ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
______ ____________ 2019 թվականի N -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N1679-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1.Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ռիսկերի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը հաստատելու մասին» N1679-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
- Որոշման վերնագիրը շարադրել նոր խմբագրությամբ` «Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի բնագավառներում իրականացվող ռիսկերի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունները և ռիսկայնությունները որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը հաստատելու մասին».
- որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Հաստատել՝
1) Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից սննդամթերքի անվտանգության բնագավառում ռիսկերի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը՝ համաձայն N1 հավելվածի.
2)Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից անասնաբուժության բնագավառում իրականացվող ռիսկերի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը՝ համաձայն N2 հավելվածի.
3) Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից բուսասանիտարիայի բնագավառում իրականացվող ռիսկերի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը՝ համաձայն N3 հավելվածի»:
4) Որոշման հավելվածի վերին աջ անկյունի «Հավելված» բառը փոխարինել «N1 հավելված» բառերով, իսկ վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՌԻՍԿԵՐԻ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՌԻՍԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐԸ».
5) Որոշումը լրացնել նոր NN 2, 3 հավելվածներով՝ համաձայն NN 1, 2 հավելվածների:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2019 թվականի
………………………-ի N………..-Ն որոշման
Հավելված N2
ՀՀ կառավարության 2012 թվականի
դեկտեմբերի 27-ի N1679-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՌԻՍԿԵՐԻ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՌԻՍԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐԸ
- ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
- Ռիսկայնությունը որոշող չափանիշները և մեթոդաբանությունը Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին (այսուհետ՝ Տեսչական մարմին) հնարավորություն կտան`
1) վերլուծել և գնահատել անասնաբուժական վերահսկման օբյեկտները (այսուհետ՝ օբյեկտներ)՝ ըստ ռիսկայնության աստիճանի.
2) ձևավորել ըստ ռիսկայնության աստիճանի տվյալների բազա` օբյեկտները դասակարգել ըստ ռիսկայնության.
3) ռիսկերի կառավարման նպատակով արդյունավետ բաշխել Տեսչական մարմնի առկա ռեսուրսները, դրանք նպատակաուղղելով առավել ռիսկային օբյեկտների վրա:
- ՌԻՍԿԻ ՍԱՀՄԱՆՈՒՄ, ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՌԻՍԿԵՐ
- Ռիսկը՝ անասնաբուժության բնագավառում գործառույթներ իրականացնող օբյեկտների գործունեության արդյունքում մարդկանց և կենդանիների կյանքին, առողջությանը, շրջակա միջավայրին, պետությանը, իրավաբանական և ֆիզիկական անձանց գույքային շահերին վնաս հասցնելու հավանականությունն է, հաշվի առնելով այդ վնասի ծանրության աստիճանը:
Անասնաբուժության բնագավառում տարբերակվում է գործունեության ոլորտի և անհատական ռիսկեր:
- Գործունեության ոլորտի ռիսկը (այսուհետ՝ ոլորտային ռիսկ)՝ չափանիշ է, որի համար հիմք են ընդունվում օբյեկտի գործունեության բնույթը/տեսակը ու վտանգավորություն առաջացնող հնարավոր բացասական հետևանքները:
Մի քանի ոլորտներում գործունեության իրականացման դեպքում, օբյեկտի ոլորտային ռիսկը հաշվարկվում է ամենառիսկային ոլորտի տվյալներով:
- Անհատական ռիսկը՝ օբյեկտի կողմից օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտումները, խախտումների պարբերականությունը, խախտումների վերացմանն ուղղված գործողություններն (անգործություն) են, ինչպես նաև դրանց գործունեության վերաբերյալ ներկայացված բողոքների ուսումնասիրություններն ու վերլուծությունները:
III. ՌԻՍԿԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ
- Անասնաբուժության բնագավառում գործունեություն իրականացնող օբյեկտի ռիսկը գնահատվում է ոլորտային և անհատական ռիսկերի հանրագումարով, որի առավելագույն միավորը 230 է:
Rը=Rո +Rա
Որտեղ` Rը – օբյեկտի ընդհանուր ռիսկ,
Rո - ոլորտային ռիսկ,
Rա - անհատական ռիսկ:
- Ռիսկի համակարգի միջոցով ռիսկերի նախնական գնահատումն իրականացվում է հետևյալ քայլերի հաջորդականությամբ`
1) քայլ 1. Օբյեկտների գործունեության տեսակների (ոլորտային) ռիսկայնության գնահատում.
