Հիշել նախագիծը
Լրամշակման փուլում է
«Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ
-
19 - Կողմ
-
82 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Ստելլա Չանդիրյան 01.11.2019 20:38:20 | Առաջարկում ենք նախազգուշացումը որպես պաշտպանության միջոց հանել Օրենքի ձեւակերպումներից, քանի որ ընտանեկան բռնության դեպքերը պահանջում են կանխարգելման կամ պաշտպանական համարժեք միջոցների ձեռնարկում: Ձեւավորված վիճակագրական տվյալները փաստում են, որ նախազգուշացման կիրառումը որպես պաշտպանության միջոց շուրջ 2,5 անգամ գերազանցում է անհետաձգելի միջամտության որոշումների նկատմամբ, մինչդեռ նախազգուշացումը չի ենթադրում շոշափելի միջամտություն բռնության իրավահարաբերություններին, իսկ բռնության ենթարկված անձը շարունակում է մնալ բռնության անմիջական տիրույթում, որում կարող են առկա լինել վերջինիս կյանքի եւ անվտանգության համար իրական սպառնալիքներ: Ընտանեկան բռնության դեմ շոշափելի եւ արդյունավետ պայքար ծավալելու խնդիրը լավագույնս կարող է լուծվել, եթե բռնություն գործադրած անձը գիտակցի եւ անմիջականորեն կրի բռնության բացասական հետեւանքները, ինչը չի կարող ապահովել նախազգուշացման միջոցը: Գործնականում նախազգուշացումը չի ապահովում հետագա բռնության կանխարգելումը եւ որեւէ կերպ չի երաշխավորում տուժողների անվտանգությունը: | Հաշվի առնելով այն, որ Հայաստանում դեռևս նման փորձ չկա, այս առաջարկին նպատակահարմար է անդրադառնալ քիչ ավելի ուշ՝ առկա տվյալներն ամփոփելուց հետո: | |
2 | Ստելլա Չանդիրյան 01.11.2019 20:38:20 | Առաջարկում ենք սույն օրենսդրական փոփոխությունների շրջանակներում կատարել փոփոխություն նաեւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում եւ «ապաստարանում տեղավորված ընտանիքում բռնության ենթարկված անձի գտնվելու վայրը հրապարակելը» իրավախախտման սուբյեկտների թվում ավելացնել նաեւ ընտանեկան բռնության ենթարկված եւ (կամ) նրանց խնամքի տակ գտնվող անձանց, քանի որ գործնականում չի բացառվում, որ առավելապես նշված անձանց կողմից են նաեւ այդ տեղեկությունները հայտնի դառնում։ | Նախագիծը արդեն դրվել է շրջանառման այս ձևով, բաjց առաջարկն ընդունելլի է և լրացուցիչ կքննարկվի իրավաբանների հետ: |