Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՐՅՈՒՐ ՏՈԿՈՍ` ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԲԱԺՆԵՄԱՍ ՈՒՆԵՑՈՂ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄՆԻ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԵՎ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1025-Ն, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 15-Ի N 1120-Ն, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 9-Ի N 380-Ն, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 9-Ի N 382-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 4-Ն ՀՐԱՄԱՆՆԵՐԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Գևորգ Մալխասյան 16.08.2019 11:13:08 ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մաով սահմանվում է, որ Սահմանադրության եւ օրենքների հիման վրա եւ դրանց իրականացումն ապահովելու նպատակով Սահմանադրությամբ նախատեսված մարմինները կարող են օրենքով լիազորվել ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր: Լիազորող նորմերը պետք է համապատասխանեն իրավական որոշակիության սկզբունքին: Մինչդեռ ոչ ՀՀ Սահմանադրությամբ և ոչ էլ որևէ օրենքով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը իրավունք չի վրապահված ընդունել համապատասխան նորմատիվ իրավական ակտ: Այս առումով հրամանի նախագիծը հակասում է ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին ու չի կարող ընդունվել: Սույն նախագիծը հակասում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) ընդհանուր կարգը և նրանց հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատելու մասին» N 224-Ն որոշման պահանջներին: Նախագիծը մշակվել է՝ հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) ընդհանուր կարգը և նրանց հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատելու մասին» N 224-Ն որոշումը և համապատասխանում է նշված որոշման պահանջներին:
2 Վարդան Գրիգորյան 22.08.2019 18:30:35 Նախագծում որևէ հղում չի տրված, թե որ օրենքի կամ ենթաօրենսդրական ակտի պահանջների հիման վրա է սահմանվում կարգը: Իսկ եթե կարգը հիմնվում է կամ բխում է նախագծում հիշատակվող ՀՀ կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) ընդհանուր կարգը և նրանց հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատելու մասին» N 224-Ն որոշման դրույթների վրա (-ից), ապա առաջարկում եմ առաջին հերթին այդ որոշման մեջ կատարել փոփոխություններ, որից հետո սահմանել նոր կարգ: Հակառակ դեպքում նախագիծը, ըստ էության, նոր իրավիճակին համապատասխան էական փոփոխություն կամ նորամուծություն չի կատարում և կադրային ճիշտ, օբյեկտիվ ընտրությանը չի նպաստելու: Ըստ այդմ ներկայացնում եմ հետևյալ առաջարկությունները՝ 1.ՀՀ կառավարության 224-Ն որոշման 6-րդ կետի թ) ենթակետի պահանջը վերանայել հետևյալ ձևակերպմամբ և հանել պարտադիր պահանջներից ՝ <<բնութագիր վերջին աշխատավայից (եթե կազմակերպությունը չի լուծարվել կամ վերակազմավորվել)>>: Սա պայմանավորված է այն հանգամանքով, որ շատ հաճախ բնութագիր տրամադրող անձիք փոփոխվում են և չեն կարող բնութագրել նման պահանջ ներկայացնող անձին և խնդիրներ են առաջացնում հավակնորդի համար: 2. 