2) քայլ 2. Օբյեկտների անհատական ռիսկայնության գնահատում.
3) քայլ 3. Ընդհանուր ռիսկայնության միավորի արդյունքով` օբյեկտների դասակարգում ըստ ռիսկայնության խմբերի:
- ՈԼՈՐՏԱՅԻՆ ՌԻՍԿ
- Նախնական անասնաբուժության բնագավառում վերահսկման օբյեկտների ոլորտային ռիսկը հաշվարկվել է այդ նպատակով ստեղծված մասնագիտական աշխատանքային խմբի կողմից: Հաշվարկելիս հիմք է ընդունվել Հայաստանի Հանրապետության տնտեսական գործունեության տեսակների դասակարգչում (այսուհետ` ՏԳՏԴ) նշված գործունեության տեսակների վտանգավորությունը, դրանց հնարավոր բացասական հետևանքները, ստուգումների, մշտադիտարկումների արդյունքները, ներկայացված բողոքների ուսումնասիրություններն ու վերլուծությունները, ինչպես նաև առկա նորմատիվ իրավական ակտերի պահանջների ծավալը և բարդությունը: Արդյունքները ներկայացված են N1 աղյուսակում: Ոլորտային ռիսկի չափանիշը գործունեության տեսակի ռիսկն է, որի առավելագույն միավորը 60 է:
Ոլորտային ռիսկի դասակարգումը
N1 աղյուսակ
Հ/Հ
|
Գործունեության տեսակը
|
ՏԳՏԴ Ծածկագիր
|
Միավորը
|
1
|
2
|
3
|
4
|
1.
|
Սպանդանոցներ
|
01.62; 01.62.0
|
60
|
2.
|
Անասնաբուծություն՝ խոշոր և մանր եղջերավոր կենդանիների, ձիերի, խոզերի, ընտանի թռչունների, ճագարների, մեղուների, շերամի, այլ կենդանիների բուծման տնտեսություններ
|
01.4-01.5
|
50
|
3.
|
Ձկնաբուծական տնտեսություններ
|
03.12, 03.12.1; 0312.2; 03.12.9.
|
50
|
4.
|
Անասնաբուժական գործունեություն՝ անասնաբուժական կլինիկա, կրթական ու գիտական հաստատություն, ախտորոշիչ և անասնաբուժասանիտարական փորձաքննության լաբորատորիաներ
|
75.0; 75.00; 75.00.0;
72.19.1
|
40
|
5.
|
Անասնաբուժական դեղամիջոցների արտադրություն, առևտուր կամ իրացում
|
21.20.2, 46.46.2 47.73; 47.73.1; 47.73.2
|
40
|
6.
|
Կենդանիների մեծածախ և մանրածախ առևտուր
|
46.23;46.23.0; 46.24; 46.24.0
|
30
|
7.
|
Կենդանաբանական այգիներ
|
91.04.; 91.04.1; 91.04.2 (բացառությամբ բուսաբանական այգիների)
|
20
|
8.
|
Կրկեսներ
|
90.01.0
|
20
|
9.
|
Կենդանական ծագման հումքի, բեղմնավորիչ նյութերի, կենդանական ծագման կողմնակի արտադրանքի պահեստավորում և պահում
|
52.10
|
30
|
10.
|
Կենդանական ծագման հումքի արտադրություն, առևտուր կամ իրացում
|
01.4-01.49.9; 46.11.0 (բացառությամբ մանածագործական հումքի և կիսապատրաստվածքների
|
40
|
11.
|
Կենդանի, կենդանական ծագման հումքի, բեղմնավորիչ նյութերի, կենդանական ծագման կողմնակի արտադրանքի ավտոճանապարհային փոխադրումներ
|
49.41
|
20
|
12.
|
Կերի մեծածախ, տնային կենդանիների համար կերի մանրածախ առևտուր
|
46.21.3; 47.76.3
|
20
|
13.
