Հիշել նախագիծը
«Պետական ֆինանսների կառավարման համակարգի 2019-2023 թվականների բարեփոխումների ռազմավարությունը և պետական ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումների 2019–2023 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
4 - Կողմ
-
1 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 18.09.2019 17:59:56 | 6. Բաղադրիչ 17-ում (որի վերնագիրն անհասկանալի է, բայց հետագա շարադրանքից երևում է, որ խոսքը գնում է գնումների բողոքարկման համակարգի մասին) առկա իրավիճակի նկարագրության մեջ արդարացիորեն նշվում է, որ գնումների արտադատական բողոքարկման համակարգը արդյունավետ չէ՝ հիմնականում պայմանավորված բողոքներ քննող անձանց գործունեությամբ: Ինչպես երևում է Թիրախ 34-ի միջոցառումից որպես լուծում առաջարկվում է գնումների հետ կապված բողոքների քննում միայն դատարանների կողմից, ինչը նշանակում է գնումների արտադատական համակարգի վերացում: Գտնում ենք, որ գնումների ներկայիս արտադատական համակարգի թերությունները դեռևս չեն նշանակում, որ ընդհանրապես հնարավոր չէ ունենալ իրապես անկախ և արդյունավետ այդպիսի համակարգ և միջազգային փորձը նույնպես վկայում է, որ այդպիսի արդյունավետ և անկախ համակարգերի առկայության մասին: Առաջարկություն Թիրախ 34-ում որպես միջոցառման իրականացմանն ուղղված քայլ ներառել նաև Հայաստանում գնումների բողոքարկման սկզբունքորեն նոր արտադատական համակարգի ներդրումը: | Չի ընդունվել | Տվյալ դեպքում քննարկվում է արտադատական բողոքարկման ինստիտուտը վերափոխելու հանգամանքը, որի պարագայում արտադատական համակարգ այլևս չի գործի: |
2 | Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 18.09.2019 17:59:56 | 7. Ռազմավարության վերջին, 22-րդ բաժնում (Հանրային մասնակցություն և հաղորդակցություն) իրականում խոսքը գնում է միայն հաղորդակցության մասին և ոչ մի խոսք չկա հանրային մասնակցության մասին: Այնինչ Հայաստանում արդեն կան զգալի թվով քաղաքացիական հասարակության կազմակերպություններ (ՔՀԿ), որոնք ունեն բավարար կարողություններ՝ ներգրավվելու Ռազմավարության և նրա իրականացման գործողությունների ծրագրի միջոցառումների մոնիտորինգ և գնահատում իրականացնելու համար,: Այդպիսի մոնիտորինգի և գնահատման արդյունքները կարող են էապես բարելավել Ռազմավարության և նրա իրականացման գործողությունների արդյունավետությունը և դրանով իսկ խթանելու այդպիսի ՔՀԿ-երի և համապատասխան պետական մարմինների միջև համագործակցությունը: Առաջարկություն Ռազմավարության նշված բաժնում ներառել նաև համապատասխան պետական մարմինների և ՔՀԿ-երի միջև համագործակցությանը վերաբերող դրույթներ: | Ընդունվել է ի գիտություն | Համապատասխան պետական մարմինների և ՔՀԿ-երի միջև համագործակցությանը կապահովվի 22-րդ բաժնի 20-րդ կետի շրջանակներում՝ կիրառելով հետադարձ կապի մեխանիզմներ՝ համագործակցելով նաև շահագրգիռ ՔՀԿ-ների հետ: |
3 | Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 18.09.2019 17:59:56 | 8. Չնայած նրան, որ որպես կառավարության հանձնառություն նշված է նաև «Հանրային ֆինանսների կառավարման բնագավառում կոռուպցիոն երևութույները ծնող պատճառների վերահսկման և վերջիններիս վերացմանը կամ չեզոքացմանն ուղղված գործողությունների իրականացում» հանձնառությունը (տե՛ս 3-րդ բաժնի 13) հանձնառությունը), Ռազմավարության հետագա շարադրանքում դրա իրականացման մասին որևէ դրույթ առկա չէ: Առաջարկություն Ռազմավարության մեջ առանձին բաժնով ներառել կոռուպցիոն ռիսկերի կանոնավոր վերհանմանը, ուսումնասիրությանը, վերահսկմանը