224-Ն որոշման 9-րդ կետի ա) ենթակետը վերաշարադրել՝ «համապատասխան կամ հարակից (կամ հումանիտար, կամ բնագիտական, կամ տեխնիկական) բնագավառի բարձրագույն կրթություն» նախադասությամբ: Նման փոփոխությունը կվերացնի նաև 9-րդ և 10-րդ կետերի պահանջների մեջ առկա հակասությունը: Միաժամանակ դա թույլ չի տա մրցույթների հավակնորդներին ներկայացվող պահանջները մասնագիտության առումով կամայականորեն սահմանել և կապահովի լայն մասնակցություն ու մրցակցություն: 3. 11-րդ կետը համալրել ևս մի կետով՝ 11.6 հետևյալ բովանդակությամբ՝ «ժամանակավոր պաշտոնակատարը չի կարող մասնակցել մրցույթին: Նա մրցույթի հավակնորդ կարող է հանդիսանալ ընդհանուր հիմունքներով՝ դադարեցնելով պաշտոնավարումը»: Սա թույլ կտա վերացնելու այն անհավասար կարգավիճակը, որն այսօր գոյություն ունի մասնակիցների միջև: Դրա հետևանքով մրցույթի հաղթող ճանաչվող և նշանակվող մասնակիցների 99 տոկոսը ժամանակավոր պաշտոնակատարներն են: Սա ակնհայտ խախտում է մրցույթների հավասարության ու թափանցիկության: Կվերանա նաև մրցութային հանձնաժողովի կողմից ցուցաբերվող նախապատվության սուբյեկտիվ մոտեցումը: 4. Ուժը կորցրած ճանաչել 27.07.2017 թ. թիվ 883-Ն որոշմամբ 224-Ն որոշման մեջ կատարված փոփոխությունը, այն է՝ «Մշակույթի ոլորտում լիազորված պետական մարմնի ղեկավարն առանց մրցութային կարգի պետական կազմակերպության գործադիր մարմնի պաշտոնում կարող է նշանակել այն անձին, ով հանդիսացել է միջազգային ճանաչում ունեցող մրցույթի հիմնադիր և (կամ) համաշխարհային ճանաչում ունեցող փառատոնի կազմակերպիչ և մշակութային ծրագրերով հանդես է եկել աշխարհի նշանավոր դահլիճներում և ունի հեղինակավոր ստեղծագործական խմբերի գեղարվեստական ղեկավարի և (կամ) գլխավոր դիրիժորի առնվազն 10 տարվա աշխատանքային ստաժ»: Դա հակասում է թե ՊՈԱԿ-ների մասին օրենքի դրույթներին և ստեղծում է անհավասար պայմաններ, կամայական մոտեցում: 1. Չի ընդունվել, քանի որ կազմակերպության վերակազմակերպման դեպքում հավակնորդը պահանջվող տեղեկատվությունը կարող է ստանալ իրավահաջորդ կազմակերպությունից: 2. Ընդունվել է ի գիտություն: 3. Չի ընդունվել քանի որ բոլոր հավակնորդները՝ այդ թվում ժամանակավոր պաշտոնակատարը մրցույթին մասնակցում են ընդհանուր հիմունքներով: 4. Չի ընդունվել, քանի առաջարկությամբ որ նշված որոշումը ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ կառավարության 14.03.2019թ. N 235-Ն որոշմամբ:
3 Վարդան Գրիգորյան 28.08.2019 18:48:53 Հաշվի առնելով նախագծի կարևորությունը և այն հանգամանքը, որ սեղմ ժամկետում գուցե հնարավոր չլինի ՀՀ կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի N 224-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ հավանական նախագիծ ներկայացնել, այնուամենայնիվ ներկայացնում եմ իմ նկատառումներն ու առաջարկները ներկայացված նախագծում առկա տարատեսակ թերությունների ու հակասությունների վերաբերյալ, ինչը չի խոսում վերակազմավորված նախարարության կողմից միասնական մրցութային նոր կարգ սահմանելու օգտին: Կարգի նախագիծը առավելապես քաղաքացիական ծառայության կադրերի թափուր մրցույթների անցկացման կարգի նմանության կամ կրկնօրինակման տպավորություն է ստեղծում: Ըստ այդ ներկայացնում եմ հետևյալ առաջարկություները և նախագծի հեղինակների ուշադրությունն եմ հրավիրում դրանց բովանդակային քննարկմանը՝ ցանկանալով օգտակար լինել և նպաստել Կարգի նախագծի խոցելիության նվազմանը և դրա արդյունավետության բարձրացմանը: 1. Կարգի 4-րդ կետի 5-րդ ենթակետը չի արտացոլում օբյեկտիվություն հավակնորդին ներկայացվող պահանջների (չափորոշիչների) առումով, քանի