Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունների լուծարման մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

   ՆԱԽԱԳԻԾ 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

----- ----------- 2019 թվականի N ----- Ն 

«ԴԻԼԻՋԱՆԻ  ԵՐԵԽԱՆԵՐԻ ԽՆԱՄՔԻ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԳԻՇԵՐՕԹԻԿ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ», «ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԽՆԱՄՔԻ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԳԻՇԵՐՕԹԻԿ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ», «ԳՅՈՒՄՐՈՒ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԽՆԱՄՔԻ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ N 1 ԳԻՇԵՐՕԹԻԿ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ» , «ԳՅՈՒՄՐՈՒ ՖՐԻՏՅՈՖ ՆԱՆՍԵՆԻ ԱՆՎԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԽՆԱՄՔԻ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ N 2 ԳԻՇԵՐՕԹԻԿ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ»  ՊԵՏԱԿԱՆ ՈՉ  ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 26-Ի  N 890-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ   ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի  N 1738-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 67-րդ և 68-րդ  հոդվածներով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» կետով և 25-րդ հոդվածի 2-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել «Դիլիջանի  երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» (պետական գրանցման համարը՝ 21.210.00450, գտնվելու վայրը ք. Դիլիջան, Կամոյի 37), «Բյուրեղավանի երեխաների խնամքի և  պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» (պետական գրանցման համարը՝ 42.210.01958, գտնվելու վայրը ք. Բյուրեղավան, Սամվել Վարդանյան 47/55), «Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության N 2 գիշերօթիկ հաստատություն» (պետական գրանցման համարը՝ 29.210.01937, գտնվելու վայրը ք. Գյումրի, Շիրակացի 10), «Գյումրու երեխաների խնամքի և պաշտպանության N 1 գիշերօթիկ հաստատություն» (պետական գրանցման համարը՝ 29.210.01965, գտնվելու վայրը ք. Գյումրի, Ե. Չարենցի 4) պետական ոչ առևտրային կազմակերպությունները: 
  1. Սահմանել, որ՝
  • երեխաների խնամքի այլընտրանքային ծառայությունների զարգացման, Հայաստանի Հանրապետության Կոտայքի, Շիրակի, Տավուշի մարզերի  խնամքի կարիք ունեցող երեխաների հետագա խնամքն ընտանեկանին մոտ պայմաններում կազմակերպելու նպատակով, մինչև 2020 թվականի հունվարի 15-ը Հայաստանի Հանրապետության մարզերում և Երևան քաղաքում ստեղծվում են կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին այլընտրանքային խնամք տրամադրող ծառայություններ.
  • սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից, դադարեցվում է  գործունեությունը, շուրջօրյա խնամքի տրամադրման նպատակով երեխաների ընդունելությունը «Դիլիջանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն», «Բյուրեղավանի երեխաների խնամքի և  պաշտպանության գիշերօթիկ հաստատություն», «Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության N 2 գիշերօթիկ հաստատություն», «Գյումրու երեխաների խնամքի և պաշտպանության  N 1 գիշերօթիկ հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպություններում.
  • «Դիլիջանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն», «Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն», «Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության N 2 գիշերօթիկ հաստատություն», «Գյումրու երեխաների խնամքի և պաշտպանության  N 1 գիշերօթիկ հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունների լուծարումից գոյացած դրամական միջոցները հատկացվելու են սույն որոշման 4-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված ծրագրերի իրականացմանը.
  • «Դիլիջանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն», «Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն», «Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության N 2 գիշերօթիկ հաստատություն», «Գյումրու երեխաների խնամքի և պաշտպանության  N 1 գիշերօթիկ հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունների լուծարման հաշվեկշռի կազմման օրվա դրությամբ այդ կազմակերպության դեբիտորական պարտքերի ստացման և այլ պահանջների իրավունքները փոխանցվում են  Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը.
  1. Lուծարման գործընթացի ավարտից հետո, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Դիլիջանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն», «Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն», «Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության N 2 գիշերօթիկ հաստատություն», «Գյումրու երեխաների խնամքի և պաշտպանության N 1 գիշերօթիկ հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության շարժական գույքն  և անշարժ գույքն ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի ոլորտին ուղղված ծրագրեր իրականացնելու նպատակով ամրացնել «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը» պետական կառավարչական հիմնարկին:
  2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին`

1) որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 6 ամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել տեղեկատվություն Հայաստանի Հանրապետության ՀՀ մարզերում խնամատար ընտանիքների թվի ավելացման, շուրջօրյա խնամք տրամադրող՝ բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններից կենսաբանական կամ խնամակալի (հոգաբարձուի) ընտանիք վերադարձած երեխաների ընտանիքներին տրամադրվող նյութական աջակցության, ինչպես նաև բնակչության սոցիալական պաշտպանության շուրջօրյա հաստատություններ երեխաների մուտքի կանխարգելման ծրագրերի վերաբերյալ.

