Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՐՅՈՒՐ ՏՈԿՈՍ` ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԲԱԺՆԵՄԱՍ ՈՒՆԵՑՈՂ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄՆԻ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԵՎ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1025-Ն, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 15-Ի N 1120-Ն, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 9-Ի N 380-Ն, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 9-Ի N 382-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 4-Ն ՀՐԱՄԱՆՆԵՐԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՐՅՈՒՐ ՏՈԿՈՍ` ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԲԱԺՆԵՄԱՍ ՈՒՆԵՑՈՂ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄՆԻ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԵՎ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1025-Ն, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 15-Ի N 1120-Ն, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 9-Ի N 380-Ն, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 9-Ի N 382-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 4-Ն ՀՐԱՄԱՆՆԵՐԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

  1. Անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պետական ոչ առևտրային կազմակերպության և հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերության գործադիր մարմնի մրցույթի անցկացման և մրցութային հանձնաժողովի ձևավորման կարգը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2006 թվականի դեկտեմբերի 28-ի N 1025-Ն, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2007 թվականի նոյեմբերի 15-ի N 1120-Ն, Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարի 2005 թվականի օգոստոսի 9-ի N 380-Ն, Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարի 2005 թվականի օգոստոսի 9-ի N 382-Ն և Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի 2007 թվականի դեկտեմբերի 4-ի N 4-Ն հրամանները ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարված փոփոխություններով (08.05.2019, ՀՕ-31-Ն):

  1. Ընթացիկ իրավիճակը և կարգավորման նպատակը

Մինչև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելը, համաձայն որի ձևավորվեց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը՝ կառավարության կառուցվածքում ընդգրկված էին ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, ՀՀ մշակույթի նախարարությունը և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը:

Նշված նախարարությունները ՀՀ կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) ընդհանուր կարգը և նրանց հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատելու մասին» N 224-Ն որոշման պահանջներին համապատասխան սահմանել էին մրցույթի անցկացման և մրցութային հանձնաժողովի ձևավորման կարգ:

«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելուց և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն ձևավորելուց հետո անհրաժեշտություն է առաջացել սահմանելու մեկ միասնական կարգ:

  1. Ակնկալվող արդյունքը

«Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պետական ոչ առևտրային կազմակերպության և հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերության գործադիր մարմնի մրցույթի անցկացման և մրցութային հանձնաժողովի ձևավորման կարգը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2006 թվականի դեկտեմբերի 28-ի N 1025-Ն, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2007 թվականի նոյեմբերի 15-ի N 1120-Ն, Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարի 2005 թվականի օգոստոսի 9-ի N 380-Ն, Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարի 2005 թվականի օգոստոսի 9-ի N 382-Ն և Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի 2007 թվականի դեկտեմբերի 4-ի N 4-Ն հրամանները ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագծի ընդունմամբ կհստակեցվի և կկանոնակարգվի գործընթացը: 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՐՅՈՒՐ ՏՈԿՈՍ` ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԲԱԺՆԵՄԱՍ ՈՒՆԵՑՈՂ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄՆԻ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԵՎ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1025-Ն, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 15-Ի N 1120-Ն, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 9-Ի N 380-Ն, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 9-Ի N 382-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 4-Ն ՀՐԱՄԱՆՆԵՐԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՄԱՆԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պետական ոչ առևտրային կազմակերպության և հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերության գործադիր մարմնի մրցույթի անցկացման և մրցութային հանձնաժողովի ձևավորման կարգը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2006 թվականի դեկտեմբերի 28-ի N 1025-Ն, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2007 թվականի նոյեմբերի 15-ի N 1120-Ն, Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարի 2005 թվականի օգոստոսի 9-ի N 380-Ն, Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարի 2005 թվականի օգոստոսի 9-ի N 382-Ն և Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի 2007 թվականի դեկտեմբերի 4-ի N 4-Ն հրամանները ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

