Հիշել նախագիծը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 27-ի N904-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
5 - Կողմ
-
3 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Էդուարդ Բադալյան 27.09.2019 11:13:51 | Նախագծի անհրաժե՛շտությունն իրականում բացակայում է: Բանն այն է, որ նախագծում նշված ապրանքներն, աշախատնքներն ու ծառայությունները օրենսդրության ու ՀՀ Հարկային օրենսգրքի ճիշտ մեկնաբանման ու կիրառման դեպքում, այսպես թե այնպես չպետք է դիտարկվեն որպես եկամտային հարկով հարկման ենթակա անհատույց ստացված ապրանքներ, աշխատանքներ կամ ծառայություններ, իսկ հակառակ մեկնաբանությունը (երբ վերջիններս դիտարկվում են, որպես հարկման ենթակա անհատույց ստացված ակտիվներ) օրենքի ծայրահեղ տառացի մեկնաբանման հետևանք է: Հսկիչ գնում իրականացնող աշխատակիցները նշված աշխատանքները, ծառայությունները կամ ապրանքները ստանում են իրենց աշխատանքային պարտականությունների կատարման ընթացքում՝ ամենևին չունենալով դրանց կարիք: Այդպիսի կարիք ունենալու դեպքում վերջիններս այն պարզապես կգնեին և ողջամիտ չէ կարծելը, թե հսկիչ գնում կատարող աշխատակիցները որևէ ապրանք ծառայություն կամ աշխատանք անհատույց ստանալու համար չեն գնում դրանք և սպասում են մինչ կլինի համապատասխան հսկիչ գնման հանձնարարագիր և երջանիկ պատահականությամբ էլ վերջիններս կլինեն այդ հանձնարարագրում նշված գնում կատարող անձինք: Նման որոշման ընդունումը բացասական հետևանքներ իհարկե չի ունենա: Պարզապես այսպիսի նպատակադրումներով մեծ ծավալի իրավական ակտերի ընդունումը անհարկի ծանրաբեռնում է ՀՀ իրավական դաշտը: | Չի ընդունվել: | ՀՀ կառավարության 27.07.2017թ. «Հսկիչ գնումների ֆինանսական աղբյուրների և ձեռք բերված ու չվերադարձված ապրանքների տնօրինման կարգը հաստատելու մասին» N904-Ն որոշմամբ հաստատված կարգի կիրառման արդյունքում ֆիզիկական անձինք` հսկիչ գնումների համար հատկացված դրամական միջոցների հաշվին ստանում են ծառայություններ, աշխատանքներ և ապրանքներ, որոնք` որպես բնամթերային ձևով ստացված եկամուտներ օրենսգրքով սահմանված կարգով ենթակա են հարկման եկամտային հարկով: Վերոնշյալ եկամուտները նվազեցվող եկամուտներ համարվելու համար անհրաժեշտություն է առաջացել որոշման մեջ կատարելու համապատասխան լրացում, որպեսզի այդ եկամուտների նկատմամբ կիրառվեն ՀՀ հարկային օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետի դրույթները: |
2 | Արթուր Այվազյան 07.10.2019 12:58:53 | Նպատակը անհասկանալի է եթե դա արվում է հարկման նպատակով ապա դա առանց այդ էլ հստակ է կատարված փոխանցումը համարվում է եկամուտ չհանձնված ապրանքը ծախս չի դիտվում իսկ եթե չվճարվածի դիմաց չհանձնվածը համարենք եկամուտ դա անբարոյականություն է | Ընդունվել է ի գիտություն: | Նախագծի նպատակը` հսկիչ գնումների համար հատկացված դրամական միջոցների հաշվին ձեռքբերված ծառայությունների, աշխատանքների, ապրանքների տեսքով ֆիզիկական անձանց բնամթերային ձևով ստացված եկամուտները եկամտային հարկով հարկման բազայից նվազեցնելն է: |