Հիշել նախագիծը
«Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծ
-
4 - Կողմ
-
63 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Գևորգ Մալխասյան 22.07.2019 10:27:08 | Կարծում եմ, որ սույն օրենքի նախագծի հիմնական նպատակը գնահատողների շուկայի ընդլայնում է, որի հետևանքով անձանց վրա լրացուցիչ մեծ ֆինասնական բեռ է դրվելու: Եթե նշված խնդիրը կարևոր էր, ապա պետք է հիմնավորվել, որ նախագծի 9-րդ հոդվածով նախատեսված դեպքերում գույքի չգնահատումն ինչ բացասական ու իրավական հետևանքներ է առաջացրել: Միաժամանակ անհրաժեծտ է հաշվի առնել, որ բոլոր քաղաքացիաիրավական հարաբերությունները կարգավորվում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքով, որին հակասում է օրենքի նախագծի 9-րդ հոդվածը: | ||
2 | Էդգար Խաչատրյան 22.07.2019 17:51:13 | Իրեն նոր կադաստր հռչակած կառույցը մի օրենքի նախագիծ է առաջարկում, որի հեղինակներին կադաստրի կոմիտեից հեռացրել է խայտառակ ձևով և այս տխրահրչակ օրենքի նախագիծը, անգամ նախորդ ռեժիմը չկարաղացավ անցկացնել: Այս խզբզոցը ոչ օրենքի հետ կապ ունի, ոչ ել գնահատման ոլորտի: Մանրամասները հաջորդիվ... | ||
3 | Էդգար Խաչատրյան 23.07.2019 00:56:32 | Այս նախագիծը այստեղ տեղադրողները կոնկրետ ո՞ր երկրի փորձն են ուսումնասիրել, մեր ուսումնասիրությունների արդյունքում նման անհեթեթ դրույթներ ոչ մի երկրի օրենքում չգտանք, միգուցե Հյուսիսային Կորեայի փորձն է՞, դրան ծանոթ չենք: | ||
4 | Էդգար Խաչատրյան 23.07.2019 14:54:25 | Ի՞նչ կապ ունի այս նախագիծը անվանման հետ՝ «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծ, սա լռիվ այլ օրենքի նախագիծ է, որը իր մեջ ներառում է գնահատման ամբողջ ոլորտը: Պետք է գործող օրենը չեղարկել և հանդես գալ նոր օրենքի նախագծով: | ||
5 | Էդգար Խաչատրյան 24.07.2019 01:16:49 | Ի՞նչ կապ ունի ֆիզիկական անձանց որակավորում տրամադրող լիազոր մարմինը իրավաբանական անձանց հետ՝ նրանց հաշվառման, պատժելու, ինչոր բան պարտադրելու, սա նոր խոսք է համաշխարհային պրակտիկայի մեջ: | ||
6 | Էդգար Խաչատրյան 24.07.2019 18:30:20 | Հայաստանի «Անկախ Գնահատողների Ասոցիացիա» ԻԱՄը անընդունելի է համարում կադաստրի կոմիտ եի կողմից e-draft ում տեղադրված «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով փորձ է արվում վերահսկել գնահատման ամբողջ գործունեությունը (շարժական գույք, ոչ նյութական ակտիվներ, քաղաքացիական իրավունքի այլ օբյեկտներ և այլն), որի մասնագիտական փորձը և գործիքակազմը բացակայում է ՀՀ Անշարժ գույքի կադաստրի կոմիտեում, որպես Լիազոր մարմին: Նախագիծը ներկայացվում է որպես ՙԱնշարժ գույքի գնահատման գործունեության մասին՚ ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծ, սակայն ներկայումս առաջարկվող նախագծում դրված է գնահատման ամբողջ դաշտը կարգավորելու և վերահսկելու գործառույթներ, որը ունի նոր օրենքի և նոր ոլորտների ներգրավման տրամաբանություն: Ավելացնեմ նաև, որ չի ուսումնասիրվել միջազգային փորձը և հաշվի չի առնվել մասնագետների կարծիքը: Նման կամայական և անհայտ նպատակներ հետապնդող գործելաոճը խիստ քննադատելի է և բնորոշ է բռնապետություններին: | ||
7 | Սերոբ Ոսկանյան 22.07.2019 18:41:08 | Առաջ դեպի լիցենզավորում........... | ||