|
Գյուղատնտեսական կենդանիների համար պատրաստի կերերի արտադրություն
|
10.91
|
30
|
14.
|
Տնային կենդանիների համար պատրաստի կերերի արտադրություն
|
10.92
|
20
|
|
|
|
|
|
- Ռիսկի վրա հիմնված ստուգումների համակարգը ներդնելուց 3 տարի անց, ոլորտային ռիսկը ենթակա է յուրաքանչյուր 3 տարին մեկ վերագնահատել, ունենալով հավաքագրված վիճակագրական տվյալներ:
- Ոլորտային ռիսկայնությունը վերագնահատվում է համաձայն ստորև ներկայացված մեթոդաբանության.
1) Քայլ 1. Գնահատվում է գործունեության տեսակի առավելագույն վնասի ռիսկայնությունը` դրանով պայմանավորված կամ արձանագրված հիվանդությունների տարածվածության չափերով (ֆերմա, համայնք, մարզ,) զգայունակ կենդանիների և մարդկանց վտանգի ենթարկվելու հավանականությունով և դրանց հետևանքների ու տնտեսական վնասների վիճակագրական տվյալներով: Որևէ օբյեկտում առավելագույն բացասական հետևանքներ ամրագրած վիճակագրական տվյալները համարվում են տվյալ գործունեության տեսակը բնութագրող տվյալներ և դրանցով է գնահատվում գործունեության տեսակը:
Ռիսկի գնահատում՝ իրադարձության վնասի (հետևանքների) չափանիշների
N2 աղյուսակ
Իրադարձության վնասը
|
Վնասին բնորոշ չափանիշներ
|
Համատարած (ճգնաժամային աղետ)
|
- անասանահամաճարակ,
- զգայունակ կենդանիների և մարդկանց վտանգի հավանականության բարձր մակարդակ,
- տնտեսական առավելագույն վնասներ
|
Ծանր (վերականգնման համար անհրաժեշտ երկար ժամանակահատված)
|
- հիվանդության բռնկումների բազմաթիվ օջախներ երեք մարզի տարածքում,
- զգայունակ կենդանիների և մարդկանց վտանգի հավանականության միջին մակարդակ
- տնտեսական մեծ վնասներ
|
Միջին (չափավոր աստիճանի ռեսուրսներ և ժամանակ պահանջող իրադարձություն)
|
- մեկ մարզի հինգ համայնքի տարածքում հիվանդությունների բռնկումների դեպքեր
- զգայունակ կենդանիների և մարդկանց վտանգի հավանականության ցածր մակարդակ
- տնտեսական միջին վնասներ
|
Թեթև (նվազագույն ազդեցություն)
|
- մեկ համայնքի տարածքում հիվանդությունների եզակի դեպքեր
- զգայունակ կենդանիների և մարդկանց վտանգի հավանականության բացառում
- տնտեսական նվազագույն վնասներ
|
2) Քայլ 2. Գնահատվում է գործունեության տեսակում տվյալ բացասական իրադարձության հաճախականության ռիսկայնությունը` դրանով պայմանավորված վնասակար հետևանքների վիճակագրությամբ:
Ռիսկի գնահատում` իրադարձության հաճախականության չափանիշների
N3 աղյուսակ
Հաճախականության դրսևորումը
|
Հաճախականության դրսևորման չափանիշները
|
Գրեթե անխուսափելի
|
Տեղի է ունեցել անցած 12 ամսվա ընթացքում մի քանի անգամ
|
Շատ հնարավոր
|
Տեղի է ունեցել մեկ անգամ անցած 12 ամսվա ընթացքում
|
Հնարավոր
|
Նման դեպք տեղի է ունեցել անցած 36 ամսվա ընթացքում
|
Հազվադեպ
|
Նման դեպք տեղի չի ունեցել անցած 36 ամսվա ընթացքում
|
Գրեթե անհնար
|
Նման դեպք ընդհանրապես տեղի չի ունեցել
|
3) Քայլ 3. Համադրելով տեղի ունեցած իրադարձության առավելագույն բացասական հետևանքներն, այդ հետևանքների դրսևորման հաճախականության հետ` ստանում ենք տվյալ գործունեության տեսակի ռիսկայնության միավորը: Իրադարձությունների վնասի (հետևանքների) չափանիշների և իրադարձության հաճախականության չափանիշների գնահատականի փոխհամակցվածությունը ներկայացված է N4 աղյուսակում:
