Հիշել նախագիծը

«ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունը և դրանից բխող 2020-2022թթ. Գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Մարդու իրավունքների պաշտպանության ազգային նոր ռազմավարության և դրանից բխող 2020-2022թթ. Գործողությունների ծրագրի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է վերջին տարիներին Հայաստանի Հանրապետության սոցիալ-իրավական կյանքում տեղի ունեցած շրջադարձային փոփոխություններով, այդ թվում՝ 2015թ. սահմանադրական փոփոխություններով, միջազգային պարտավորություններից բխող հրատապ միջոցների ձեռնարկման կարևորությամբ և, ի վերջո, 2018թ. երկրում տեղի ունեցած թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխության արդյունքում առաջ եկած առաջնահերթություններով:

Մարդու իրավունքների պաշտպանության նոր Ռազմավարական փաստաթղթերի ընդունումը նպատակաուղղված է լինելու Հայաստանի Հանրապետությունում առաջիկա 6 տարիների համար մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի քաղաքականության ձևավորմանը, ինչպես նաև առաջիկա 3 տարիների համար ոլորտի միջոցառումները մեկ միասնական փաստաթղթով սահմանելուն։

Ռազմավարական փաստաթղթերի ընդունման արդյունքում կստեղծվի մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի մեկ ամբողջական` համապարփակ քաղաքական փաստաղթուղթ, որը համակարգված ձևով`

ա) կարտացոլի մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում կառավարության կողմից իրականացվող հիմնական քաղաքականությունը,

բ) կտա թիրախային լուծումներ մարդու իրավունքների պաշտպանության տարբեր բնագավառներում առկա խնդիրներին` քաղաքականության շարունակականություն ապահովելու նպատակով,

գ) կստեղծի լրացուցիչ երաշխիքներ քաղաքացիների և հատկապես՝ խոցելի խմբերի իրավունքների պաշտպանության համար,

դ) կբարելավի գործողությունների կատարման համակարգման, մշտադիտարկման և գնահատման ինստիտուցիոնալ համակարգը, կապահովի գործընթացի ներառականությունը և հանրային հաշվետվողականությունը:

  • Քննարկվել է

    21.10.2019 - 05.11.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արդարադատություն, Առողջապահություն, Անվտանգություն, Կրթություն և գիտություն, Միջազգային հարաբերություններ, Աշխատանք և զբաղվածություն, Սոցիալական ապահովություն, Սպորտ և երիտասարդություն, Էկոնոմիկա, Տնտեսական, Կոռուպցիայի դեմ պայքար, Մարդու իրավունքների եվրոպական դատարան, Քրեակատարողական, Քրեական օրենսդրություն, Քրեական դատավարություն, Քաղաքացիական դատավարություն, Անչափահասների արդարադատություն, Հանրային առողջապահություն, Ընտանեկան բռնությունների դեմ պայքար և անչափահասների իրավունքների պաշտպանություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 20226

Տպել

Առաջարկներ`

ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԱՋԱԿՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՀԿ

05.11.2019

Գործողությունների ծրագրի նախագծի ՚՚Կետ 3. ԶՈւ-ում ամրապնդել հանդուրժողականության և փոխադարձ հարգանքի մթնոլորտը՚՚ վերաբերող ՚՚Ակնկալվող անմիջական արդյունք՚՚1. Զորամասերի 00%-ում կազմակերպվել են կինոդիտումներ -ի համար պարտադիր պետք է նշել կինոդիտումների թեմաները և բովանդակությունը, հայտնի է, որ մարտական կամ քրեական բովանդակությամբ ֆիլմերը որոշ մարդկանց մոտ առաջացնում են թաքնված ագրեսիա, որն ավելի է սրելու ոչ կանոնադրական հարաբերությունները ԶՈՒ-ում:

ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԱՋԱԿՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՀԿ

05.11.2019

ՀՀ ՄԻՊ ռազմավարությունից բխող 2020-2022թթ. Գործողությունների ծրագրի նախագծում ՚՚Գործողություն՚՚ բաժնում ՚՚Վերապատրաստումներ՚՚ -ից հետո նպատակահանպատակահարմար է իրականացնել ՚՚Վերապատրաստումների մասնակիցների թեստավորում կամ գնահատում՚՚: Մեր կողմից բազմափիվ վերապատրաստումներին մասնակցության փորձը ապացուցում է, որ հաճախ առավել ևս պետական տարբեր մարմինների ու գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությունը վերապատրաստումներին առանց հետագա նրանց ստացած գիտելիքների գնահատման կրում են ձևական բնույթ ու անարդյունավետ է:

ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԱՋԱԿՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՀԿ

05.11.2019

ՄԻՊ ազգային ռազմավարության նախագծում բացակայում են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 1985 թվականի ապրիլի 9-ի «Ղեկավար սկզբունքներ սպառողների շահերի պաշտպանության համար» 39 / 248 բանաձևի նորմերը, որոնք կարևոր են մարդու իրավունքների պաշտպանության լիարժեքության տեսանկյունից: Առաջարկում ենք 2.5 ՏՆՏԵՍԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ բաժնում կամ որպես լրացուցիչ բաժին ավելացնել՝ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ բաժինը ու ներկայացնել 1985թ. ապրիլի 9-ին, ՄԱԿ-ի Գլխավոր Ասսամբլեան ընդունաց սպառողների իրավունքների պաշտպանության ղեկավար սկուզբունքները: Այդ սկզբունքների ընդունումից հետո սպառողական իրավունքները միջազային ճանաչում և օրինականություն ձեռք բերեցին: Դրանցում նախատեսված են դրույթներ, որոնցով պետք է առաջնորդվեն կառավարությունները սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում քաղաքականության սահմանման և օրենսդրության մշակման ժամանակ: ՄԱԿ-ի բանաձևի ընդունումը նպաստեց այս ոլորտում միջազային համագործակցությանը:

Տեսնել ավելին