Հիշել նախագիծը

«Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԻ ԵՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԹՎԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ

  1. Անհրաժեշտությունը.

          Նախագծի մշակումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության գործարար միջավայրի բարելավմանն ուղղված ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների շարունակականության ապահովմամբ, մասնավորապես՝ ՀՀ տնտեսավարողների համար ԵԱՏՄ տարածքում կազմակերպվող պետական գնումներին մասնակցելու հնարավորության ստեղծմամբ։

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

Ներկայումս «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն էլեկտրոնային փաստաթուղթը ստորագրող անձ է հանդիսանում ֆիզիկական անձը, որի (կամ այն անձի, որին նա ներկայացնում է) անունով տրամադրվել է էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագիրը։ Ըստ այդմ, ՀՀ օրենսդրությամբ կնիք կարող է ունենալ միայն ֆիզիկական անձը, իսկ իրավաբանական անձի կողմից կնիք ունենալու հնարավորություն նախատեսված չէ։

Միաժամանակ, հայկական կազմակերպությունները, (իրավաբանական անձինք) գործնականում չեն կարողանում մասնակցել ԵԱՏՄ, մասնավորապես՝ ՌԴ-ում կազմակերպվող գնումներին՝ էլեկտրոնային կնիք չունենալու պատճառով։

  1. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը.

ՀՀ կառավարությունը որդեգրել է տնտեսական գործունեության պետական կարգավորման արդյունավետության բարձրացման, գործող ընթացակարգերի բարելավման և պարզեցման քաղաքականություն:

  1. Կարգավորման նպատակը և բնույթը.

     Հաշվի առնելով իրականացված ուսումնասիրությամբ արձանագրված գործող իրավիճակը և տնտեսավարողների կողմից բարձրաձայնված խնդիրները` Նախագծով առաջարկվում է իրավաբանական անձանց հնարավորություն ընձեռել, անհրաժեշտության պարագայում, ունենալ էլեկտրոնային կնիք՝ ԵԱՏՄ, մասնավորապես՝ ՌԴ տարածքում պետական գնումներին մասնակցելու նպատակով։ Ըստ այդմ, Նախագծով սահմանվում է «էլեկտրոնային կնիք» հասկացությունը, ինչպես նաև դրանով պայմանավորված մի շարք այլ կարգավորումներ՝ էլեկտրոնային կնիքի  ստուգման տվյալների, միջոցների, ինչպես նաև կիրառման առանձնահատկությունների հետ կապված։

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունմամբ պայմանավորված ակնկալվող արդյունքը կլինի   հայկական կազմակերպությունների համար ՌԴ տարածքում հայտարարվող պետական գնումներին մասնակցելու հնարավորության ապահովումը։ 

    

ՏԵՂԵԿԱՆՔ

«ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԻ ԵՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԹՎԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

«Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման առնչությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում էական ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԻ ԵՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԹՎԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման դեպքում անհրաժեշտություն կառաջանա համապատասխան փոփոխություններ կատարել հետևյալ իրավական ակտերում․

1․  ՀՀ կառավարության՝ «Պետական մարմիններում էլեկտրոնային փաստաթղթերի և էլեկտրոնային թվային ստորագրությունների կիրառման կարգը սահմանելու, էլեկտրոնային թվային ստորագրության կիրառմամբ պետական եվ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մատուցվող ծառայությունները կամ գործողություններն էլեկտրոնային ձեվով ձեռք բերելիս շահագործվող էլեկտրոնային համակարգերի տեխնիկական ընդհանուր պահանջները սահմանելու եվ հայաստանի հանրապետության կառավարության 2005 թվականի N 1595-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» 25 մայիսի 2017 թվականի N 572-Ն որոշման մեջ,

  1. ՀՀ կառավարության՝ «Էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագրման կենտրոնների հավատարմագրումն իրականացնող Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմին հաստատելու մասին» 4 օգոստոսի 2005 թվականի N 1594-Ն որոշման մեջ,
  2. ՀՀ կառավարության՝ «Էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագրման կենտրոնների հավատարմագրման կարգը հաստատելու մասին» 4 օգոստոսի 2005 թվականի N 1596-Ն որոշման մեջ,
  3. ՀՀ կառավարության՝ «Էլեկտրոնային թվային ստորագրության հավատարմագրված հավաստագրման կենտրոնների մատյանը (ռեգիստրը) վարելու կարգը հաստատելու մասին» 4 օգոստոսի 2005 թվականի N 1597-Ն որոշման մեջ
  4. ՀՀ կառավարության՝ «Էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագրման կենտրոնների հավատարմագրման համար դրանց կողմից մատուցվող ծառայություններին առաջադրվող տեխնիկական չափանիշները հաստատելու մասին» 25 հունվարի 2008 թվականի N 116-Ն որոշման մեջ։

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  

ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ

ՏԻԳՐԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

  • Քննարկվել է

    06.08.2019 - 22.08.2019

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Էկոնոմիկա, Տնտեսական

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Հանրային քննարկում

20.08.2019 09:49

նախագիծ

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 12633

Տպել

Առաջարկներ`

Անդրանիկ Մարկոսյան

16.08.2019

Հիմնավորումը խիստ կասկածելի է, ՌԴ–ում ու այլ երկրներում տենդերներին մասնակցելու համար էլեկտրոնային կնիք ունենալու անհրաժեշտությունը իրականությանը չի համապատասխանում։