Այն դեպքում, երբ նույն գործունեության տեսակը գնահատելիս ստացվում է վերջնական ոլորտային ռիսկի տարբեր արժեքներ, ապա որպես գործունեության տեսակի ռիսկի միավոր ընդունվում է առավելագույն արժեքը:
Ռիսկի գնահատում` իրադարձության ռիսկայնության գնահատում
|
Աղետալի
|
Համատարած
|
Ծանր
|
Միջին
|
Թ
-
Քննարկվել է
01.08.2019 - 16.08.2019
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Տեսչական համակարգ
-
Նախարարություն
Վարչապետի աշխատակազմ
Ուղարկել նամակ նախագծի հեղինակին
Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում
Առնչվող փաստաթղթեր/ հղումներ
Առաջարկներ`
Արմեն Վարդանյան
13.08.2019
Նախագիծը ամբողջությամբ ենթակա է վերանայման՝ կիրառելիությունը, իրատեսությունը և արդյունքն ու արդյունավետությունը նախապես գնահատելու, փորձարկելու և հնարավոր խնդիրներից ու հետևանքներից խուսափելու գերակայությունից ելնելով:
Ռիսկայնության գնահատման և ըստ ռիսկայնության դասակարգման ու դրա արդյունքներով աառավել նպատակային, հասցեական ու արդյունավետ ստուգումների համակարգ կիրառելու նպատակով անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտներում առաջնահերթության կարգով պետք է կատարվի վարակիչ հիվանդությունների կամ բույսերի կարանտին և վնասակար օրգանիզմների նկատմամբ գոտիավորում և համապատասխան ոլորտներում գործունեություն իրականացնող տնտեսավարողների կամ օբյեկտների դասակարգում՝ ըստ զոոսանիտարական կամ բուսասանիտարական համապատասխան կարգավիճակների, որոնք հստակ և հիմնավորված սկզբունքով թույլ կտան կատարել օբյեկտների ռիսկայնության գնահատում: Ռիսկայնության գնահատման համար պետք է խուսափել բարդ, անհասկանալի և անորոշ կամ երկակի նշանակության ձևակերպումներից կամ սահմանել դրանց հասկացությունները, դնել պարզ և հասկանալի մի քանի սկզբունք՝
որոշակի ոլորտային ռիսկի կամ անհատական ռիսկի համար սահմանել դրանց իրատեսական գնահատումը կատարելու հնարավոր բոլոր չափանիշները, չափորոշիչները, տալ դրանց իրատեսական, մասնագիտական, գործնական տեսանկյուններից և չափելի որակումները 1-10 կամ 1-100 բալ կամ միավոր կամ այլ տեսակի գնահատման մեխանիզմով, սակայն բոլոր չափորոշիչների գնահատման և չափելիության համար միևնույն սկզբունքով և մոտեցումներով:
Անասնաբուժական վերահսկման ենթակա օբյեկտների ռիսկայնության գնահատումը և ըստ ռիսկայնության դրանց դասակարգումը պետք է և հնարավոր է կատարել Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության կողմից ընդունված պահանջների և սկզբունքների, այդ միջազգային կառույցի անդամ բազմաթիվ այլ երկրների կողմից կիրառվող պրակտիկայի, ինչպես նաև ԵԱՏՄ օրենսդրությամբ ընդունված իրավակարգավորումներին համապատասխան, մասնավորապես՝ հիվանդությունների նկատմամբ և գործող անասնաբուժական հսկողության համակարգի հիմքերի վրա կատարված զոնայավորման և ըստ զոոսանիտարական