դեռ N 224-Ն որոշման 9-դ կետի ա) ենթակետը չի հստակեցվում և շատ հաճախ մանիպուլյատիվ պահանջներ են առաջադրվում՝ սահմանափակելով հավակնորդների մասնակցությունը մրցույթներին: 2. Կարգի 5-րդ կետի 10-րդ ենթակետի պահանջը հանել պարտադիր պահանջներից և վերանայել հետևյալ ձևակերպմամբ և ՝ <<բնութագիր վերջին աշխատավայից (եթե կազմակերպությունը չի լուծարվել կամ վերակազմավորվել)>> (սույն առաջարկը կա նաև իմ նախորդ գրառման մեջ): 3. Կարգի 12-րդ կետում ավելացնել պարբերություն՝ «Ժամանակավոր պաշտոնակատարը չի կարող մասնակցել մրցույթին: Նա մրցույթի հավակնորդ կարող է հանդիսանալ ընդհանուր հիմունքներով՝ դադարեցնելով պաշտոնավարումը» (սույն առաջարկը կա նաև իմ նախորդ գրառման մեջ): 4. Կարգի 26-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված իրավական ակտից թեստային առաջադրանքի ծավալը սահմանել 20-ի փոխարեն 10 տոկոս, իսկ 4-րդ ենթակետի իրավական ակտի առաջադրանքը 10-ից սահմանել 20 տոկոս: Առաջարկությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ինչպես փորձն է ցույց տալիս, տնօրենի համար առավել կարևոր է ՀՀ Աշխատանքային օրենսգրքի իմացությունը իր աշխատանքային գործունեության ընթացքում: 5. Առաջարկում եմ վերանայել 30-րդ կետը. «Գրավոր փուլը հաղթահարված է համարվում թեստային առաջադրանքների առնվազն 94 տոկոսը ճիշտ պատասխանելու դեպում»: Փորձը ցույց է տալիս, որ հաճախ գրավոր փուլը մի կերպ հաղթահարած թեկնածուն հաղթող է ճանաչվում հանձնաժողովի կողմից, սակայն 5 սխալ թույլ տալն ինքնին աններելի է տնօրեն դառնալու հայտ ներկայացրած հավակնորդի համար և վկայում է իրավական ակտերից նրա իմացության ցածր աստիճանի մասին՝ վատ է տիրապետում օրենսդրությունը: 6. Կարգի 36-րդ կետով սահմանվում է մրցույթի երկրորդ՝ բանավոր փուլին (հարցազրույցի) այդ փուլ անցած թեկնածուին տրվելիք հարցերի վերաբերյալ, որոնք տրվելու են իրավական որոշակի ակտերի շրջանակից; Սակայն անորոշ է, թե ո՞ր ակտերի մասին է խոսք գնում, ի՞նչ սկզբունքով են ընտրվելու համապատասխան իրավական ակտերը և արդյո՞ք դրանց ցանկը նախապես տրամադրվելու է հավակնորդին՝ մրցույթին պատրաստվելու համար: Առաջարկում եմ ավելացնել հետևյալ ձևակերպումը՝ «վարչությունը մրցույթի թեստավորման հարցաշարերի հետ միաժամանակ հրապարակում է նաև այն իրավական ակտերի ցանկը և հոդվածները (բաժիններ, կետեր), որոնցից բխում են բանավոր փուլի (հարցազրույցի) հարցերը: 7. Կարգի 41-րդ կետը ինքնին խոցելի է: Բանավոր հարցերի պատասխանները մեծամասամբ պահանջվում են պատասխանել բառացիորեն՝ ինչպես գրված է օրենքում և ճիշտ պատասխանի թերթիկում: Օրենքները անգիր անել երբեք հնարավոր չէ, սակայն հավակնորդի ճիշտ մեկնաբանությունը գնահատվում է թերի կամ սխալ՝ վկայակոչելով ճիշտ պատասխանի թերթիկը: Ընդ որում մեծամասամբ հանձնաժողովականներն իրենք չեն տիրապետում այդ օրենսդրական ակտերին (հակառակ դեպքում չեն կարդա ճիշտ պատասխանը, այլ կբարձրաձայնեն բանավոր ինքնուրույն): Մեծ է հանձնաժողովի անդամների կողմից կամայական մոտեցման կամ մանիպուլյատիվ մոտեցումը: 8. Կարգի 42-րդ կետում կա հետևյալ ձևակերպումը մասնակցի վերաբերյալ՝ «….