2) մինչև «Դիլիջանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն», «Բյուրեղավանի երեխաների խնամքի և  պաշտպանության գիշերօթիկ հաստատություն», «Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության N 2 գիշերօթիկ հաստատություն», «Գյումրու երեխաների խնամքի և պաշտպանության  N 1 գիշերօթիկ հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունների լուծարման գործընթացի ավարտը, սույն ենթակետում նշված կազմակերպություններում խնամվող երեխաների գնահատված կարիքներին համապատասխան, ապահովել նրանց՝ կենսաբանական, խնամակալի (հոգաբարձուի) ընտանիք վերադարձը, խնամատար ընտանիքում խնամքի կազմակերպումը, իսկ դրանց անհնարինության դեպքում՝ երեխաների հետագա խնամքը կազմակերպել  շուրջօրյա խնամքի այլ կազմակերպությունում.

 3) «Դիլիջանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն», «Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն», «Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության N 2 գիշերօթիկ հաստատություն», «Գյումրու երեխաների խնամքի և պաշտպանության  N 1 գիշերօթիկ հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունների լուծարման հանձնաժողովի ստեղծումից հետո մեկամսյա ժամկետում ապահովել կազմակերպությունների համապատասխան փաստաթղթերի և գույքի հանձնումը լուծարման հանձնաժողովին:

4) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել սույն որոշումից բխող առաջարկություններ համապատասխան բյուջետային ծրագրերի միջև վերաբաշխում կատարելու վերաբերյալ:

  1. «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել «Դիլիջանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն», «Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն», «Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության N 2 գիշերօթիկ հաստատություն», «Գյումրու երեխաների խնամքի և պաշտպանության N 1 գիշերօթիկ հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով լուծարման հանձնաժողովի ստեղծումը՝ դրա կազմում ընդգրկելով՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության (մեկ անդամ), Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության (մեկ անդամ), Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (մեկ անդամ), Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի (երկու անդամ` հանձնաժողովի նախագահ և անդամ-քարտուղար), Պետական եկամուտների կոմիտեի (մեկ անդամ) և Հայաստանի Հանրապետության Կոտայքի, Շիրակի և Տավուշի մարզպետարաններից  (մեկական անդամ) ներկայացուցիչներին:
  2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 26-ի «Մի շարք պետական հատուկ հանրակրթական հաստատություններերեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություններ վերանվանելու, գործունեության բնագավառը սահմանելու, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությանը հանձնելու, «Երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի N 2179-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 890-Ն որոշման                                 N 2 հավելվածը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 17-ի «Որպես նվիրատվություն բաժնետոմսեր ընդունելու և պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին » N 1738-Ն որոշումը :
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

  • Քննարկվել է

    13.08.2019 - 28.08.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 11437

Տպել

Առաջարկներ`

Ruzanna Qocharyan

22.08.2019

Ես լինելով մանկավարժ՝ երկար տարիներ աշխատել եմ և աշխատում եմ սոցիալ _ տնտեսական ծանր իրավիճակում ապրող և գիշերօթիկի սաների հետ։ Ես համամիտ եմ, որ երեխաները ապրեն ընտանիքում, լիարժեք ընտանիքում և ստանան ծնողի,լավ ծնողի դաստիարակություն։ Ունեմ աշակերտներ, որ լավ են սովորում, ծնողը հետևողական է իր զավակին,բայց ունեմ նաև այպիսի աշակերտ, որ ծնող ունի, բայց մատնված է անուշադրության,ծնողը ունի նաև ասոցիալ վարք։ Ծնողը հետևողական չէ,չի օգնում ուսման հարցում, բայց գիշերօթիկում նրան սովորեցնում են, կրթում, լավ դաստիարակում, վերջապես լավ մարդ են դարձնում։ Խնդրում եմ ինձ տվեք հակիրճ, բայց հիմնավոր պատասխան՝ ի՞նչ է լինելու այն երեխաների վիճակը, որոնց ծնողները հետևողական չեն կամ ունեն ասոցիալ վարք։

Zin Zin

20.08.2019

ՆԱԽ ԿԱՌԱՋԱՐԿԵՄ ՀԵՏԵՎՅԱԼԸ ՜ ՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՍՑՐԵՔ ԱՅՆ ԱՍՏԻՃԱՆԻ , ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐ ՍՏԵՂԾԵՔ , որ մարդիք գումար աշխատեն իրենց երեխաներին պահեն : Փակելով մի հաստատություն ՝ որտեղ երեխաների մեջ դեռ մի փոքր ապրելու ցանկությունը կա, հավատացեք դրսում թողնելով դուք ահռելի մեծ վտանգի տակ եք դնում հասարակությունը, որտեղ կշատանան մարդասպանները, գողություն կատարողները,,,,, հավատացեք նման հաստատություններ առկայությունն ավելի դրական կողմեր ունի , քան փակելու բացասական կողմերն է ////

Ռոզա Ավետիսյան

19.08.2019

Բարելավվել նման կառույցների պայմաններն ու բարձրացնել աշխատավարձը, քանի դեռ Հայաստանում տիրում է անգործությունն ու չքավորությունը...

Տեսնել ավելին