Հիշել նախագիծը
Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը մասնակցած անձանց մարտական գործողությունների մաuնակցի կարգավիճակ տալու կարգը սահմանելու մասին
-
2 - Կողմ
-
1 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Հրաչյա Պետրոսյանց 25.07.2019 00:17:01 | 1. Հասկանալի չէ 2-րդ կետով սահմանված մարտական գործողությունների մասնակցի կամ երկրապահ կամավորականի կարգավիճակ ստացած անձանց շրջանակը։ Քանի որ ինչքանով տեղյակ եմ մինչև 2012 թվականը տրվել են այլ վկայականներ, դրանից հետո այլ։ Իսկ երկրապահ կամավորականի կարգավիճակ ստացած անձանց մեծագույն մասը նույնիսկ մոտիկից չի տեսել հայ-ադրբեջանական ռազմաճակատի գիծը։ Այնպես որ նախագիծը ընդունելի կլինի այս հստակեցումը կատարելուց հետո միայն։ 2. Որոշման նախագիծը նաև պետք է համահավաք կերպով ներկայացնի այն բոլոր գործառույթները և առավելությունները, որոնք տարբեր ոլորտներում ստանում են մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ ունեցող անձինք։ Կարծում եմ հարցը չի կարող ունենալ մեծ բովանդակություն, քանի որ մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ ունեցող անձանց տրվող առավելությունները ուսումնասիրելիս կարող եք համոզվել, որ գործնականում դրանք պարզապես չկան կամ էլ կան միայն թղթի վրա։ | 1. ՀՀ կառավարության որոշմամբ չեն կարող սահմանվել նախկինում տրված համապատասխան կարգավիճակը վերանայելու դրույթներ: 2. Առաջարկությունը որոշման նախագծի կարգավորման առարկայից դուրս է: Մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ ունեցող անձանց սոցիալական երաշխիքների շրջանակը սահմանված է <<Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին>> ՀՀ օրենքի 72-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում: | 1. Փոփոխություն կատարված չէ: 2. Փոփոխություն կատարված չէ: |