Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունների լուծարման մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Նախագծի նպատակն է ապահովել երեխաների հետագա խնամքը ընտանիքում, բարելավել նրանց կյանքի որակը, նպաստել նրանց ինտեգրմանը հասարակություն, ինչպես նաև մարզերում շուրջօրյա խնամքի կարիք ունեցող երեխաների համար առավելագույնս ապահովել խնամքի իրականացման ընտանեկան միջավայրում:

  • Քննարկվել է

    13.08.2019 - 28.08.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 11436

Տպել

Առաջարկներ`

Ruzanna Qocharyan

22.08.2019

Ես լինելով մանկավարժ՝ երկար տարիներ աշխատել եմ և աշխատում եմ սոցիալ _ տնտեսական ծանր իրավիճակում ապրող և գիշերօթիկի սաների հետ։ Ես համամիտ եմ, որ երեխաները ապրեն ընտանիքում, լիարժեք ընտանիքում և ստանան ծնողի,լավ ծնողի դաստիարակություն։ Ունեմ աշակերտներ, որ լավ են սովորում, ծնողը հետևողական է իր զավակին,բայց ունեմ նաև այպիսի աշակերտ, որ ծնող ունի, բայց մատնված է անուշադրության,ծնողը ունի նաև ասոցիալ վարք։ Ծնողը հետևողական չէ,չի օգնում ուսման հարցում, բայց գիշերօթիկում նրան սովորեցնում են, կրթում, լավ դաստիարակում, վերջապես լավ մարդ են դարձնում։ Խնդրում եմ ինձ տվեք հակիրճ, բայց հիմնավոր պատասխան՝ ի՞նչ է լինելու այն երեխաների վիճակը, որոնց ծնողները հետևողական չեն կամ ունեն ասոցիալ վարք։

Zin Zin

20.08.2019

ՆԱԽ ԿԱՌԱՋԱՐԿԵՄ ՀԵՏԵՎՅԱԼԸ ՜ ՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՍՑՐԵՔ ԱՅՆ ԱՍՏԻՃԱՆԻ , ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐ ՍՏԵՂԾԵՔ , որ մարդիք գումար աշխատեն իրենց երեխաներին պահեն : Փակելով մի հաստատություն ՝ որտեղ երեխաների մեջ դեռ մի փոքր ապրելու ցանկությունը կա, հավատացեք դրսում թողնելով դուք ահռելի մեծ վտանգի տակ եք դնում հասարակությունը, որտեղ կշատանան մարդասպանները, գողություն կատարողները,,,,, հավատացեք նման հաստատություններ առկայությունն ավելի դրական կողմեր ունի , քան փակելու բացասական կողմերն է ////

Ռոզա Ավետիսյան

19.08.2019

Բարելավվել նման կառույցների պայմաններն ու բարձրացնել աշխատավարձը, քանի դեռ Հայաստանում տիրում է անգործությունն ու չքավորությունը...

Տեսնել ավելին