8 | Սերոբ Ոսկանյան 22.07.2019 19:03:12 | Նախագծով նախատեսված փոփոխությունների ամբողջ իմաստը կայանում է նրանում, որ առավելագույնս վերահսկողություն սահմանվի: Բայց վերահսկող մարմինը երբեք չի կարող /ցույց է տալիս 20 տարվա փորձը/ լինել օբյեկտիվ, չի կարող լինել ավելի արհեստավարժ քան վերահսկվող մասնագետը: Ինչ նպատակ է հետապնդում գնահատման հաշվետվույունների տրամադրումը լիազոր մարմնին? Կոշիկ արտադրողը իր արտադրանքը ներկայացնում է ինչ որ մի լիազոր մարմնի? Կամ հաշվապահն իր հաշվապահությունը ներկայացնում է ինչ որ մի մարմնի? Աշխարհում սա բացառիկ երևույթ է: Նման վերահսկողություն երբևէ, որևէ երկրում չի եղել, գոյություն չունի նման միջազգային փորձ: Նախագիծն ուղիղ հակասում է Կադաստրի ղեկավարության կողմից թմբկահարվող ինքնակարգավորում, լիազոր մարմնի կողմից գնահատման ոլորտում ունեցած կարգավորող մեխանիզմներից քայլ առ քայլ հրաժարում քաղաքականությունից: Ըստ էության վերադառնում է գնահատման գործունեության լիցենզավորման գաղափարը, որը վերացվել էր: Այս նախագիծն արդյունք է Գնահատող հասարակության ինքնակարգավորմանն ուղղված գործողությունների, այսինքն՝ Կադաստրը գնահատողներին ասում է՝ գնացեք ինքակարգավորվեք, սակայն տոտալ վերահսկողություն է սահմանվում: | ||
9 | ԳՆԱՀԱՏՈՒՄ 23.07.2019 11:51:24 | Հոդված 4. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները Գնահատման uտանդարտ` գնահատման իրականացման, գնահատումը կանոնակարգող, համընդհանուր և բազմակի կիրառման համար կանոններ ցուցումներ պարունակող Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված գնահատման միջազգային ստանդարտներ և ենթաստանդարտներ։ Շատ ողջունելի է, որ մեր երկրում կան մարդիկ, որոնք մտածում են որ կարելի է անցում կատարել միջազգային ստանդարտներին և միջազգային փորձի ներդրմանը, սակայն կարծում եմ վրիպակ է կամ առնվազն անուշադրություն նշել օրենքում որ գնահատման միջազգային ստանդարտները կարող են հաստատվել ՀՀ Կառավարության կողմից: Գնահատման միջազգաին ստանդարտները, Եվրոպական ստանդարտները և այլ նմանատիպ մեթոդական ուղեցույցները չեն կարող հաստատվել և սեփականաշնորվել մեկ կառույցի կամ առավել ևս պետության կողմից Կառավարության մակարդակով: Միջազգային ստանդարտների խորհուրդները կարող են տալ ընդամենը իրավունք թարգմանելու, տպագրելու և հրապարակելու, այն էլ բացառապես մասնագիտացված ՀԿ-ներին: Առաջարկում եմ ուսումնասիրել այս հարցը, ինչու չէ փորձել քննարկել ոլորտի այն մասնագետների հետ որոնք արդեն երկար տարիներ այս կամ այն կերպ շփում ունեն միջազգաին ստանդարտների հետ: | ||
10 | ԳՆԱՀԱՏՈՒՄ 23.07.2019 12:16:13 | Հոդված 8. Հաշվառման ծրագրի սահմանումը և դրա կիրառումը 1. Հաշվառման ծրագիրը գնահատման հաշվետվության տվյալների մուտքագրման և հաշվետվությունը նույնականացնող անհատական համար ձևավորող ծրագիր է, որում մուտք գործելու համար մուտքանունը և գաղտնաբառը լիազոր մարմնի կողմից տրամադրվում է գնահատողին: 2. Հաշվառման ծրագրի վարման կարգը և մուտքագրվող տվյալների ցանկը սահմանում է լիազոր մարմինը: 3. Մուտքագրվող տվյալները չպետք է պարունակեն գնահատվող օբյեկտը նույնականացնող, Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն առևտրային և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկատվություն: Ցանկանում եմ նշել, որ ՀՀ Կադաստրի կոմիտեի կողմից իրականացվում է ֆիզիկական անձ գնահատողի մասնագիտական որակավորում, սակայն գնահատման արդյունքները ամփոփված գնահատման հաշվետվության տեսքով հանդիսանում է իրավաբանական