վիճակի՝ անասնաբուժական նշանակության օբյեկտների դասակարգման սկզբունքներով և պահանջներով, ինչի արդյունքում իրականացվում է ոչ միայն երկրի տարածքի գոտիավորումը՝ ըստ անասնահամաճարակային ապահովության, այլև յուրաքանչյուր գոտում կատարվում է անասնաբուժական նշանակության օբյեկտների դասակարգումը և զոոսանիտարական համապատասխան կարգավիճակի որոշումն ու գործունեության կանոնակարգումը կոմպարտմենտի սկզբունքով, դրանց արդյունքներով հսկողական և պետական վերահսկողական գործողությունների նպատակային կազմակերպումն ու արդյունավետ կատարումը:
Արմեն Վարդանյան
13.08.2019
15. 3-րդ հավելվածի N9 աղյուսակում՝
ա/ <<բարձր ռիսկային>> բաժնում նշված է <<Կարանտին օրգանիզմից զերծ գոտում կարանտին վնասակար օրգանիզմով վարակվածություն>>, որտեղ պարզ չէ, թե ինչ է իրենից ներկայացնում գոտին, դրա սահմանները, ինչի պարագայում այն ընդունելի չէ, պետք է նշել տարածք, որն ի վերջո վերաբերում է օբյեկտի կամ տնտեսավարողի գործունեւթյան տարածքին, իսկ գոտու եզրույթի ժամանակ գոտում արձանագրված խնդիրը կոնկրետ տնտեսավարողին վերագրելը այնքան էլ տեղին և ճիշտ չէ, դրա հետևանքով նրա ռիսկայնությունը ավելացնելը՝ անընդունելի, եթե նա օրինակ ձեռնարկել է բոլոր միջոցները և իր գործունեւոթյան տարածքում չունի բուսասանիտարական ռիսկ: Անհրաժեշտ է հաշվի առնել նաև այն դեպքերը, երբ կարանտին օրգանիզմից զերծ տարածքում կարող է արձանագրվել վնասակար, սակայն ոչ կարանտին օրգանիզմ, որը կարող է նաև ունենալ կարանտինի պոտենցիալ: Նույն բաժնում նախավերջին կետը անհրաժեշտ է հանել կամ վերանայել, քանի որ պայքարի միջոցառումների մեխանիզմների բացակայությունը միայն օբյեկտի կամ տնտեսավարողի կարողությունների և պարտականությունների տիրույթում չէ, բուսասանիտարական կարանտինի սահմանման ժամանակ մեխանիզմները տարբեր պետական ինստիտուտների և լիազորությունների համատեքստում են, ուստի պայքարի մեխանիզմների բացակայությունը չի կարող միայն տնտեսավարողի ռիսկայնության չափանիշ լինել և դրանից բխող վարչարարական, ֆինանսական, վարչական ու այլ հետևանքներ ունենալ բիզնեսի վրա: Նույն բաժնում վերջին կետը անհրաժեշտ է վերանայել, քանի որ ՀՀ օրենսդրությամբ առնվազն ոչ բոլոր կարանտին կամ վնասակար օրգանիզմների դեմ պայքարի և կանխարգելման հրահանգներ ու ընթացակարգեր են սահմանված, հետևաբար չեն կարող ունենալ կիրառություն և դրանից բխող ռիսկայնության բարձր միավորով պայմանավորված հետևանքներ:
բ/ <<միջին ռիսկային>> բաժնում նշված է <<վնասակար օրգանիզմի օջախների արձանագրում>> ձևակերպումը, որտեղ պարզ չէ, թե <<օրգանիզմի>> եզակի թվով կիրառման պարագայում ինչպիսի ռիսկայնություն կլինի, եթե օրինակ՝ արձանագրվեն 1-ից ավել տեսակի վնասակար օրգանիզմներ և դրանց օջախներ կամ էլ ինչ է իրենից ներկայացնում օջախը, որն է դրա սահմանները կամ չափելիությունը, կամ էլ նման ձևակերպումը վերաբերում է բուսասանիտարական տեսակետից ապահով՝ կարանտին և/կամ վնասակար օրգանիզմից զերծ տարածքին, թե կարող է լինել արդեն վարակված տարածք, որտեղ արձանագրվի նույն կամ այլ վնասակար օրգանիզմ:
