Հիշել նախագիծը

«ԴԵՂԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

 «ԴԵՂԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1.  «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության 2016 թվականի մայիսի 17-ի ՀՕ-86-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 6-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետում «իրականացում» բառից հետո լրացնել «` Կառավարության կողմից լիազորված կազմակերպության միջոցով.» բառերը:

Հոդված 2. Օրենքի 21-րդ հոդվածի 16-րդ մասում լրացնել 2-րդ նախադասություն հետևյալ բովանդակությամբ.

«Դեղերի մեծածախ իրացման լիցենզավորումը իրականացվում է դեղերի մեծածախ իրացման լիցենզավորման կարգի ուժի մեջ մտնելուց հետո` մեկամսյա ժամկետում:»:

Հոդված 3. Օրենքի 27-րդ հոդվածի 5-րդ մասում «արգելվում է» բառից հետո լրացնել «, բացառությամբ Լիազոր մարմնի կամ նրա կողմից լիազորված անձի կողմից առողջապահական պետական նպատակային ծրագրերի շրջանակներում քաղաքացիներին տրամադրվող դեղատոմսով իրացվող դեղերի մասին հանրային իրազեկում իրականացնելու դեպքերի, որի իրականացման կարգը սահմանում է Լիազոր մարմինը:» բառերը:

Հոդված 4. Օրենքի 31-րդ հոդվածի 3-րդ մասում «երեք» բառը փոխարինել «չորս» բառով:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:

  • Քննարկվել է

    21.08.2019 - 06.09.2019

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Առողջապահություն

  • Նախարարություն

    Առողջապահության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8084

Տպել

Առաջարկներ`

Գևորգ Մալխասյան

21.08.2019

1-ին հոդվածը հակասում է "Գնումների մասին" ՀՀ օրենքի պահանջներին, ինչպես նաև ՀՀ Սահմանադրության 11-րդ հոդվածի պահանջներին, քանի արռաջացնում է չհիմնավորված մենաշնորհ շուկայում։ 2-րդ հոդվածի վերաբերյալ հայտնում ենք, որ լիցենզավորման հարաբերությունները կարգավորվում են "Լիցենզավորման մասին" ՀՀ օրենքով, որով և նախատեսված են լիցենզավորման ենթակ գործունեության տեսակների ուժի մեջ մտնելու ժամկետները։

Տեսնել ավելին