  • Քննարկվել է

    15.08.2019 - 30.08.2019

  • Տեսակ

    Կարգ

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 10689

Տպել

Առաջարկներ`

Վարդան Գրիգորյան

28.08.2019

Հաշվի առնելով նախագծի կարևորությունը և այն հանգամանքը, որ սեղմ ժամկետում գուցե հնարավոր չլինի ՀՀ կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի N 224-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ հավանական նախագիծ ներկայացնել, այնուամենայնիվ ներկայացնում եմ իմ նկատառումներն ու առաջարկները ներկայացված նախագծում առկա տարատեսակ թերությունների ու հակասությունների վերաբերյալ, ինչը չի խոսում վերակազմավորված նախարարության կողմից միասնական մրցութային նոր կարգ սահմանելու օգտին: Կարգի նախագիծը առավելապես քաղաքացիական ծառայության կադրերի թափուր մրցույթների անցկացման կարգի նմանության կամ կրկնօրինակման տպավորություն է ստեղծում: Ըստ այդ ներկայացնում եմ հետևյալ առաջարկություները և նախագծի հեղինակների ուշադրությունն եմ հրավիրում դրանց բովանդակային քննարկմանը՝ ցանկանալով օգտակար լինել և նպաստել Կարգի նախագծի խոցելիության նվազմանը և դրա արդյունավետության բարձրացմանը: 1. Կարգի 4-րդ կետի 5-րդ ենթակետը չի արտացոլում օբյեկտիվություն հավակնորդին ներկայացվող պահանջների (չափորոշիչների) առումով, քանի դեռ N 224-Ն որոշման 9-դ կետի ա) ենթակետը չի հստակեցվում և շատ հաճախ մանիպուլյատիվ պահանջներ են առաջադրվում՝ սահմանափակելով հավակնորդների մասնակցությունը մրցույթներին: 2. Կարգի 5-րդ կետի 10-րդ ենթակետի պահանջը հանել պարտադիր պահանջներից և վերանայել հետևյալ ձևակերպմամբ և ՝ <<բնութագիր վերջին աշխատավայից (եթե կազմակերպությունը չի լուծարվել կամ վերակազմավորվել)>> (սույն առաջարկը կա նաև իմ նախորդ գրառման մեջ): 3. Կարգի 12-րդ կետում ավելացնել պարբերություն՝ «Ժամանակավոր պաշտոնակատարը չի կարող մասնակցել մրցույթին: Նա մրցույթի հավակնորդ կարող է հանդիսանալ ընդհանուր հիմունքներով՝ դադարեցնելով պաշտոնավարումը» (սույն առաջարկը կա նաև իմ նախորդ գրառման մեջ): 4. Կարգի 26-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված իրավական ակտից թեստային առաջադրանքի ծավալը սահմանել 20-ի փոխարեն 10 տոկոս, իսկ 4-րդ ենթակետի իրավական ակտի առաջադրանքը 10-ից սահմանել 20 տոկոս: Առաջարկությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ինչպես փորձն է ցույց տալիս, տնօրենի համար առավել կարևոր է ՀՀ Աշխատանքային օրենսգրքի իմացությունը իր աշխատանքային գործունեության ընթացքում: 5. Առաջարկում եմ վերանայել 30-րդ կետը. «Գրավոր փուլը հաղթահարված է համարվում թեստային առաջադրանքների առնվազն 94 տոկոսը ճիշտ պատասխանելու դեպում»: Փորձը ցույց է տալիս, որ հաճախ գրավոր փուլը մի կերպ հաղթահարած թեկնածուն հաղթող է ճանաչվում հանձնաժողովի կողմից, սակայն 