գ/ <<ցածր ռիսկային>> բաժնում նշված է <<Վնասակար օրգանիզմի առանձին դեպքերի արձանագրում>> ձևակերպում, որտեղ ևս պարզ չէ, թե ինչ կլինի, եթե արձանագրվի 1-ից ավելի՝ տարբեր տեսակի վնասակար օրգանիզմ կամ էլ որն է առանձին դեպքը, դրա սահմանները և չափելիությունը:
Նշված մտահոգությունները և հարցերը ոլորտային խնդիր են և այս համատեքստում ռիսկայնության գնահատման կամ հաշվարկման համար պահանջվում է նախևառաջ կատարել հիմնականը՝ բուսասանիտարական գոտիավորումը և որոշել տարածքների բուսասանիտարական ապահովության և գործունեություն իրականացնող օբյեկտների բուսասանիտարական համապատասխան կարգավիճակների որոշման հարցերը:
16. N10 աղյուսակում հաշվի առնել 1-ին հավելվածի 10-րդ աղյուսակի վերաբերյալ արված դիտողությունը:
17. 21-րդ կետի վերաբերյալ հաշվի առնել 1-ին հավելվածի 21-րդ կետի վերաբերյալ արված դիտողությունը:
Արմեն Վարդանյան
13.08.2019
12. 3-րդ հավելվածի N5 աղյուսակում <<շրջանառությունը>> սյունակում նշված թվերը երկրի իրական վիճակագրությունը արտացոլելու հարցում խնդրահարույց են: Բացի այդ, թվային սահմանները վերանայել՝ բացառելով որևէ կետում թվի կրկնությունը /մինչև 10, 10.1-49.9, 50-99.9, 100-149.9, 150-ից ավելի կամ ավելի հստակ կերպ՝
մինչև 10,
10-ից ավելի, սակայն 50-ից պակաս
50-ից ավելի, սակայն 100-ից պակաս
100-ից ավելի, սակայն 150-ից պակաս
150-ից ավելի:
13. 3-րդ հավելվածի 6-րդ աղյուսակում <<հողատարածք>> սյունակում նշված թվային սահմանները վերանայել՝ բացառելով որևէ կետում թվի կրկնությունը՝ /ձևակերպել 0.2-0.99 հա, 1-2.99, 3-9.99, 10-24.99, 25-ից ավելի կամ այլ՝ հստակ տրամաբանությամբ/:
14. 3-րդ հավելվածի N7 աղյուսակում <<շուկաներ>> սյունակում ձևակերպումները վերանայել, նշելով օրինակ՝ արտադրանքի իրացում 1 կամ այլ թվով համայնքում, որովհետև համայնքային շուկայի տրամաբանությամբ կարող է շուկան ներառել 1-ից ավելի մարզերի 1-ական կամ ավելի համայնքներ: Նույնը վերաբերում է մարզային շուկային, որը պետք է ձևակերպել իրացում 1 կամ ավելի մարզերում, որովհետև մարզային շուկան կարող է ներառել ինչպես 1 մարզի, այնպես էլ 2 և ավելի մարզեր՝ արդյունքում հանրապետության բոլոր մարզերը, սակայն դիտարկվել ոչ թե հանրապետության ողջ տարածքում շուկայահանման, այլև մարզային շուկայահանման կիրառման իմաստով: Այս իմաստով շուկաների ձևակերպումները ենթակա է վերանայման, օրինակ՝ հանրապետության վարչատարածքային միավորների թվի սկզբունքով առաջնորդվել և տալ նպատակային շուկայի հետևայլ դասակարգումները. օրինակ՝ մինչև 5 մարզի տարածքում շուկայահանում՝ 5 միավոր, 5-ից 10 մարզում շուկայահանում՝ 10 միավոր, հանրապետության ողջ տարածքում շուկայահանում՝ 20 միավոր, միայն հանրապետության տարածքից դուրս շուկայահանում՝ 15 միավոր /որովհետև արտադրանքի ռիսկերի հասցեատերը այլ երկիր է, իսկ տվյալ որոշման ազդեցությունը ՀՀ–ի և ՀՀ-ում գործող օբյեկտներին է վերաբերում/, հանրապետությունում և հանրապետությունից դուրս շուկայահանում՝ 35 միավոր:
Տեսնել ավելին
|