Դավիթ Սանդուխչյան

16.08.2019

Հակիրճ դիտարկումները, որոնք բացված ներկայացրել եմ հաջորդ պարբերություններում. 1. Օրենքի հիմնավորումը խիստ կասկածելի է, քանի որ չի բխում միջազգային իրավական փորձից ինչպես։ 2. ՌԴ-ում ու այլ երկրներում մրցույթներին (տենդերներին) մասնակցելու համար էլեկտրոնային կնիք ունենալու անհրաժեշտությունը իրականությանը չի համապատասխանում (տես ստորև բերված պարզբանումը)։ 3. ՚Առաջարկվող փոփոխությունը հակասում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքով գործարքների վավերապայմաններ՝ քանի որ ըստ օրենսգրքի 296 հոդվածի փ մասի բավարար վավերապայման է համարվում ստորագրությունը կամ «էլեկտրոնային թվային ստորագրությանը կամ իր (անձի) ստորագրության այլ նմանօրինակ»։ Նախ և առաջ նշեմ, որ հիմնավորման տեքստում կա վրիպակ։ Գրված է «Ըստ այդմ, ՀՀ օրենսդրությամբ կնիք կարող է ունենալ միայն ֆիզիկական անձը, իսկ իրավաբանական անձի կողմից կնիք ունենալու հնարավորություն նախատեսված չէ»։ Կարծում եմ, որ կարիք չկա բացատրելու, որ կնիք կարող է ունենալ թե իրավաբանական անձը, թե ֆիզիկական անձը՝ օրինակ բժիշկները, փաստաբանները, իրավաբանական անձ չհանդիսացող անհատ ձեռնարկատերերը ու այլ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող, սակայն տնտեսվարող սուբյեկտ հանդիսացող անձինք։ Իսկ ըստ բովանդակությամբ կարևոր եմ համարում հայտնել հետևյալը։ Աշխարհի գրեթե բոլոր զարգացած իրավական համակարգերում իրավաբանական անձը ներկայացնում է համապատասխան լիազորություններ ունեցող ֆիզիկական անձ։ Այդ իսկ պատճառով պայմանագրերում գրվում է այս ինչ ընկերությունը ի դեմս տնօրենի (նրա տեղակալի կամ այլ որևէ ներկայացուցչի), որը գործում է ընկերության կանոնադրության կամ լիազորագրի հիման վրա։ Այսինքն, որևէ այլ միջոց բացի ներկայացուցչի ստորագրության անհրաժեշտ չէ իսկ նրա լիազորությունները հաստատվում են լիազորագրով, կանոնադրությամբ և/կամ պետ գրանցման ներդրը վավերացված պատճենի միջոցով։ Ռուսաստանի Դաշնադրությում ևս չկա էլեկտրոնային կնիքի հասկացությունը և ՌԴ-ում գնումներին (տենդերներին) մասնակցելու համար օրենքը էլեկտրոնային կնիք հասկացությամբ լրացնելու պատճառաբանումը խիստ զարմանալի է։ ՌԴ-ում ի տարբերություն ՀՀ-ի գործում է էլեկտրոնային ստորագրությունների հավատարմագրման շատ ավելի խիստ գործընթաց, որը պայմանավորված է ՌԴ-ն կառավարության կողմից վարվող պահպանողական քաղաքականությամբ ու այլ երկրներում արտադրած գաղտնագրմամ (կրիպտոգրաֆիկ) ապրանքներ արտադրողների համար ռուսական շուկա մուտք գործելը բարդացնելու ցանկությամբ։ ՀՀ ընկերությունների համար, որոնք ցանկանում են մասնակցել ՌԴ-ում պետական ու մասնավոր մրցույթներին, առավել հեշտ ճանապարհը կլինի ՌԴ-ում հավատարմագրված որակավորված ԷԹՍ ձեռք բերելը։ Տես «Պետական և մունիցիպալ կարիքների համար ապրանքների, ծառայությունների և աշխատանքերի մատակարարման պայմանագրային համակարգի մասին» ՌԴ օրենքը։ Նշեմ նաև, որ ՀՀ-ում էլեկտրոնային կնիք ներդնելը կարող բերել լուրջ խառնաշփոթ՝ մինչև օրենքն ընդունելը ու օրենքը ընդունելուց հետո էլեկտրոնային ձևով կնքված փաստաթղթերի տարբեր վավերացման պայմաններ ունենալու տեսայետից։ Կարևոր է նաև նկատի ունենալ, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքով էլեկտրոնային կնիք հասկացությունը բացակայում է՝ ի տարբերություն էլեկտրոնային ստորագրության, որը համարվում է գործարք կնքելու բավարար վավերապայման թե ֆիզիկական, թե իրավաբանական անձանց համար։ Օրենքի նախագծի հեղինակները պետք է առնվազն աշխատեն քաղ օրում համապատասխան լրացումներ կատարելու վրա։

Shushanik Sahakyan

06.08.2019

Առաջնահերթ կապն ու ծրագիրն է պետք բարելավել

Տեսնել ավելին