Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Խնամատար ընտանիքի կողմից տարեցին՝ նրա տանը խնամքի ծառայություններ մատուցելու կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագԻծ

 

                                                           

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԽՆԱՄԱՏԱՐ ԸՆՏԱՆԻՔԻ ԿՈՂՄԻՑ ՏԱՐԵՑԻՆ՝ ՆՐԱ ՏԱՆԸ ԽՆԱՄՔԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ      

        Իրավական ակտի անհրաժեշտությունը

Սույն նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է ՀՀ կառավարության ծրագրում ամրագրված՝ ծառայությունների ապաինստիտուցիոնալացման և  այլընտրանքային ծառայությունների ներդրման գործընթացի անհրաժեշտությունից:  Որպես այլընտրանք խնամքի մյուս ծառայություններին, խնամատար ընտանիքի կողմից խնամքի ծառայությունների տրամադրումը տարեցի տանը, ով ունի խնամքի կարիք, սակայն չունի օրենքով նախատեսված խնամողներ, կկանխարգելի տարեցի մուտքը շուրջօրյա խնամքի հաստատություն և նա կշարունակի ապրել իր տանը՝ իրեն հարազատ միջավայրում:

          Միաժամանակ, այս ծրագրի նպատակն է տարբեր սերունդների անձանց միջև համերաշխության և փոխօգնության ամրապնդումը:

          Որպես պետության կողմից երաշխավորված  այլընտրանքային ծառայության տեսակ, այն իր թափանցիկությամբ և վերահսկելիությամբ կարող է դառնել երկու կողմերի` երիտասարդ ընտանիքի և միայնակ տարեցի համար  արդյունավետ և նախընտրելի ծառայություն, ինչպես բարոյա-հոգեբանական, այնպես էլ սոցիալական և ֆինանսական առումներով:

       Հայաստանի Հանրապետությունում այս ձևաչափը կարող է կիրառվել հիմնականում մեծ քաղաքներում: Ծառայությունը պետք է գտնվի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության խիստ հսկողության ներքո:

    Կարգավորման նպատակը և բնույթը

Սույն նախագծի նպատակը խնամքի կարիք ունեցող միայնակ տարեցներին, ովքեր ունեն բնակարան, սակայն չունեն օրենքով նախատեսված խնամողներ, խնամքի ծառայությունների մատուցումն է իրենց տանը՝ խնամատար ընտանիքի կողմից: Խնամատար ընտանիքը  պետք է չունենա սեփականության կամ համասեփականության իրավունքով իրեն պատկանող բնակարան և պետք է բնակվի միայնակ տարեցի տանը և խնամի նրան: Ծառայությունը շահավետ է երկուսի համար.  տարեցն ստանում է իրեն անհրաժեշտ խնամք, իսկ ընտանիքը՝ առանց բնակարնի համար վարձ վճարելու՝ բնակվելու հնարավորություն՝ տարեց տանտիրոջը խնամելու պայմանով:  Այս ծառայության շահառուների ընտրությունը, նրանց  կարիքների գնահատումը իրականացնում է սոցիալական աջակցության տարածքային մարմնի սոցիալական աշխատողը (դեպք վարողը) և ՀՀ ԱՍՀ նախարարի հրամանով ստեղծվող  գնահատող հանձնաժողովը: Պայմանագրում պետք է մանրամասն նշվեն տարեցի և ընտանիքի իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև պայմանագրի լուծման հնարավոր բոլոր դեպքերը:  Համաձայն պայմանագրի, տարեց քաղաքացին պետք է ստանա որոշակի ծառայություններ:

        Որպես Նախագծի ընդունումից ակնկալվող դրական արդյունք, պետք է դիտարկել  այն հնարավորությունը, որ տարեցի մահից հետո, նրա բնակարանը, քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված կարգով, սեփականության իրավունքով փոխանցվում է խնամատար ընտանիքին: Այս առումով ևս լուծվում է մի կարևոր սոցիալական խնդիր: Որպես  ծրագրի երաշխավոր հանդես է գալիս Հայաստանի Հանրապետությունը,  հանձինս` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի  նախարարության:           

