ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» 2014 թվականի փետրվարի 4‑ի ՀՕ-1-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ հոդվածում՝
- 2-րդ մասը ճանաչել ուժը կորցրած,
- լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ և 6-րդ մասեր.
«5. Դատավորի պաշտոն զբաղեցրած անձի կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը, մասնագիտական ստաժի մեկ տարվա արժեքը սահմանվում է յուրաքանչյուր տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին օրենքով։
- Սույն օրենքով կենսաթոշակի չափը հաշվարկելու համար օրենքով կամ Կառավարության որոշմամբ սահմանված հիմնական կենսաթոշակի չափը և մասնագիտական ստաժի մեկ տարվա արժեքը չեն կարող պակաս լինել կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափի և մասնագիտական ստաժի մեկ տարվա արժեքի` նախկինում սահմանված չափերից:»:
Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածում՝
- 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ կետով.
«5) «Քննչական կոմիտեի մասին» օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 3‑րդ և 5-րդ կետերով սահմանված հիմքերով քննչական կոմիտեի ծառայողի պաշտոնից ազատված անձին, ինչպես նաև դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչվելու հիմքով քննչական կոմիտեի ծառայողի պաշտոնից ազատված անձին, եթե նա քննչական կոմիտեի ծառայողի պաշտոնում նշանակվել է «Քննչական կոմիտեի մասին» օրենքի 51-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն:».
- 3-րդ մասի երրորդ պարբերությունը «հատուկ քննչական ծառայության ծառայողի,» բառերից հետո լրացնել «քննչական կոմիտեի ծառայողի,» բառերով, իսկ «ժամանակահատվածը» բառից հետո` «, իսկ քննչական կոմիտեի ծառայողի համար՝ նաև զինվորական ծառայության ժամանակահատվածը» բառերով.
- 3-րդ մասի 4-րդ պարբերությունում «դատախազի» բառը փոխարինել «սույն մասի 3-րդ պարբերությունում նշված» բառերով.
- 3-րդ մասը յոթերորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ ութերորդ պարբերությունով.
«Քննչական կոմիտեի ծառայողի պաշտոն զբաղեցրած անձի հաշվարկային աշխատավարձի չափը որոշվում է 2014 թվականի հունիս ամսվա համար պաշտպանության բնագավառի պետական լիազոր մարմնի և Կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության քննչական մարմիններում ստացած (հաշվարկված) դրամական բավարարման և սննդի փոխհատուցման գումարի հանրագումարի չափով: Սույն պարբերությամբ սահմանված դրամական բավարարման չափը որոշվում է պաշտոնային դրույքաչափի, զինվորական կոչման դրույքաչափի, զինվորական ծառայության ստաժի համար տրվող հավելման գումարի և այդ գումարից հաշվարկված եկամտային հարկի տարբերության չափով:».
- 3-րդ մասի ութերորդ պարբերությունը «կարգը» բառից հետո լրացնել «, ինչպես նաև քննչական կոմիտեի ծառայողի պաշտոն զբաղեցրած անձի մասնագիտական ստաժում զինվորական ծառայության ժամանակահատվածը հաշվառելու կարգը» բառերով.
- 3-րդ մասի իններորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ տասներորդ և տասնմեկերորդ պարբերություններով.
«Քննչական կոմիտեի ծառայողի պաշտոն զբաղեցրած անձին «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքով սահմանված կարգով մինչև 2019 թվականի հոկտեմբերի 30-ը նշանակված կենսաթոշակները համարվում են սույն օրենքի 2-րդ հոդվածի համաձայն նշանակված կենսաթոշակներ և հաշվարկվում են սույն օրենքի 5-րդ հոդվածով սահմանված կարգով՝ հաշվի առնելով հիմնական կենսաթոշակի չափը, «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով անձի զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված գործակիցը և մասնագիտական ստաժի մեկ տարվա արժեքը:
Եթե հաշվարկված կենսաթոշակի չափը ցածր է նախկին («Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքով սահմանված կարգով հաշվարկված) չափից, ապա կենսաթոշակը վճարվում է նախկին չափով:».
- վեցերորդ և յոթերորդ մասերը ճանաչել ուժը կորցրած:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10-րդ օրը և տարածվում է 2019 թվականի հոկտեմբերի 30-ին և դրանից հետո ծագող հարաբերությունների վրա։
1974 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված՝ պետական պաշտոն զբաղեցրած անձին մինչև 2019 թվականի հոկտեմբերի 30-ը նշանակված կենսաթոշակները 2014 թվականի հունվարի 1-ից հետո ընկած ժամանակահատվածի մասնագիտական ստաժի հիման վրա վերահաշվարկվում են 2019 թվականի նոյեմբերի 1-ից՝ հաշվի առնելով կենսաթոշակի գործում առկա կամ լրացուցիչ ներկայացված փաստաթղթերը։
Օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասի հիման վրա վերահաշվարկված կենսաթոշակները շարունակում են վճարվել վերահաշվարկված չափով։ Եթե վերահաշվարկված կենսաթոշակի չափը ցածր է Օրենքով սահմանված ընդհանուր կարգով հաշվարկվող կենսաթոշակի չափից, ապա կենսաթոշակը հաշվարկվում և վճարվում է Օրենքով սահմանված ընդհանուր կարգով և չափով:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
««ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին մասին» 2014 թվականի մայիսի 19-ի ՀՕ-25-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 38-րդ հոդվածում «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» բառերը փոխարինել ««Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» բառերով:
Հոդված 2. Ուժը կորցրած ճանաչել Օրենքի 56-րդ հոդվածի 4-րդ մասը:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10-րդ օրը և տարածվում է 2019 թվականի հոկտեմբերի 30-ին և դրանից հետո ծագող հարաբերությունների վրա։