, համաձայնեցված գործունեության միջոցով:

Ռազմավարության և Գործողության ծրագրերի իրականացման արդյունավետությունն ապահովվելու է մշտադիտարկման արդյունավետ համակարգի ներդրմամբ: Գործողությունների ծրագրերի կատարումը համակարգելու և մշտադիտարկում իրականացնելու նպատակով ստեղծվելու է Համակարգող խորհուրդ:

Մեծապես կարևորելով մարդու իրավունքների վերաբերյալ հանրային իրազեկման նշանակությունը՝ Սահմանադրությամբ և միջազգային պայմանագրերով երաշխավորված բոլոր իրավունքների ապահովման, պաշտպանության և երաշխավորման գործում՝ սույն ռազմավարությամբ ամրագրված նպատակներին հասնելու համար մշակելվելու է ռազմավարության և գործողությունների ծրագրերի հաղորդակցության պլան:

Վերը նշված նպատակների իրագործման համար ներդրվելու և գործարկվելու է էլեկտրոնային հարթակ, ինչը հնարավորություն կընձեռի ապահովել ռազմավարությանը ու գործողությունների ծրագրերին առնչվող բոլոր գործընթացների թափանցիկությունը ու հաշվետվողականությունը

 

 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները ևանձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ արդարադատության նախարարության կողմից՝ շահագրգիռ պետական մարմինների և հասարարակական կազմակերպությունների հետ սերտ համագործակցության միջոցով: 

  • Քննարկվել է

    21.10.2019 - 05.11.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արդարադատություն, Առողջապահություն, Անվտանգություն, Կրթություն և գիտություն, Միջազգային հարաբերություններ, Աշխատանք և զբաղվածություն, Սոցիալական ապահովություն, Սպորտ և երիտասարդություն, Էկոնոմիկա, Տնտեսական, Կոռուպցիայի դեմ պայքար, Մարդու իրավունքների եվրոպական դատարան, Քրեակատարողական, Քրեական օրենսդրություն, Քրեական դատավարություն, Քաղաքացիական դատավարություն, Անչափահասների արդարադատություն, Հանրային առողջապահություն, Ընտանեկան բռնությունների դեմ պայքար և անչափահասների իրավունքների պաշտպանություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 20233

Տպել

Առաջարկներ`

ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԱՋԱԿՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՀԿ

05.11.2019

Գործողությունների ծրագրի նախագծի ՚՚Կետ 3. ԶՈւ-ում ամրապնդել հանդուրժողականության և փոխադարձ հարգանքի մթնոլորտը՚՚ վերաբերող ՚՚Ակնկալվող անմիջական արդյունք՚՚1. Զորամասերի 00%-ում կազմակերպվել են կինոդիտումներ -ի համար պարտադիր պետք է նշել կինոդիտումների թեմաները և բովանդակությունը, հայտնի է, որ մարտական կամ քրեական բովանդակությամբ ֆիլմերը որոշ մարդկանց մոտ առաջացնում են թաքնված ագրեսիա, որն ավելի է սրելու ոչ կանոնադրական հարաբերությունները ԶՈՒ-ում:

ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԱՋԱԿՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՀԿ

05.11.2019

ՀՀ ՄԻՊ ռազմավարությունից բխող 2020-2022թթ. Գործողությունների ծրագրի նախագծում ՚՚Գործողություն՚՚ բաժնում ՚՚Վերապատրաստումներ՚՚ -ից հետո նպատակահանպատակահարմար է իրականացնել ՚՚Վերապատրաստումների մասնակիցների թեստավորում կամ գնահատում՚՚: Մեր կողմից բազմափիվ վերապատրաստումներին մասնակցության փորձը ապացուցում է, որ հաճախ առավել ևս պետական տարբեր մարմինների ու գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությունը վերապատրաստումներին առանց հետագա նրանց ստացած գիտելիքների գնահատման կրում են ձևական բնույթ ու անարդյունավետ է:

ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԱՋԱԿՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՀԿ

05.11.2019

ՄԻՊ ազգային ռազմավարության նախագծում բացակայում են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 1985 թվականի ապրիլի 9-ի «Ղեկավար սկզբունքներ սպառողների շահերի պաշտպանության համար» 39 / 248 բանաձևի նորմերը, որոնք կարևոր են մարդու իրավունքների պաշտպանության լիարժեքության տեսանկյունից: Առաջարկում ենք 2.5 ՏՆՏԵՍԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ բաժնում կամ որպես լրացուցիչ բաժին ավելացնել՝ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ բաժինը ու ներկայացնել 1985թ. ապրիլի 9-ին, ՄԱԿ-ի Գլխավոր Ասսամբլեան ընդունաց սպառողների իրավունքների պաշտպանության ղեկավար սկուզբունքները: Այդ սկզբունքների ընդունումից հետո սպառողական իրավունքները միջազային ճանաչում և օրինականություն ձեռք բերեցին: Դրանցում նախատեսված են դրույթներ, որոնցով պետք է առաջնորդվեն կառավարությունները սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում քաղաքականության սահմանման և օրենսդրության մշակման ժամանակ: ՄԱԿ-ի բանաձևի ընդունումը նպաստեց այս ոլորտում միջազային համագործակցությանը:

Տեսնել ավելին