        Ակնկալվող արդյունքը

         Ակնկալվում է, որ նախագծի ընդունումից հետո, առաջին տարվա ընթացքում որոշմամբ սահմանված ծառայություններից կօգտվի առնվազն 50 տարեց, իսկ հետագայում, նախտեսվում է, որ այդ թիվը կկրկնապատկվի, իսկ դա կնպաստի խնամքի ծառայությունների՝ կառավարության որդեգրած ապաինստիտուցիոնալացման գործընթացին:  Որպես արդյունք պետք է նշել նաև խնամատար ընտանիքի բնակարանային խնդրի լուծումը: Միաժամանակ, պետք է ամրագրել, որ այս գործընթացը լրացուցիչ ֆինանսական միջոցներ չի պահանջում:

 ՏԵՂԵԿԱՆՔ

«ԽՆԱՄԱՏԱՐ ԸՆՏԱՆԻՔԻ ԿՈՂՄԻՑ ՏԱՐԵՑԻՆ՝ ՆՐԱ ՏԱՆԸ ԽՆԱՄՔԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՆՈՐ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՄ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 

        Սույն նախագծի ընդունման առնչությամբ անհրաժեշտ կլինի ընդունել ՀՀ ԱՍՀ նախարարի     հրաման, որով կստեղծվի գնահատող անկախ հանձնաժողով և կսահմանվի հանձնաժողովի աշխատակարգը: 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ԽՆԱՄԱՏԱՐ ԸՆՏԱՆԻՔԻ ԿՈՂՄԻՑ ՏԱՐԵՑԻՆ՝ ՆՐԱ ՏԱՆԸ ԽՆԱՄՔԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՆՎԱԶԵՑՈՒՄՆԵՐԻ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 

       Սույն նախագծի ընդունման առնչությամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացումներ և նվազեցումների անհրաժեշտություն չի առաջանա:

 

 

 

  • Քննարկվել է

    27.08.2019 - 11.09.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 9964

Տպել

Առաջարկներ`

Արմեն Վարդանյան

28.08.2019

Կարևորելով խնդիրը և դրա կանոնակարգման անհրաժեշտությունը՝ անհրաժեշտ է հաշվի առնել, որ ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պահանջում է փաթեթային լուծում՝ մասնավորապես անհրաժեշտ է <<Սոցիալական աջակցության մասին>> ՀՀ օրենքում նախատեսել հստակ դորւյթներ՝ ՀՀ կառավարությանը նման կարգ հաստատելու լիազորություն վերապահելով, որովհետև ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով: Որոշման նախագծի նախաբանում նշված հղումները որոշման նախագծով սահմանվող նման կարգ հաստատելուն չեն վերաբերում, բացի այդ, նկատի առնել, որ <<Սոցիալական աջակցության մասին>> ՀՀ օրենքի 13-րդ հոդվածն ունի 4-րդ մասի 6-րդ կետ, որտեղ խոսքը խնամքի մասին է, իսկ նույն հոդվածի 12-րդ մասով ՀՀ կառավարությունը լիազորված է հաստատել խնամքի տրամադրման կարգն ու պայմանները: Հաշվի առնելով վերագրյալը՝ առաջարկում եմ որոշման նախագծի ընդունումից առաջ վերանայել <<Սոցիալական աջակցության մասին>> ՀՀ օրենքը կամ հիմք ընդունելով գործող օրենքի վերը նշված դրույթները՝ վերանայել որոշման նախագիծը և քննարկման ներկայացնել ու հաստատել օրինակ՝ <<Տարեցին իր տանը խնամքի տրամադրման կարգն ու պայմանները հաստատեու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագիծը:

Տեսնել ավելին