ինչպես նաև հարցատոմսի բովանդակության հետ կապված հարցեր տալ հանձնաժողովի անդամներին»: Տարատեսակ կարգերի եմ ծանոթացել, սակայն առաջին անգամ եմ հանդիպում մասնակցի հանդեպ նման ձևակերպման ու մոտեցման: Շատ են եղել դեպքեր, երբ հարցատոմսի հարցը ունի շփոթեցնող կամ ոչ ճիշտ ձևակերպում: Այդ դեպքում կարիք է զգացվում դիմելու հանձնաժողովին՝ ճշգրտման նպատակով: Նման ձևով եղել են դեպքեր, երբ հարցը հանվել է: Առաջարկում եմ մեջբերված հատվածը հանել: Այն նաև մարդկայնորեն վիրավորանք է մասնակցի հանդեպ և չի խոսում Կարգի դեմոկրատականության կամ հրապարակայնության օգտին: 9. Կարգի 49-րդ և 60-րդ կետերը հակասում եմ միմյանց: 49-րդ կետով սահմանվում է, որ «….և հանձնաժողովը 3 աշխատանքային օրվա ընթացքում նախարարին է ներկայացնում հաղթող համարված մասնակիցների անհատական արձանագրությունները,….», իսկ 60-րդ կետով՝ «Մրցույթի արդյունքների հրապարակումից անմիջապես հետո,….., համապատասխան հանձնաժողովից ստացված մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցների վերաբերյալ եզրակացությունը վարչությունը ներկայացնում է նախարարին»: Տարօրինակ ու հակասական ձևակերպումներ չե՞ն արդյոք: Առաջարկում եմ համապատասխանեցնել և 49-րդ կետում հետևյալ ձևակերպումը կիրառել՝ «…. և հանձնաժողովը մրցույթի արդյունքների հրապարակումից անմիջապես հետո, եթե առկա չէ գրավոր բողոք, մրցույթի հետ կապված փաստաթղթերի փաթեթը և մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցների վերաբերյալ եզրակացությունը հանձնում է համապատասխան վարչությանը»: Խնդիրն այն է, որ մրցույթի ավարտից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը՝ տվյալ դեպքում նախարարը, պետք կատարի ընտրություն և նշանակում ըստ գործող օրենսդրության: 49-րդ կետը հակասում է նաև 71-րդ կետի 16-րդ ենթակետին: 10. Կարգի 51-րդ կետում նշվում է, որ «մրցույթի արդյունքների հետ համաձայն չլինելու դեպքում մասնակիցը մեկ ժամվա ընթացքում իրավունք ունի գրավոր բողոք ներկայացնել հանձնաժողովի նախագահին»: Սա նույնպես հակասում է էթիկայի նորմերին և մինչ օրս նման բողոքները մասնակիցը ներկայացնում էր տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին՝ նախարարին կամ լիազորված մարմնին, ովքեր և քննում են բողոքը Կարգով սահմանված ժամկետում: Հանձնաժողովը չի կարող օբյեկտիվորեն քննել այն որոշումը, որն ինքն է կայացրել: 11. Առաջարկում եմ 57-րդ կետի 3-դ ենթակետում կատարել հետևյալ խմբագրումը՝ «….հաղթող ճանաչված մասնակցի (ների) ազգանունը (ները), անունը (ները), հայրանունը (ները)»: 12. Կարգի 61-րդ կետը առաջարկում եմ հստակեցնել: Անորոշ է, թե ի՞նչ սկզբունքով է պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը կատարում ընտրություն և նշանակում հաղթող ճանաչված մեկից ավելի մասնակիցներից: Առաջարկում եմ նաև սահմանել հաղթող ճանաչված մասնակիցների հետ պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի հանդիպումը և հարցազրույցը՝ օբյեկտիվ և ճիշտ ընտրություն կատարելու նպատակով: Ի վերջո, խոսքը պետական կազմակերպության ղեկավարի մասին է, ով պետք է տարբերվի մյուսներից իր առավելություններով: 13. Առաջարկում եմ 64-րդ կետում «վարչապետի» բառից հետո ավելացնել «աշխատակազմի» բառը: 14. Առաջարկում եմ Կարգի 66-րդ կետում «զետեղված» բառից հետո ավելացնել «նախարարի հրամանով» բառերը, իսկ «առնվազն» բառը հանել. Հանձնաժողովի քանակական կազմը պետք է հստակ լինի, հակառակ դեպքում կարող է լինել նաև 5 կամ 6 անդա՞մ:: 15. Առաջարկում եմ 68-րդ կետում «նշանակվում է» բառը փոխարինել «ընտրվում է» բառով: 16. Առաջարկում եմ 70-րդ կետի 1-ին ենթակետից հետո ավելացնել ևս մեկ պարբերություն կամ ենթակետ՝ 1.1 հետևյալ բովանդակությամբ. «Մինչև մրցույթի գործընթացը սկսելը հավակնորդների փաստաթղթերի ստուգման հիման վրա հաստատում և հրապարակում է մրցույթին մասնակցելու իրավունք ունեցող անձանց ցանկը, ինչպես նաև այն անձանց ցանկը, ովքեր չեն համապատասխանում մրցույթի մասնակցության պահանջներին (չափանիշներին) և չեն կարող մասնակցել մրցույթին»: 1. Ընդունվել է ի գիտություն: 2. Չի ընդունվել, քանի որ կազմակերպության վերակազմակերպման դեպքում հավակնորդը պահանջվող տեղեկատվությունը կարող է ստանալ իրավահաջորդ կազմակերպությունից: 3. Չի ընդունվել քանի որ բոլոր հավակնորդները՝ այդ թվում ժամանակավոր պաշտոնակատարը մրցույթին մասնակցում են ընդհանուր հիմունքներով: 4. Ընդունվել է ի գիտություն: 5. Ընդունվել է ի գիտություն: 6. Չի ընդունվել, քանի որ նախագծի 36-րդ կետով սահմանված է, որ մասնակցի հետ հարցազրույցն անցկացվում է բանավոր` պետական ոչ առևտրային կազմակերպության կամ հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերության գործունեության հետ առնչվող հարցատոմսով, ինչպես նաև մասնակցին տրվում են հարցեր վերջինիս ներկայացրած՝ տվյալ պետական կազմակերպության բարեփոխման և զարգացման հայեցակարգից: 7. Չի ընդունվել, քանի որ հավակնորդից չի պահանջվում բառացի մեջբերում իրավական ակտի համապատասխան դրույթներից: 8. Չի ընդունվել, քանի որ նշված դրույթը վերաբերում է բացառապես հարցատոմսի բովանդակությանը առնչվող հարցերին, իսկ տեխնիկական խնդիրներ լինելու պարագայում հանձնաժողովը կարող է պարզաբանել դրանք: 9. Ընդունվել է: 10. Չի ընդունվել, քանի որ միցույթի արձանագրությունները և հարցազրույցի ձայնագրությունը տվյալ պահին գտնվում են հաձնաժողովի մոտ և վերջինս ուսումնասիրելով դրանք կարող է վերանայել իր որոշումը: Հակառակ պարագայուն որևէ խոչընդոտ չկա դրանք վերադասության կարգով բողոքարկելու համար: 11. Չի ընդունվել, քանի որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված է, որ եթե նորմատիվ իրավական ակտում բառը նշված է եզակի թվով, ապա դա տարածվում է նաև այդ բառի հոգնակիի վրա և ընդհակառակը: 12. Չի ընդունվել, քանի որ նախարարին ներկայացվում են հավակնորդների անձնական գործերը, մրցույթի արձանագրությունները և ձայնագրությունը, ինչպես նաև չկա խոչընդոտ, ըստ անհրաժեշտության հավակնորդների հետ հանդիպելու համար: 13. Ընդունվել է: 14. Ընդունվել է մասնակի: 15. Չի ընդունվել, քանի որ նախագծի համաձայն հանձնաժողովի նախագահը և քարտուղարը նշանակվում են նախարարի հրամանով: 16. Չի ընդունվել, քանի որ նախագծի 16-րդ կետի համաձայն՝ հանձնաժողովն իր որոշմամբ հաստատում է մրցույթի մասնակիցների ցուցակը: 9. Նախագծում կատարվել է համապատասխան փոփոխություն: 13. Նախագծում կատարվել է համապատասխան փոփոխություն: 14. Նախագծում կատարվել է համապատասխան փոփոխություն:
4 Վարդան Գրիգորյան 28.08.2019 18:49:03 Հաշվի առնելով նախագծի կարևորությունը և այն հանգամանքը, որ սեղմ ժամկետում գուցե հնարավոր չլինի ՀՀ կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի N 224-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ հավանական նախագիծ ներկայացնել, այնուամենայնիվ ներկայացնում եմ իմ նկատառումներն ու առաջարկները ներկայացված նախագծում առկա տարատեսակ թերությունների ու հակասությունների վերաբերյալ, ինչը չի խոսում վերակազմավորված նախարարության կողմից միասնական մրցութային նոր կարգ սահմանելու օգտին: Կարգի նախագիծը առավելապես քաղաքացիական ծառայության կադրերի թափուր մրցույթների անցկացման կարգի նմանության կամ կրկնօրինակման տպավորություն է ստեղծում: Ըստ այդ ներկայացնում եմ հետևյալ առաջարկություները և նախագծի հեղինակների ուշադրությունն եմ հրավիրում դրանց բովանդակային քննարկմանը՝ ցանկանալով օգտակար լինել և նպաստել Կարգի նախագծի խոցելիության նվազմանը և դրա արդյունավետության բարձրացմանը: 1. Կարգի 4-րդ կետի 5-րդ ենթակետը չի արտացոլում օբյեկտիվություն հավակնորդին ներկայացվող պահանջների (չափորոշիչների) առումով, քանի դեռ N 224-Ն որոշման 9-դ կետի ա) ենթակետը չի հստակեցվում և շատ հաճախ մանիպուլյատիվ պահանջներ են առաջադրվում՝ սահմանափակելով հավակնորդների մասնակցությունը մրցույթներին: 2. Կարգի 5-րդ կետի 10-րդ ենթակետի պահանջը հանել պարտադիր պահանջներից և վերանայել հետևյալ ձևակերպմամբ և ՝ <<բնութագիր վերջին աշխատավայից (եթե կազմակերպությունը չի լուծարվել կամ վերակազմավորվել)>> (սույն առաջարկը կա նաև իմ նախորդ գրառման մեջ): 3. Կարգի 12-րդ կետում ավելացնել պարբերություն՝ «Ժամանակավոր պաշտոնակատարը չի կարող մասնակցել մրցույթին: Նա մրցույթի հավակնորդ կարող է հանդիսանալ ընդհանուր հիմունքներով՝ դադարեցնելով պաշտոնավարումը» (սույն առաջարկը կա նաև իմ նախորդ գրառման մեջ): 4. Կարգի 26-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված իրավական ակտից թեստային առաջադրանքի ծավալը սահմանել 20-ի փոխարեն 10 տոկոս, իսկ 4-րդ ենթակետի իրավական ակտի առաջադրանքը 10-ից սահմանել 20 տոկոս: Առաջարկությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ինչպես փորձն է ցույց տալիս, տնօրենի համար առավել կարևոր է ՀՀ Աշխատանքային օրենսգրքի իմացությունը իր աշխատանքային գործունեության ընթացքում: 5. Առաջարկում եմ վերանայել 30-րդ կետը. «Գրավոր փուլը հաղթահարված է համարվում թեստային առաջադրանքների առնվազն 94 տոկոսը ճիշտ պատասխանելու դեպում»: Փորձը ցույց է տալիս, որ հաճախ գրավոր փուլը մի կերպ հաղթահարած թեկնածուն հաղթող է ճանաչվում հանձնաժողովի կողմից, սակայն 5 սխալ թույլ տալն ինքնին աններելի է տնօրեն դառնալու հայտ ներկայացրած հավակնորդի համար և վկայում է իրավական ակտերից նրա իմացության ցածր աստիճանի մասին՝ վատ է տիրապետում օրենսդրությունը: 6. Կարգի 36-րդ կետով սահմանվում է մրցույթի երկրորդ՝ բանավոր փուլին (հարցազրույցի) այդ փուլ անցած թեկնածուին տրվելիք հարցերի վերաբերյալ, որոնք տրվելու են իրավական որոշակի ակտերի շրջանակից; Սակայն անորոշ է, թե ո՞ր ակտերի մասին է խոսք գնում, ի՞նչ սկզբունքով են ընտրվելու համապատասխան իրավական ակտերը և արդյո՞ք դրանց ցանկը նախապես տրամադրվելու է հավակնորդին՝ մրցույթին պատրաստվելու համար: Առաջարկում եմ ավելացնել հետևյալ ձևակերպումը՝ «վարչությունը մրցույթի թեստավորման հարցաշարերի հետ միաժամանակ հրապարակում է նաև այն իրավական ակտերի ցանկը և հոդվածները (բաժիններ, կետեր), որոնցից բխում են բանավոր փուլի (հարցազրույցի) հարցերը: 7. Կարգի 41-րդ կետը ինքնին խոցելի է: Բանավոր հարցերի պատասխանները մեծամասամբ պահանջվում են պատասխանել բառացիորեն՝ ինչպես գրված է օրենքում և ճիշտ պատասխանի թերթիկում: Օրենքները անգիր անել երբեք հնարավոր չէ, սակայն հավակնորդի ճիշտ մեկնաբանությունը գնահատվում է թերի կամ սխալ՝ վկայակոչելով ճիշտ պատասխանի թերթիկը: Ընդ որում մեծամասամբ հանձնաժողովականներն իրենք չեն տիրապետում այդ օրենսդրական ակտերին (հակառակ դեպքում չեն կարդա ճիշտ պատասխանը, այլ կբարձրաձայնեն բանավոր ինքնուրույն): Մեծ է հանձնաժողովի անդամների կողմից կամայական մոտեցման կամ մանիպուլյատիվ մոտեցումը: 8. Կարգի 42-րդ կետում կա հետևյալ ձևակերպումը մասնակցի վերաբերյալ՝ «….