և չեզոքացմանը կամ նվազեցմանն ուղղված միջոցառումներ: | Չի ընդունվել | ՊՖԿՀ բարեփոխումների ռազմավարության բոլոր ոլորտներով/բաղադրիչներով նախատեսված թիրախները և միջւոցառումները ուղղված են Հանրային ֆինանսների կառավարման բնագավառում կոռուպցիոն երևույթները ծնող պատճառների վերահսկման և վերջիններիս վերացմանը կամ չեզոքացմանը, և գտնում ենք սույն նախագծում լրացուցիչ դրույթ ներառելու անհրաժեշտություն չկա։ Ընդ որում, հանրային ֆինանսների կառավարման ոլորտում առաջարկվող համակարգային բարեփոխումների իրականացումը իր անմիջական ներդրումը կունենա նաև կոռուպցիայի կանխարգելման գործում: Միաժամանակ կոռուպցիայի դեմ պայքարի դրույթները կարգավորվում են առանձին ռազմավարությամբ, որը նաև ներառում է հանրային ֆինանսների ոլորտը |
4 | Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 18.09.2019 18:00:25 | Առաջարկություններ «Պետական ֆինանսների կառավարման համակարգի 2019-2023 թվականների բարեփոխումների ռազմավարության» և «Պետական ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումների 2019-2023 թվականների իրականացվելիք գործողությունների ծրագրի» նախագծերի վերաբերյալ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից մշակվել են «Պետական ֆինանսների կառավարման համակարգի 2019-2023 թվականների բարեփոխումների ռազմավարության» և «Պետական ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումների 2019-2023 թվականների իրականացվելիք գործողությունների ծրագրի» նախագծերը, որոնց վերաբերյալ առկա են հետևյալ նկատառումները. 1. Ռազմավարության նախագծի 3-րդ կետում նշված է, որ «…ՀՀ կառավարության 2016 թվականի փետրվարի 18-ի N 6 արձանագրության 15-րդ կետով հավանության արժանացած արձանագրային որոշմամբ ընդունվել է ՊՖԿՀ բարեփոխումների վերանայված՝ 2016-2020թթ. ռազմավարությունը (ՊՖԿՀԲ երկրորդ ռազմավարությունը):» Չկա որևէ բացատրություն, թե ինչու առանց ավարտին հասցնելու նշված ռազմավարությունը, որոշվել է սկսել ՊՖԿՀ նոր ռազմավարություն՝ իր գործողությունների ծրագրով: Բնականաբար, չկա նաև այդ ռազմավարության կատարման գնահատականը: Առաջարկություն Ռազմավարության «Ներածություն» բաժնում ներկայացնել ՊՖԿՀԲ երկրորդ ռազմավարության իրականացման գնահատականը՝ նշելով նաև այն պատճառները, որոնց հետևանքով որոշվել էր մինչև այն ավարտին հասցնելը սկսել նոր, ՊՖԿՀԲ երրորդ ռազմավարության իրականացումը: 2. Ռազմավարության 8-րդ բաժնի (Ռազմավարական պլանավորում, միջնաժամկետ ծախսերի ծրագրերի և պետական բյուջեի կազմում) Բաղադրիչ 5-ի (Ծրագրային բյուջետավորում) Կատարողականի վերջնական արդյունքային ցուցանիշը (Ցուցանիշ 18) իր բնույթով արդյունքային ցուցանիշ չէ, քանի որ այդպիսի ցուցանիշը ենթադրում է կոնկրետ, շոշափելի և չափելի արդյունք (ինչպիսիք են Ռազմավարության այլ արդյունքային ցուցանիշների մեծ մասը): Առաջարկություն Որպես Ցուցանիշ 18 սահմանել կոնկրետ և չափելի կատարողականի վերջնական արդյունքային ցուցանիշ: 3. Մեր կազմակերպության կողմից իրականացվող ծրագրային բյուջետավորման ներդրման մոնիտորինգը վեր հանեց ճյուղային նախարարությունների մեծ մասի աշխատակազմերի համապատասխան բաժինների անբավարար կարողությունները ՝ լինելու համարժեք ծրագրային բյուջետավորման համակարգի պահանջներին: Առաջարկություն Ռազմավարության Թիրախ 16-ի 4-րդ միջոցառման մեջ մարդկային ռեսուրսների տակ կոնկրետացնել ճյուղային նախարարությունների մարդկային ռեսուրսների զարգացմանն ուղղված միջոցառումները: 4. Բյուջետային ծրագրերի իրականացման ընթացքում, մանավանդ ծրագրային բյուջետավորման ներդրման ներկա, սկզբնական փուլում, հնարավոր են այնպիսի իրավիճակներ, երբ ծրագրի կատարման գնահատումը կարող է վեր հանել դրա իրականացման այնպիսի անարդյունավետություն կամ այլ տեսակի թերություններ, ինչպես նաև օբյեկտիվ պատճառներով պայմանավորված փոփոխություններ, որոնք կարող են հանգեցնել ծրագրի՝ նախապես պլանավորված տեսքով և բյուջեով իրականացման անհնարինությանը: Առաջարկություն Ռազմավարության Թիրախ 17-ի երկրորդ միջոցառման մեջ որպես առանձին քայլ նախատեսել նաև ծրագրերի վերանայման և դրա արդյունքում այն փոփոխելու հնարավորությունը: 5. Բաղադրիչ 15-ի (Պետական գնումներ) առկա իրավիճակի նկարագրության և խնդիրների մեջ արդարացիորեն նշվում է, որ «… Համաշխարհային Բանկի գնահատմամբ էլեկտրոնային գնումների համակարգը տեխնիկական և ֆունկցիոնալ առումով չի համապատասխանում ինչպես ժամանակակից, այնպես էլ գնումների մասին ՀՀ օրենսդրությամբ սահմանված ֆունկցիոնալ պահանջներին:» Միևնույն ժամանակ, ոչ այդ բաժնում, և ոչ էլ այլ տեղ չի կոնկրետացվում, թե ինչ պահանջների մասին է խոսքը: Առաջարկություն Սահմանել Բաղադրիչ 15-ի կատարողականի վերջնական արդյունքային ցուցանիշներ, որոնք կոնկրետ ցույց կտան այն արդյունքները, որոնց հասնելու դեպքում կունենանք էլեկտրոնային գնումների՝ ֆունկցիոնալ առումով ժամանակակից և ՀՀ օրենսդրությանը համապատասխանող համակարգ: 6. Բաղադրիչ 17-ում (որի վերնագիրն անհասկանալի է, բայց հետագա շարադրանքից երևում է, որ խոսքը գնում է գնումների բողոքարկման համակարգի մասին) առկա իրավիճակի նկարագրության մեջ արդարացիորեն նշվում է, որ գնումների արտադատական բողոքարկման համակարգը արդյունավետ չէ՝ հիմնականում պայմանավորված բողոքներ քննող անձանց գործունեությամբ: Ինչպես երևում է Թիրախ 34-ի միջոցառումից որպես լուծում առաջարկվում է գնումների հետ կապված բողոքների քննում միայն դատարանների կողմից, ինչը նշանակում է գնումների արտադատական համակարգի վերացում: Գտնում ենք, որ գնումների ներկայիս արտադատական համակարգի թերությունները դեռևս չեն նշանակում, որ ընդհանրապես հնարավոր չէ ունենալ իրապես անկախ և արդյունավետ այդպիսի համակարգ և միջազգային փորձը նույնպես վկայում է, որ այդպիսի արդյունավետ և անկախ համակարգերի առկայության մասին: Առաջարկություն Թիրախ 34-ում որպես միջոցառման իրականացմանն ուղղված քայլ ներառել նաև Հայաստանում գնումների բողոքարկման սկզբունքորեն նոր արտադատական համակարգի ներդրումը: 7. Ռազմավարության վերջին, 22-րդ բաժնում (Հանրային մասնակցություն և հաղորդակցություն) իրականում խոսքը գնում է միայն հաղորդակցության մասին և ոչ մի խոսք չկա հանրային մասնակցության մասին: Այնինչ Հայաստանում արդեն կան զգալի թվով քաղաքացիական հասարակության կազմակերպություններ (ՔՀԿ), որոնք ունեն բավարար կարողություններ՝ ներգրավվելու Ռազմավարության և նրա իրականացման գործողությունների ծրագրի միջոցառումների մոնիտորինգ և գնահատում իրականացնելու համար,: Այդպիսի մոնիտորինգի և գնահատման արդյունքները կարող են էապես բարելավել Ռազմավարության և նրա իրականացման գործողությունների արդյունավետությունը և դրանով իսկ խթանելու այդպիսի ՔՀԿ-երի և համապատասխան պետական մարմինների միջև համագործակցությունը: Առաջարկություն Ռազմավարության նշված բաժնում ներառել նաև համապատասխան պետական մարմինների և ՔՀԿ-երի միջև համագործակցությանը վերաբերող դրույթներ: 8. Չնայած նրան, որ որպես կառավարության հանձնառություն նշված է նաև «Հանրային ֆինանսների կառավարման բնագավառում կոռուպցիոն երևութույները ծնող պատճառների վերահսկման և վերջիններիս վերացմանը կամ չեզոքացմանն ուղղված գործողությունների իրականացում» հանձնառությունը (տե՛ս 3-րդ բաժնի 13) հանձնառությունը), Ռազմավարության հետագա շարադրանքում դրա իրականացման մասին որևէ դրույթ առկա չէ: Առաջարկություն Ռազմավարության մեջ առանձին բաժնով ներառել կոռուպցիոն ռիսկերի կանոնավոր վերհանմանը, ուսումնասիրությանը, վերահսկմանը և չեզոքացմանը կամ նվազեցմանն ուղղված միջոցառումներ: | ||
5 | «Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպություն 18.09.2019 19:32:38 | Բաղադրիչ 1. Եկամուտների քաղաքականություն 1. Մի կողմից կառավարությունը հայտարարում է, որ գործող հարկային օրենսդրությամբ սահմանված հասցեականություն չունեցող հարկային արտոնությունները նախատեսում է վերացվեն, սակայն այդ թվում օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացվող հասցեականություն չունեցող հարկային արտոնություն ենթադրող նախագծեր արժանանում են կառավարության հավանությանը: | Ընդունվել է ի գիտություն: | Հասկանալի չէ, թե խոսքը ինչպիսի հասցեականություն չունեցող հարկային արտոնություններ նախատեսող նախագծերին հավանություն տալու մասին է: Այս առումով, հայտնում ենք, որ յուրաքանչյուր հարկային արտոնություն տրամադրելուց առաջ բազմակողմանի քննարկվում և ուսումնասիրվում է այդ արտոնության արդյունավետություը և հասցեականությունը: |
6 | «Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպություն 18.09.2019 19:37:33 | Եկամուտների քաղաքականություն 2. Գործող հարկային կարգավորումների շրջանակներում գործարքների փաստաթղթավորման հետ կապված առկա են բազմաթիվ խնդիրներ, մինչդեռ կառավարությունը նախատեսում է միայն կարգավորել գյուղատնտեսական արտադրանքի իրաց¬ման գործարքների փաստաթղթավորման հարցը միայն: | Ընդունվել է ի գիտություն: | Գործարքների փաստաթղթավորման հետ կապված առանձին հարցեր պահանջում են տեղային լուծումներ, որոնք մշտապես գտնվում են ՀՀ ֆինանսների նախարարության ուշադրության կենտրոնում և անհրաժեշտության դեպքում կատարվում են համապատասխան օրենսդրական փոփոխություններ: Ինչ վերաբերում է գյուղատնտեսական արտադրանքի փաստաթղթավորման խնդիրների կարգավորմանը, ապա այս պարագայում հարցը համակարգային է և պահանջում է համակարգային փոփոխություններ: |
7 | «Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպություն 18.09.2019 19:53:49 | Եկամուտների քաղաքականություն 3. Գործող հարկային կարգավորումներով սահմանված պատասխանատվության միջոցները անհամաչափ են: Օրենքի դրույթի խախտման համար պատասխանատվության չափի սահմանումը մի կողմից խախտման կանխարգելման նպատակ է հետապնդում, սակայն այն սահմանելիս անհրաժեշտ է հաշվի առնել նաև պատասխանատվության համաչափության սկզբունքը, որն առաջին հերթին պահանջում է ապահովել արդարացի հավասարակշռություն սահմանվող պատասխանատվության միջոցի ու չափի և պատասխանատվության սահմանմամբ հետապնդվող իրավաչափ նպատակի միջև: Մինչդեռ առաջարկվող փաստաթղթով պատասխանատվության միջոցների վերանայման հետ կապված մոտեցումներ չկան: | Ընդունվել է ի գիտություն | Առաջարկությունը անհրաժեշտ է լրացուցիչ քննարկել: Այս առումով, հայտնում ենք, որ հասկանալի չէ, թե խոսքը որ պատասխանատվության միջոցների մասին է, որոնք «Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպության կողմից դիտարկվում են ոչ համաչափ: Միաժամանակ, հայտնում ենք մեր պատրաստակամությունը առարկայական առաջարկություններ ներկայացնելու դեպքում քննարկել այդ պատասխանատվության միջոցների ոչ համաչափ լինելու հարցը: |
8 | «Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպություն 18.09.2019 20:03:07 | Եկամուտների քաղաքականություն 4. Տարիներ շարունակ հաշվապահական և հարկային հաշվառման կանոնները իրարից հեռացվել են, ինչը հարկ վճարողների համար կրկնակի հաշվառման, լրացուցիչ ֆինանսական և վարչարարական ռեսուրսների օգտագործման պատճառ է հանդիսացել: Մինչդեռ ինչպես նախկին, այլնպես էլ գործող իշխանությունները բազմիցս հայտարարել են հարկ վճարողի բեռի թեթևացման անհրաժեշտության մասին, ավելին միջոցառումներ են իրականացնում Doing Business դասակարգման Հայաստանի դիրքը բարելավվելու ուղղությամբ: Մինչդեռ առաջարկվող փաստաթղթով հաշվապահական հաշվառման և հարկային հաշվառման մոտարկման վերաբերյալ միջոցառումներ նախատեսված չեն: | Չի ընդունվել | Ինչպես հայտնի է շահութահարկով հարկման բազան որոշելիս հաշվառումն հիմնականում իրականացվում է հաշվապահական հաշվառումը և ֆինանսական հաշվետվությունների պատրաստումը կարգավորող օրենքներով: Բացի այդ, հայտնում ենք, որ գործնականում հնարավոր և նպատակահարմար չէ ամբողջությամբ մոտարկել հարկային հաշվառման և հաշվապահական հաշվառման կանոնները: Միաժամանակ, հարկային հաշվառման և հաշվապահական հաշվառման առանձին կանոնները մոտարկելու առարկայական առաջարկությունների առկայության պարագայում հայտնում ենք մեր պատրաստակամությունը քննարկել դրանց մոտարկման նպատակահարմարության հարցը: |
9 | «Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպություն 18.09.2019 20:27:58 | 5. Եկամտային հարկերի մասով հստակեցված չէ կառավարության մոտեցումները առաջիկա 5 տարիների ընթացքում, մինչդեռ կարծում ենք, որ կառավարությունը պետք է հստակ ուղղենիշեր ունենա եկամտային հարկերի քաղաքականության և հայտարարագրման համակարգի լիարժեք ներդրման հարցում: | Չի ընդունվել | Հայտնում ենք, որ եկամուտների հայտարա¬րա¬գր¬ման համակարգի ներդրման հիմնական ուղղությունները ներկա փուլում քննարկվում է: Ինչ վերաբերում է այդ ուղղությունները ՊՖԿՀ 2019-2023 թվականների բարեփոխումների ռազմավարության մեջ նշելուն, ապա հայտնում ենք, որ այն չի բխում ռազմավարության կարգավորման առարկայի շրջանակներից: Ավելին, նախատեսվում է առաջիկայում մշակել համակարգի ներդրման վերաբերյալ հայեցակարգային փաստաթուղթ: |
10 | «Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպություն 18.09.2019 20:45:37 | Հարկային քաղաքականության և հարկային վարչարարության մասով միջոցառումների կատարման մասով անհասկանալի է նախատեսված ժամկետները: Մասնավորապես անհասկանալի է գյուղատնտեսական արտադրանքի իրացման գործարքների փաստաթղթավորման հետ կապված միջոցառման մասով 2 տարուց ավելի ժամկետի նախատեսումը, իսկ հարկային պոտենցիալի և ճեղքի գնահատման կամ բյուջեից վերադարձվող հարկերի գումարների վերաբերյալ տեղեկատվության հրապարակման համար 2019-2023թթ միջակայքի նախատեսումը: Եթե վերջին երկու միջոցառումների դեպքում կառավարությունը նկատի է ունեցել, որ դրանք 2019-2023թթ կրելու են պարբերական բնույթ, ապա ճիշտ կլիներ նախատեսվեր դրանց սկիզբը նախատեսեղ ժամկետ և այնուհետև գրվեր պարբերաբեր կամ շարունակական, բայց կարծես այստեղ խոսքը արդյունքի սկզբի մասին է: | Չի ընդունվել | Նախագծով սահմանված է գյուղատնտեսական արտադրանքի իրացման գործարքների փաստաթղթավորման հետ կապված հարցերը կարգավորելու առավելագույն ժամկետ, որը դեռևս չի նշանակում, որ հարցը չի կարգավորվելու մինչև 2021 թվականի դեկտեմբեր: |