5 սխալ թույլ տալն ինքնին աններելի է տնօրեն դառնալու հայտ ներկայացրած հավակնորդի համար և վկայում է իրավական ակտերից նրա իմացության ցածր աստիճանի մասին՝ վատ է տիրապետում օրենսդրությունը: 6. Կարգի 36-րդ կետով սահմանվում է մրցույթի երկրորդ՝ բանավոր փուլին (հարցազրույցի) այդ փուլ անցած թեկնածուին տրվելիք հարցերի վերաբերյալ, որոնք տրվելու են իրավական որոշակի ակտերի շրջանակից; Սակայն անորոշ է, թե ո՞ր ակտերի մասին է խոսք գնում, ի՞նչ սկզբունքով են ընտրվելու համապատասխան իրավական ակտերը և արդյո՞ք դրանց ցանկը նախապես տրամադրվելու է հավակնորդին՝ մրցույթին պատրաստվելու համար: Առաջարկում եմ ավելացնել հետևյալ ձևակերպումը՝ «վարչությունը մրցույթի թեստավորման հարցաշարերի հետ միաժամանակ հրապարակում է նաև այն իրավական ակտերի ցանկը և հոդվածները (բաժիններ, կետեր), որոնցից բխում են բանավոր փուլի (հարցազրույցի) հարցերը: 7. Կարգի 41-րդ կետը ինքնին խոցելի է: Բանավոր հարցերի պատասխանները մեծամասամբ պահանջվում են պատասխանել բառացիորեն՝ ինչպես գրված է օրենքում և ճիշտ պատասխանի թերթիկում: Օրենքները անգիր անել երբեք հնարավոր չէ, սակայն հավակնորդի ճիշտ մեկնաբանությունը գնահատվում է թերի կամ սխալ՝ վկայակոչելով ճիշտ պատասխանի թերթիկը: Ընդ որում մեծամասամբ հանձնաժողովականներն իրենք չեն տիրապետում այդ օրենսդրական ակտերին (հակառակ դեպքում չեն կարդա ճիշտ պատասխանը, այլ կբարձրաձայնեն բանավոր ինքնուրույն): Մեծ է հանձնաժողովի անդամների կողմից կամայական մոտեցման կամ մանիպուլյատիվ մոտեցումը: 8. Կարգի 42-րդ կետում կա հետևյալ ձևակերպումը մասնակցի վերաբերյալ՝ «….ինչպես նաև հարցատոմսի բովանդակության հետ կապված հարցեր տալ հանձնաժողովի անդամներին»: Տարատեսակ կարգերի եմ ծանոթացել, սակայն առաջին անգամ եմ հանդիպում մասնակցի հանդեպ նման ձևակերպման ու մոտեցման: Շատ են եղել դեպքեր, երբ հարցատոմսի հարցը ունի շփոթեցնող կամ ոչ ճիշտ ձևակերպում: Այդ դեպքում կարիք է զգացվում դիմելու հանձնաժողովին՝ ճշգրտման նպատակով: Նման ձևով եղել են դեպքեր, երբ հարցը հանվել է: Առաջարկում եմ մեջբերված հատվածը հանել: Այն նաև մարդկայնորեն վիրավորանք է մասնակցի հանդեպ և չի խոսում Կարգի դեմոկրատականության կամ հրապարակայնության օգտին: 9. Կարգի 49-րդ և 60-րդ կետերը հակասում եմ միմյանց: 49-րդ կետով սահմանվում է, որ «….և հանձնաժողովը 3 աշխատանքային օրվա ընթացքում նախարարին է ներկայացնում հաղթող համարված մասնակիցների անհատական արձանագրությունները,….», իսկ 60-րդ կետով՝ «Մրցույթի արդյունքների հրապարակումից անմիջապես հետո,….., համապատասխան հանձնաժողովից ստացված մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցների վերաբերյալ եզրակացությունը վարչությունը ներկայացնում է նախարարին»: Տարօրինակ ու հակասական ձևակերպումներ չե՞ն արդյոք: Առաջարկում եմ համապատասխանեցնել