ինչպես նաև հարցատոմսի բովանդակության հետ կապված հարցեր տալ հանձնաժողովի անդամներին»: Տարատեսակ կարգերի եմ ծանոթացել, սակայն առաջին անգամ եմ հանդիպում մասնակցի հանդեպ նման ձևակերպման ու մոտեցման: Շատ են եղել դեպքեր, երբ հարցատոմսի հարցը ունի շփոթեցնող կամ ոչ ճիշտ ձևակերպում: Այդ դեպքում կարիք է զգացվում դիմելու հանձնաժողովին՝ ճշգրտման նպատակով: Նման ձևով եղել են դեպքեր, երբ հարցը հանվել է: Առաջարկում եմ մեջբերված հատվածը հանել: Այն նաև մարդկայնորեն վիրավորանք է մասնակցի հանդեպ և չի խոսում Կարգի դեմոկրատականության կամ հրապարակայնության օգտին: 9. Կարգի 49-րդ և 60-րդ կետերը հակասում եմ միմյանց: 49-րդ կետով սահմանվում է, որ «….և հանձնաժողովը 3 աշխատանքային օրվա ընթացքում նախարարին է ներկայացնում հաղթող համարված մասնակիցների անհատական արձանագրությունները,….», իսկ 60-րդ կետով՝ «Մրցույթի արդյունքների հրապարակումից անմիջապես հետո,….., համապատասխան հանձնաժողովից ստացված մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցների վերաբերյալ եզրակացությունը վարչությունը ներկայացնում է նախարարին»: Տարօրինակ ու հակասական ձևակերպումներ չե՞ն արդյոք: Առաջարկում եմ համապատասխանեցնել և 49-րդ կետում հետևյալ ձևակերպումը կիրառել՝ «…. և հանձնաժողովը մրցույթի արդյունքների հրապարակումից անմիջապես հետո, եթե առկա չէ գրավոր բողոք, մրցույթի հետ կապված փաստաթղթերի փաթեթը և մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցների վերաբերյալ եզրակացությունը հանձնում է համապատասխան վարչությանը»: Խնդիրն այն է, որ մրցույթի ավարտից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը՝ տվյալ դեպքում նախարարը, պետք կատարի ընտրություն և նշանակում ըստ գործող օրենսդրության: 49-րդ կետը հակասում է նաև 71-րդ կետի 16-րդ ենթակետին: 10. Կարգի 51-րդ կետում նշվում է, որ «մրցույթի արդյունքների հետ համաձայն չլինելու դեպքում մասնակիցը մեկ ժամվա ընթացքում իրավունք ունի գրավոր բողոք ներկայացնել հանձնաժողովի նախագահին»: Սա նույնպես հակասում է էթիկայի նորմերին և մինչ օրս նման բողոքները մասնակիցը ներկայացնում էր տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին՝ նախարարին կամ լիազորված մարմնին, ովքեր և քննում են բողոքը Կարգով սահմանված ժամկետում: Հանձնաժողովը չի կարող օբյեկտիվորեն քննել այն որոշումը, որն ինքն է կայացրել: 11. Առաջարկում եմ 57-րդ կետի 3-դ ենթակետում կատարել հետևյալ խմբագրումը՝ «….հաղթող ճանաչված մասնակցի (ների) ազգանունը (ները), անունը (ները), հայրանունը (ները)»: 12. Կարգի 61-րդ կետը առաջարկում եմ հստակեցնել: Անորոշ է, թե ի՞նչ սկզբունքով է պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը կատարում ընտրություն և նշանակում հաղթող ճանաչված մեկից ավելի մասնակիցներից: Առաջարկում եմ նաև սահմանել հաղթող ճանաչված մասնակիցների հետ պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի հանդիպումը և հարցազրույցը՝ օբյեկտիվ և ճիշտ ընտրություն կատարելու նպատակով: Ի վերջո, խոսքը պետական կազմակերպության ղեկավարի մասին է, ով պետք է