ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
հոկտեմբերի 2019 թվականի N -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 145-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի ««Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 145-Ն որոշման (այսուհետ` Որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները.
ա. 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 13-րդ ենթակետով.
«13) 100 հազար դրամ և ավելի գումարով ամենամսյա վարկեր սպասարկելը»,
բ. 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 20-րդ ենթակետով.
«20) հարմար աշխատանքից հրաժարված անձ Գ95 10»,
գ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 16.2-րդ կետով.
«16.2. Ընտանիքի որևէ անդամի` 100 հազար դրամ և ավելի գումարով ամենամսյա վարկեր սպասարկելու հանգամանքն ընտանիքի անապահովության միավորի վրա ազդեցություն է գործում Kվարկ գործակցի միջոցով, որն ունի 0-ական արժեք: Սույն պայմանը չբավարարող մնացած ընտանիքների համար Kվարկ-ն հավասարվում է 1.0-ի:»,
դ. 19-րդ կետի բանաձևը «Kբգ» տառերից հետո լրացնել «x Kվարկ» տառերով.
2) Որոշման N 3 հավելվածում՝
ա. 13-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 20-րդ ենթակետով.
«20) հարմար աշխատանքից հրաժարված անձ Գ95
պահանջվող փաստաթուղթը` եզրակացություն (տվյալ) ստացված զբաղվածության տարածքային կենտրոնից.»,
բ. 14-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 6.4-րդ ենթակետով.
«6.4) հարմար աշխատանքից հրաժարված անձ է համարվում այն գործազուրկը կամ առանձին խմբի գործազուրկը կամ որևէ սոցիալական խումբ չունեցող անձը, որի վերաբերյալ զբաղվածության տարածքային կենտրոնը տրամադրել է հարմար աշխատանքից հրաժարվելու վերաբերյալ եզրակացություն.»,
գ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 19.2-րդ կետով.
«19.2. Ընտանիքի որևէ անդամի` 100 հազար դրամ և ավելի գումարով ամենամսյա վարկեր սպասարկելու հանգամանքն ամրագրվում է «Վ» ծածկագրով, որը կարող է չամրագրվել, եթե առկա են խորհրդի պատշաճ հիմնավորված առաջարկությունը դրա մասին և տարածքային կենտրոնի կազմակերպած տնային այցելության ընթացքում կատարված ուսումնասիրության մասին արձանագրությունը:»,
դ. 20-րդ կետում «19.1» թիվը փոխարինել «19.2» թվով,
ե. 20-րդ կետի 1-ին ենթակետում «19.1-ին» բառերը փոխարինել «19.1-19.2 -րդ» բառերով,
զ. 31-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4-րդ ենթակետով.
«4) ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստացող ընտանիքի աշխատանքի անցած անդամներին վճարվող աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցները` գործատուի կողմից տրված տեղեկանքի հիման վրա` աշխատանքի ընդունվելու ամսվան հաջորդող վեց ամիսների համար: Ընդ որում սույն նորմը նույն անձի համար կրկին կարող է կիրառվել առնվազն երեք տարի անց:»,
է. 34-րդ կետի 1-ին ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «է» պարբերությամբ.
«է. ընտանիքի որևէ անդամի` 100 հազար դրամ և ավելի գումարով ամենամսյա վարկեր սպասարկելու հանգամանքի մասին.»,
ը. N 4 ձևի 33-րդ կետում «19.1» թիվը փոխարինել «19.2» թվով,
թ. N 7 ձևը «Բնական գազ» պարբերությունից հետո լրացնել «100 հազար դրամ և ավելի գումարով ամենամսյա վարկեր սպասարկող» պարբերությամբ.
3) Որոշման N 5 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 2.1-րդ կետով.
«2.1. ընտանիքի տնօրինած անասնատեսակի և դրա քանակի մասին տեղեկանքում չեն ներառվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշման N 16 հավելվածով նախատեսված՝ անասնապահությամբ զբաղվելու համար աջակցության տրամադրման ծրագրով ձեռք բերված կենդանիների մասին տվյալներ՝ տվյալ ընտանիքի վերաբերյալ կնքված պայմանագրի գործողության ժամանակահատվածի համար»:.
4) որոշման N 7 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 10-րդ կետով.
«
10.
|
«ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ
|
100 հազար դրամ և ավելի գումարով ամենամսյա վարկեր սպասարկելու հանգամանք
|
Տվյալներ 100 հազար դրամ և ավելի գումարով ամենամսյա վարկեր սպասարկողների մասին
|
յուրաքանչյուր ամիս
|
յուրաքանչյուր ամսվա 25-ը
|
առցանց` վեբ ծառայության միջոցով
|
ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված ընտանիքների չափահաս անդամների անունը, ազգանունը,
ծննդյան ամսաթիվը,
անձը հաստատող փաստաթղթի տվյալները (սերիան և համարը), հանրային ծառայությունների համարանիշը
|
».
- 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: