Հիշել նախագիծը

«Պետական ֆինանսների կառավարման համակարգի 2019-2023 թվականների բարեփոխումների ռազմավարությունը և պետական ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումների 2019–2023 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՊԵՏԱԿԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ 2019-2023 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ 2019–2023 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1.

Անհրաժեշտությունը

 

Սույն որոշման նախագծով ներկայացվող պետական ֆինանսների կառավարման համակարգի (ՊՖԿՀ) 2019-2023թթ․ բարեփոխումների ռազմավարության և ՊՖԿՀ բարեփոխումների 2019-2023թթ․ գործողությունների ծրագիրը մշակման համար հիմք է հանդիսացել 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին ՀՀ-ում տեղի ունեցված քաղաքական իրավիճակի փոփոխությունների արդյունքները ՀՀ պետական կառավարման բոլոր մակարդակներում արտացոլելու և հանրային ֆինանսների կառավարման համակարգը վերանայելու անհրաժեշտությունը, որի նպատակն է քաղաքական նոր իրողությունների համարժեք փոփոխությունների արտացոլումը Պետական ֆինանսների կառավարման համակարգում։

2.

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

 

ՀՀ կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 28-ի նիստի N 42 արձանագրային որոշմամբ հաստատվել է «Պետական ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումների ռազմա­վարությունը» և բարեփոխումների շրջանակում իրականացվելիք միջոցառումների ծրագիրը: 2014թ. Եվրոպական Միության կողմից տրամադրված տեխնիկական աջակցության շրջանակում գնահատվել է 2011-2014թթ. իրականացված միջոցառումները և հիմք ընդունելով գնահատման արդյունքները, ինչպես նաև Պետական ծախսերի և ֆինանսական հաշվետվողականության (ՊԾՖՀ-PEFA) 2016 թվականի փետրվարին ՊԾՖՀ-PEFA քարտուղարության կողմից ընդունված ՊԾՖՀ-2016 նոր շրջանակը, մշակվել և ՀՀ կառավարության 2016 թվականի փետրվարի 18-ի N 6 արձանագրության 15-րդ կետով հավանության արժանացած արձանագրային որոշմամբ ընդունվել է Պետական ֆինանսների կառավարման համակարգի (ՊՖԿՀ) բարեփոխումների վերանայված  ռազմավարությունը և 2016-2020 թվականներին ՊՖԿՀ բարեփոխումների ոլորտում իրականացվելիք գործողությունների ծրագիրը (Գործողությունների ծրագիր):

Միաժամանակ ՀՀ կառավարության 16․05․2019թ․ թիվ 650-Լ որոշման 1-ին հավելվածով հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության 2019-2023 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ցանկի  321․1 կետի շրջանակներում Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տեխնիկական օժանդակության շրջանակներում ներգրավված փորձագետների հետ համատեղ մշակվել է Պետական ֆինանսերի կառավարման համակարգի բարեփոխումների (ՊՖԿՀԲ) ռազմավարության և ՊՖԿՀԲ 2019-2023 թվականների գործողությունների ծրագրի նախագիծ (Ռազմավարության նախագիծ):

Ռազմավարության նախագծի մշակման նպատակով վեր են հանվել 2016-2019թթ․ ՊՖԿ գործընթացները ապահովող ոլորտների/բաղադրիչների շրջանակներում իրականացված աշխատանքները, ինչպես նաև ընթացքի մեջ գտնվող և ապագային միտված գործողությունները:

Իրականացվող աշխատանքների համատեքստում ի թիվս այլ վերլուծությունների հիմք են ընդունվում ՊԾՖՀ-PEFA քարտուղարության կողմից ընդունված ՊԾՖՀ-2016 շրջանակը և ԵՄ ՍԻԳՄԱ ծրագրի փորձագետների կողմից «Հայաստանի հանրային կառավարման համակարգի վերաբերյալ փաստերի ստուգման ելակետային գնահատման» և Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) №19/33, 2019թ․ «Հայաստանի Հանրապետությունում Հանրային ներդրումների կառավարման գնահատումը։ Տեխնիկական օժանդակության հաշվետվություն»  զեկույցներով ներկայացված առաջարկությունները։

3.

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

 

Ոազմավարությունում արտացոլվել են ՊՖԿ ոլորտում ՀՀ կառավարության ծրագրում արտացոլված Կառավարության հանձնարառություները, որտեղ առաձնացված են ՊՖԿ արդյունավետության բարձրացման հետևյալ հիմնական ուղղությունները.

·  Վարկային և դրամաշնորհային ծրագրերի ծախսարդյունավետ կառավարումը,

·  Ներգրաված փոխառու միջոցների օգտագործման ուղղությունների զարգացումը և բարելավումը,

·  Ստվերային տնտեսության կրճատմանն ու մրցունակ բիզնես միջավայրի ձևավորմանն ուղղված հարկային քաղաքականության բարելավումը և հարկային վարչարարության արդիականացումը,

·  Պետական ֆինանսերի նպատակային, խնայողաբար և արդյունավետ օգտագործումը,

·  Ծախսերի նպատակայնության բարձրացման ապահովման համար անցում կկատարվի ռազմավարական պլանավորման համակարգին,

·  Ֆինանսական կարգապահության բարելավումը,

·  Պետական կառավարման համակարգի օպտիմալացումը,

·  Մարդկային կապիտալին և ենթակառուցվածքներին ուղղվող ծախսերի տեսակարար կշռի  մեծացումը,

·  Պետական բյուջեում կապիտալ ծախսերի տեսակարար կշռի բարձրացում,

·  Պետական գնումների արդար և թափանցիկ համակարգի ներդրում,

·  ՊՖԿ միասնական էլեկտրոնային համակարգի ներդրում,

·   Հանրային ներդրումների կառավարման համակարգի ներդրումը,

·  Հանրային ֆինանսների կառավարման բնագավառում կոռուպցիոն երևույթները ծնող պատճառների վերահսկման և վերջիններիս վերացմանն կամ չեզոքացմանն ուղղված գործողությունների իրականացում։

Ռազմավարության շրջանակի մշակման ժամանակ հաշվի են առնվել ՀՀ ՊՖԿ ներկայիս գերակայությունները և միջազգային փորձն ու ստանդարտները՝ մասնավորապես Պետական ծախսերի և ֆինանսական հաշվետվողականության (ՊԾՖՀ-PEFA) քարտուղարության 2016 թվականի «Պետական ֆինանսների կառավարման գնահատման շրջանակը», որը համապարփակ է և հնարավորություն է տալիս ապահովել գործընթացի արտաքին գնահատում պլանավորված նպատակների նկատմամբ և արտացոլում է գործող ընդունելի գործելակերպը։

Ռազմավարությամբ նախատեսված բարեփոխումների շրջանակում ընդգրկվել են հետևյալ թվով 14 ոլորտները՝

·     Հիմնական մակրոտնտեսական ու բյուջետային ցուցանիշների կանխատեսում, հարկաբյուջետային ռիսկերի հաշվետվողականություն․

·     Պետական եկամուտների քաղաքականություն, հարկային վարչարարություն,

·     Ռազմավարական պլանավորում, միջնաժամկետ ծախսերի ծրագրերի և պետական բյուջեի կազմում, ծրագրային բյուջետավորում,

·      Բյուջեի կատարման գործընթացի հսկողություն, գանձապետական համակարգ,

·     Պետական պարտք,

·     Հանրային հատվածի հաշվապահական հաշվառում,

·     Կորպորատիվ հաշվապահական հաշվառում և աուդիտ,

·     Պետական կազմակերպությունների ֆինանսական կառավարում և հսկողություն՝ պետական ոչ առևտրային կազմակերպություններ (ՊՈԱԿ),

·           Պետական գնումներ,

·           Պետական ներքին ֆինանսական հսկողություն և ֆինանսաբյուջետային վերահսկողություն,

·           Հանրային ակտիվների և հանրային ներդրումների կառավարում,

·           Տեղական ինքնակառավարման մարմինների ֆինանսական կառավարում,

·           Արտաքին վերահսկողություն և աուդիտ,

·           ԿՖԿՏՀ ներդրում:

Հաշվի առնելով, որ ԿՖԿՏՀ ներդրումը ՊՖԿ հիմնարար և առանցքային բարեփոխումներից մեկը է, ուստի վերջինիս ներդրումը կպահանջի վերանայումներ և ներդաշնակեցում ՊՖԿ գրեթե բոլոր ոլորտներում: Հաշվի առնելով ԿՖԿՏՀ-ի ներդրման կարևորությունը սույն ռազմավորությունում այն ներկայացվում է որպես առանձին ոլորտ։

Ռազմավարության նախագիծը ներառում է հիշյալ 14 ոլորտների թվով 27 բաղադրիչներ ընդհանում 54 թիրախներով և 60 կատարողականի վերջնական արդյունքային ցուցանիշներով։

4.