տարբերվի մյուսներից իր առավելություններով: 13. Առաջարկում եմ 64-րդ կետում «վարչապետի» բառից հետո ավելացնել «աշխատակազմի» բառը: 14. Առաջարկում եմ Կարգի 66-րդ կետում «զետեղված» բառից հետո ավելացնել «նախարարի հրամանով» բառերը, իսկ «առնվազն» բառը հանել. Հանձնաժողովի քանակական կազմը պետք է հստակ լինի, հակառակ դեպքում կարող է լինել նաև 5 կամ 6 անդա՞մ:: 15. Առաջարկում եմ 68-րդ կետում «նշանակվում է» բառը փոխարինել «ընտրվում է» բառով: 16. Առաջարկում եմ 70-րդ կետի 1-ին ենթակետից հետո ավելացնել ևս մեկ պարբերություն կամ ենթակետ՝ 1.1 հետևյալ բովանդակությամբ. «Մինչև մրցույթի գործընթացը սկսելը հավակնորդների փաստաթղթերի ստուգման հիման վրա հաստատում և հրապարակում է մրցույթին մասնակցելու իրավունք ունեցող անձանց ցանկը, ինչպես նաև այն անձանց ցանկը, ովքեր չեն համապատասխանում մրցույթի մասնակցության պահանջներին (չափանիշներին) և չեն կարող մասնակցել մրցույթին»: 1. Ընդունվել է ի գիտություն: 2. Չի ընդունվել, քանի որ կազմակերպության վերակազմակերպման դեպքում հավակնորդը պահանջվող տեղեկատվությունը կարող է ստանալ իրավահաջորդ կազմակերպությունից: 3. Չի ընդունվել քանի որ բոլոր հավակնորդները՝ այդ թվում ժամանակավոր պաշտոնակատարը մրցույթին մասնակցում են ընդհանուր հիմունքներով: 4. Ընդունվել է ի գիտություն: 5. Ընդունվել է ի գիտություն: 6. Չի ընդունվել, քանի որ նախագծի 36-րդ կետով սահմանված է, որ մասնակցի հետ հարցազրույցն անցկացվում է բանավոր` պետական ոչ առևտրային կազմակերպության կամ հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերության գործունեության հետ առնչվող հարցատոմսով, ինչպես նաև մասնակցին տրվում են հարցեր վերջինիս ներկայացրած՝ տվյալ պետական կազմակերպության բարեփոխման և զարգացման հայեցակարգից: 7. Չի ընդունվել, քանի որ հավակնորդից չի պահանջվում բառացի մեջբերում իրավական ակտի համապատասխան դրույթներից: 8. Չի ընդունվել, քանի որ նշված դրույթը վերաբերում է բացառապես հարցատոմսի բովանդակությանը առնչվող հարցերին, իսկ տեխնիկական խնդիրներ լինելու պարագայում հանձնաժողովը կարող է պարզաբանել դրանք: 9. Ընդունվել է: 10. Չի ընդունվել, քանի որ միցույթի արձանագրությունները և հարցազրույցի ձայնագրությունը տվյալ պահին գտնվում են հաձնաժողովի մոտ և վերջինս ուսումնասիրելով դրանք կարող է վերանայել իր որոշումը: Հակառակ պարագայուն որևէ խոչընդոտ չկա դրանք վերադասության կարգով բողոքարկելու համար: 11. Չի ընդունվել, քանի որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված է, որ եթե նորմատիվ իրավական ակտում բառը նշված է եզակի թվով, ապա դա տարածվում է նաև այդ բառի հոգնակիի վրա և ընդհակառակը: 12. Չի ընդունվել, քանի որ նախարարին ներկայացվում են հավակնորդների անձնական գործերը, մրցույթի արձանագրությունները և ձայնագրությունը, ինչպես նաև չկա խոչընդոտ, ըստ անհրաժեշտության հավակնորդների հետ հանդիպելու համար: 13. Ընդունվել է: 14. Ընդունվել է մասնակի: 15. Չի ընդունվել, քանի որ նախագծի համաձայն հանձնաժողովի նախագահը և քարտուղարը նշանակվում են նախարարի հրամանով: 16. Չի ընդունվել, քանի որ նախագծի 16-րդ կետի համաձայն՝ հանձնաժողովն իր որոշմամբ հաստատում է մրցույթի մասնակիցների ցուցակը: 9. Նախագծում կատարվել է համապատասխան փոփոխություն: 13. Նախագծում կատարվել է համապատասխան փոփոխություն: 14. Նախագծում կատարվել է համապատասխան փոփոխություն: