Հիշել նախագիծը

Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը մասնակցած անձանց մարտական գործողությունների մաuնակցի կարգավիճակ տալու կարգը սահմանելու մասին

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը մասնակցած անձանց մարտական գործողությունների մաuնակցի կարգավիճակ տալու կարգը սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մաuին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»  2019 թվականի հունիսի 4-ի ՀO-57-Ն oրենքի (այսուհետ՝ օրենք) 14-րդ հոդվածի 2-րդ կետի կիրարկումն ապահովելու անհրաժեշտությամբ: Որոշման նախագիծը ներկայացվել է նաև Վարչապետի 17.07.2019թ. N 954-Ա որոշմամբ հաստատված ցանկի 2-րդ կետի կատարումն ապահովելու նպատակով:

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Օրենքի պահանջների համաձայն գործող օրենքի 72-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրվել է նոր խմբագրությամբ, որի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը մասնակցած անձանց մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ տրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով՝ հաշվի առնելով միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունը: Նախկինում անձանց մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ տրվել է ՀՀ կառավարության 27.11.2000թ. N 778 որոշմամբ սահմանված կարգով, որն ուժը կորցրած է ճանաչվել Կառավարության 09.08.2018թ. N 898-Ն որոշմամբ, որի կապակցությամբ անհրաժեշտություն է առաջացել նշված կարգավիճակի տրման հարաբերությունները կարգավորել Կառավարության նոր որոշմամբ:

  1. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Բնագավառում իրականացվող քաղաքականությունն ուղղված է ապահովելու զինծառայողներին հավասարեցված՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը մասնակցած անձանց, մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ տալու գործընթացի լիարժեք կարգավորումը:

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

Որոշման նախագծի համաձայն սահմանվում են մարտական գործողության մասնակցի հասկացությունը, մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակի վերաբերյալ եզրակացություն տվող միջգերատեսչական հանձնաժողովի ստեղծման պայմանները և գործունեության կարգը, մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակի ստանալու համար դիմելու և մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակը հաստատող վկայական տալու ընթացակարգը: Հաշվի առնելով նաև, որ մինչև ներկայացված կարգի ընդունումը, ՀՀ օրենսդրությամբ նախկինում ևս անձանց տրվել է մարտական գործողության մասնակցի կամ երկրապահ կամավորականի կարգավիճակ՝ սահմանվում է, որ դրանք պահպանում են իրենց ուժը:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀպաշտպանության նախարարության կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը

Որոշման նախագծի ընդունումը կապահովի անձանց մարտական գործողության մասնակցի կարգավիճակ տալու ընթացակարգը, նման կարգավիճակ ստացած անձանց կողմից օրենքով սահմանված սոցիալական երաշխիքներից օգտվելու հնարավորությունները:

 

 ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը մասնակցած անձանց մարտական գործողությունների մաuնակցի կարգավիճակ տալու կարգը սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ

 

­­Որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պաշտպանության նախարարի հրամանով հաստատվելու է Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը մասնակցած անձանց մարտական գործողությունների մաuնակցի կարգավիճակի վերաբերյալ եզրակացություն տվող միջգերատեսչական հանձնաժողովի անհատական կազմը:

 

  ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը մասնակցած անձանց մարտական գործողությունների մաuնակցի կարգավիճակ տալու կարգը սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջեի ծախսերի կամ եկամուտների ավելացման կամ նվազեցման վերաբերյալ

 

 ­­Որոշման նախագծի ընդունումը ՀՀ պետական բյուջեի ծախսերի կամ եկամուտների ավելացման կամ նվազեցման չի հանգեցնում:

 

  ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը մասնակցած անձանց մարտական գործողությունների մաuնակցի կարգավիճակ տալու կարգը սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագիծը հանրային քննարկման ներկայացնելու վերաբերյալ

 

Որոշման նախագիծը տեղադրվել է իրավական ակտերի նախագծերի հանրային քննարկման համար նախատեսված միասնական կայքում:

 

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    24.07.2019 - 08.08.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Անվտանգություն

  • Նախարարություն

    Պաշտպանության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 9641

Տպել

Առաջարկներ`

Հրաչյա Պետրոսյանց

25.07.2019

1. Հասկանալի չէ 2-րդ կետով սահմանված մարտական գործողությունների մասնակցի կամ երկրապահ կամավորականի կարգավիճակ ստացած անձանց շրջանակը։ Քանի որ ինչքանով տեղյակ եմ մինչև 2012 թվականը տրվել են այլ վկայականներ, դրանից հետո այլ։ Իսկ երկրապահ կամավորականի կարգավիճակ ստացած անձանց մեծագույն մասը նույնիսկ մոտիկից չի տեսել հայ-ադրբեջանական ռազմաճակատի գիծը։ Այնպես որ նախագիծը ընդունելի կլինի այս հստակեցումը կատարելուց հետո միայն։ 2. Որոշման նախագիծը նաև պետք է համահավաք կերպով ներկայացնի այն բոլոր գործառույթները և առավելությունները, որոնք տարբեր ոլորտներում ստանում են մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ ունեցող անձինք։ Կարծում եմ հարցը չի կարող ունենալ մեծ բովանդակություն, քանի որ մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ ունեցող անձանց տրվող առավելությունները ուսումնասիրելիս կարող եք համոզվել, որ գործնականում դրանք պարզապես չկան կամ էլ կան միայն թղթի վրա։

Տեսնել ավելին