Կարգավորման նպատակը և բնույթը

 

Նախագծի կարգավորման հիմնական նպատակն է ՊՖԿՀԲ իրականացման արդյունքում ապահովել պետական ծախսերի կառավարման արդյունավետությունը` բարձրացնելով ընթացակարգերի ու մատուցվող ծառայությունների որակը, որը հնարավոր կլինի իրականացնել նախագծով նախատեսված ողջամիտ ժամկետներում:

ՊՖԿ համակարգի գլխավոր առաջանահերթությունը համապատասխանության ապահովումն է գործող իրավակարգավորումներին, ինչպես նաև հավաստիացումն է առ այն, որ ռեսուրսների կառավարումը համապատասխանում է խնայող, օգտավետ և արդյունավետ կառավարման սկզբունքներին և ապահովում է «փողի դիմաց արժեք» սկզբունքի պահպանումը։

5.

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և ան­ձիք

 

Որոշման նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից ԱԶԲ տեխնիկական օժանդակության շրջանակներում ներգրավված փորձագետների հետ համատեղ` համա­գոր­ծակ­ցելով ՀՀ Ազ­գա­­յին ժողովի, ՀՀ վերահսկիչ պալատի, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և այլ պետական մարմինների հետ։

6.

Ակնկալվող արդյունքը

 

ՊՖԿՀ բարեփոխումները հիմնականում ուղղված են հարկաբյուջետային կարգապահության և ֆինանսական համապատախանությանը և հանրային ռեսուրսների օգտագործման նկատմամբ հսկողության ապահովման աստիճանի բարձրացմանը:

Նախագծով նախատեսվող ժամկետների շրջանակներում ՊՖԿՀԲ իրականացման արդյունքում կմեծանա պետական ծախսերի կառավարման արդյունավետությունը` ապահովելով ընթացակարգերի ու մատուցվող ծառայությունների որակը, ինչպես նաև կապահովի պետական եկամուտների հավաքագրման կայուն աճը և հարկային ապառքների կրճատումը։

7.

Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)

 

 

  • Քննարկվել է

    03.09.2019 - 18.09.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Ֆինանսական, Տնտեսական

  • Նախարարություն

    Ֆինանսների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 16267

Տպել

Առաջարկներ`

«Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպություն

18.09.2019

Հարկային քաղաքականության և հարկային վարչարարության մասով միջոցառումների կատարման մասով անհասկանալի է նախատեսված ժամկետները: Մասնավորապես անհասկանալի է գյուղատնտեսական արտադրանքի իրացման գործարքների փաստաթղթավորման հետ կապված միջոցառման մասով 2 տարուց ավելի ժամկետի նախատեսումը, իսկ հարկային պոտենցիալի և ճեղքի գնահատման կամ բյուջեից վերադարձվող հարկերի գումարների վերաբերյալ տեղեկատվության հրապարակման համար 2019-2023թթ միջակայքի նախատեսումը: Եթե վերջին երկու միջոցառումների դեպքում կառավարությունը նկատի է ունեցել, որ դրանք 2019-2023թթ կրելու են պարբերական բնույթ, ապա ճիշտ կլիներ նախատեսվեր դրանց սկիզբը նախատեսեղ ժամկետ և այնուհետև գրվեր պարբերաբեր կամ շարունակական, բայց կարծես այստեղ խոսքը արդյունքի սկզբի մասին է:

«Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպություն

18.09.2019

5. Եկամտային հարկերի մասով հստակեցված չէ կառավարության մոտեցումները առաջիկա 5 տարիների ընթացքում, մինչդեռ կարծում ենք, որ կառավարությունը պետք է հստակ ուղղենիշեր ունենա եկամտային հարկերի քաղաքականության և հայտարարագրման համակարգի լիարժեք ներդրման հարցում:

«Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպություն

18.09.2019

Եկամուտների քաղաքականություն 4. Տարիներ շարունակ հաշվապահական և հարկային հաշվառման կանոնները իրարից հեռացվել են, ինչը հարկ վճարողների համար կրկնակի հաշվառման, լրացուցիչ ֆինանսական և վարչարարական ռեսուրսների օգտագործման պատճառ է հանդիսացել: Մինչդեռ ինչպես նախկին, այլնպես էլ գործող իշխանությունները բազմիցս հայտարարել են հարկ վճարողի բեռի թեթևացման անհրաժեշտության մասին, ավելին միջոցառումներ են իրականացնում Doing Business դասակարգման Հայաստանի դիրքը բարելավվելու ուղղությամբ: Մինչդեռ առաջարկվող փաստաթղթով հաշվապահական հաշվառման և հարկային հաշվառման մոտարկման վերաբերյալ միջոցառումներ նախատեսված չեն:

Տեսնել ավելին