և 49-րդ կետում հետևյալ ձևակերպումը կիրառել՝ «…. և հանձնաժողովը մրցույթի արդյունքների հրապարակումից անմիջապես հետո, եթե առկա չէ գրավոր բողոք, մրցույթի հետ կապված փաստաթղթերի փաթեթը և մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցների վերաբերյալ եզրակացությունը հանձնում է համապատասխան վարչությանը»: Խնդիրն այն է, որ մրցույթի ավարտից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը՝ տվյալ դեպքում նախարարը, պետք կատարի ընտրություն և նշանակում ըստ գործող օրենսդրության: 49-րդ կետը հակասում է նաև 71-րդ կետի 16-րդ ենթակետին: 10. Կարգի 51-րդ կետում նշվում է, որ «մրցույթի արդյունքների հետ համաձայն չլինելու դեպքում մասնակիցը մեկ ժամվա ընթացքում իրավունք ունի գրավոր բողոք ներկայացնել հանձնաժողովի նախագահին»: Սա նույնպես հակասում է էթիկայի նորմերին և մինչ օրս նման բողոքները մասնակիցը ներկայացնում էր տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին՝ նախարարին կամ լիազորված մարմնին, ովքեր և քննում են բողոքը Կարգով սահմանված ժամկետում: Հանձնաժողովը չի կարող օբյեկտիվորեն քննել այն որոշումը, որն ինքն է կայացրել: 11. Առաջարկում եմ 57-րդ կետի 3-դ ենթակետում կատարել հետևյալ խմբագրումը՝ «….հաղթող ճանաչված մասնակցի (ների) ազգանունը (ները), անունը (ները), հայրանունը (ները)»: 12. Կարգի 61-րդ կետը առաջարկում եմ հստակեցնել: Անորոշ է, թե ի՞նչ սկզբունքով է պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը կատարում ընտրություն և նշանակում հաղթող ճանաչված մեկից ավելի մասնակիցներից: Առաջարկում եմ նաև սահմանել հաղթող ճանաչված մասնակիցների հետ պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի հանդիպումը և հարցազրույցը՝ օբյեկտիվ և ճիշտ ընտրություն կատարելու նպատակով: Ի վերջո, խոսքը պետական կազմակերպության ղեկավարի մասին է, ով պետք է տարբերվի մյուսներից իր առավելություններով: 13. Առաջարկում եմ 64-րդ կետում «վարչապետի» բառից հետո ավելացնել «աշխատակազմի» բառը: 14. Առաջարկում եմ Կարգի 66-րդ կետում «զետեղված» բառից հետո ավելացնել «նախարարի հրամանով» բառերը, իսկ «առնվազն» բառը հանել. Հանձնաժողովի քանակական կազմը պետք է հստակ լինի, հակառակ դեպքում կարող է լինել նաև 5 կամ 6 անդա՞մ:: 15. Առաջարկում եմ 68-րդ կետում «նշանակվում է» բառը փոխարինել «ընտրվում է» բառով: 16. Առաջարկում եմ 70-րդ կետի 1-ին ենթակետից հետո ավելացնել ևս մեկ պարբերություն կամ ենթակետ՝ 1.1 հետևյալ բովանդակությամբ. «Մինչև մրցույթի գործընթացը սկսելը հավակնորդների փաստաթղթերի ստուգման հիման վրա հաստատում և հրապարակում է մրցույթին մասնակցելու իրավունք ունեցող անձանց ցանկը, ինչպես նաև այն անձանց ցանկը, ովքեր չեն համապատասխանում մրցույթի մասնակցության պահանջներին (չափանիշներին) և չեն կարող մասնակցել մրցույթին»:

22.08.2019

Նախագծում որևէ հղում չի տրված, թե որ օրենքի կամ ենթաօրենսդրական ակտի պահանջների հիման վրա է սահմանվում կարգը: Իսկ եթե կարգը հիմնվում է կամ բխում է նախագծում հիշատակվող ՀՀ կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) ընդհանուր կարգը և նրանց հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատելու մասին» N 224-Ն որոշման դրույթների վրա (-ից), ապա առաջարկում եմ առաջին հերթին այդ որոշման մեջ կատարել փոփոխություններ, որից հետո սահմանել նոր կարգ: Հակառակ դեպքում նախագիծը, ըստ էության, նոր իրավիճակին համապատասխան էական փոփոխություն կամ նորամուծություն չի կատարում և կադրային ճիշտ, օբյեկտիվ ընտրությանը չի նպաստելու: Ըստ այդմ ներկայացնում եմ հետևյալ առաջարկությունները՝ 1.ՀՀ կառավարության 224-Ն որոշման 6-րդ կետի թ) ենթակետի պահանջը վերանայել հետևյալ ձևակերպմամբ և հանել պարտադիր պահանջներից ՝ <<բնութագիր վերջին աշխատավայից (եթե կազմակերպությունը չի լուծարվել կամ վերակազմավորվել)>>: Սա պայմանավորված է այն հանգամանքով, որ շատ հաճախ բնութագիր տրամադրող անձիք փոփոխվում են և չեն կարող բնութագրել նման պահանջ ներկայացնող անձին և խնդիրներ են առաջացնում հավակնորդի համար: 2. 224-Ն որոշման 9-րդ կետի ա) ենթակետը վերաշարադրել՝ «համապատասխան կամ հարակից (կամ հումանիտար, կամ բնագիտական, կամ տեխնիկական) բնագավառի բարձրագույն կրթություն» նախադասությամբ: Նման փոփոխությունը կվերացնի նաև 9-րդ և 10-րդ կետերի պահանջների մեջ առկա հակասությունը: Միաժամանակ դա թույլ չի տա մրցույթների հավակնորդներին ներկայացվող պահանջները մասնագիտության առումով կամայականորեն սահմանել և կապահովի լայն մասնակցություն ու մրցակցություն: 3. 11-րդ կետը համալրել ևս մի կետով՝ 11.6 հետևյալ բովանդակությամբ՝ «ժամանակավոր պաշտոնակատարը չի կարող մասնակցել մրցույթին: Նա մրցույթի հավակնորդ կարող է հանդիսանալ ընդհանուր հիմունքներով՝ դադարեցնելով պաշտոնավարումը»: Սա թույլ կտա վերացնելու այն անհավասար կարգավիճակը, որն այսօր գոյություն ունի մասնակիցների միջև: Դրա հետևանքով մրցույթի հաղթող ճանաչվող և նշանակվող մասնակիցների 99 տոկոսը ժամանակավոր պաշտոնակատարներն են: Սա ակնհայտ խախտում է մրցույթների հավասարության ու թափանցիկության: Կվերանա նաև մրցութային հանձնաժողովի կողմից ցուցաբերվող նախապատվության սուբյեկտիվ մոտեցումը: 4. Ուժը կորցրած ճանաչել 27.07.2017 թ. թիվ 883-Ն որոշմամբ 224-Ն որոշման մեջ կատարված փոփոխությունը, այն է՝ «Մշակույթի ոլորտում լիազորված պետական մարմնի ղեկավարն առանց մրցութային կարգի պետական կազմակերպության գործադիր մարմնի պաշտոնում կարող է նշանակել այն անձին, ով հանդիսացել է միջազգային ճանաչում ունեցող մրցույթի հիմնադիր և (կամ) համաշխարհային ճանաչում ունեցող փառատոնի կազմակերպիչ և մշակութային ծրագրերով հանդես է եկել աշխարհի նշանավոր դահլիճներում և ունի հեղինակավոր ստեղծագործական խմբերի գեղարվեստական ղեկավարի և (կամ) գլխավոր դիրիժորի առնվազն 10 տարվա աշխատանքային ստաժ»: Դա հակասում է թե ՊՈԱԿ-ների մասին օրենքի դրույթներին և ստեղծում է անհավասար պայմաններ, կամայական մոտեցում:

Տեսնել ավելին