անձի կողմից պայմանագրային հիմունքներով թողարկված արտադրանք։ Ինչը ստուգման նպատակով ՀՀ Անշարժ գույքի կադաստրի կոմիտեն պահանջում է ֆիզիկական անձ գնահատողներից, որը մեր կարծիքով պարունակում է իրավաբանական անձի առևտրային գաղտնիքի հրապարակման երևույթ։ Այս հոդվածի կիրառության ժամանակ խնդիր է առաջանալու միջազգային կազմակերպությունների Հայաստանյան ներկայացուցիչների հետ, որոնք նույնպես իրականացնում են խորհրդատվական գործունեություն (գնահատում) և չեմ կարծում, որ այդ կազմակերպություններում աշխատող որևէ գնահատող կհրապարակի կամ մուտք կանի համակարգ որևէ տվյալ վտանգելով իր աշխատանքը այդ կազմակերպությունում, բացի դա չեմ կարծում որ նման կազմակերպությունների միջազգային և ներքին կանոնակարգերով թույլատրվում է որևէ համարանիշ դնել հաշվետվության վրա: Այս դրույթը պարունակում է շատ մեծ կոռուպցիոն ռիսկեր և տեղեկատվության արտահոսքի վտանգներ, ինչքանով ենք վստահ որ վաղը չի լինի լիազոր մարմնում այնպիսի ղեկավարություն կամ այնպիսի աշխատակից որը չի դիմանա գայթակղությանը և չի հրապարակի այդ տեղեկությունները շահադիտական նպատակներով, կարծում եմ այստեղ կա նաև Ազգային Անվտանգության հարց: Հարց է առաջանում այդ ինչ սկզբունքով է իրականացվելու գնահատման հաշվետվությունների արժեքների դուրս բերումը ստուգման համար, ով է այդ ստուգող մարմինը, ինչ չափանիշներով է կատարվելու ստուգումը, մասնավորապես որ նյութական ակտիվների գնահատման պարագայում և այլն: Կամ գնահատումը կատարվում է օրինակ 10.000 և ավելի շարժական գույքի համար ինչ կերպ պետք է դա մուտք անել: Նույն հոդվածի 3 ենթակետը ունի շատ մեծ պարզաբանման կարիք ինչ է նշանակում տեղեկատվություն որը չի պարունակի առևտրային կամ ծառայողական գաղտնիք: Յուրաքանչյուր գնահատում իրականացվում է կոնկրետ պատվիրատուի համար և որևէ տվյալի հրապարակումը 3 անձի արդեն իսկ նշանակում է առևտրային գաղտնիքի հրապարակում: Առաջարկում եմ հրաժարվել այս կարգավորման գործիքի կիրառությունից կամ մշակել առավել հաստակ չափանիշներով և կոռուպցիոն ռիսկերից հնարավորինս զերծ համակարգ: | ||
11 | ԳՆԱՀԱՏՈՒՄ 23.07.2019 12:47:53 | Առաջարկում ենք առանձին հոդվածով նախատեսել Գնահատողների Ինքնակարգավորվող կազմակերպության նկարագիրը և գործառույթները Ինքնակարգավորվող կազմակերպություն՝ ոչ առևտրային, անկախ, մասանագիտացված, ինքնակարգավորվող և ինքնաֆինանսավորվող կազմակերպություն, որը հանդիսանում է գնահատողների մասնագիտացված միություն և ստեղծված է գնահատողների իրավունքների և օրինական շահերի դրսևորման և պաշտպանության, նրանց գործնական ու մեթոդական օգնություն ցուցաբերելու և այլ գործառույթներ իրականացնելու համար։ Գնահատման ինքնակարգավորվող գործունեությունը առաջնորդվում և ապահավում է հետևյալ սկզբունքները. • ինքնակարգավորվող կազմակեպությունների առավելագույն անկախությունը պետական օղակներից, • ինքնակարգավորման գործընթացների թափանցիկությունը, • ինքնակարգավորման գործընթացների անկախ և կայուն ֆինանսավորման ապահովվածություն, • գնահատման ստանդարտների և գնահատման գործունեության իրականացման կանոնների ներդաշնակեցում, • ապահովել ինքնակարգավորվող կազմակերպության անդամների պատասխանատվությունը սպառողների նկատմամբ (գնահատման ծառայություններից օգտվող սուբյեկտների նկատմամբ), • Գնահատման գործունեությանը վերաբերող հրապարակված նորմատիվ իրավական ակտերի մատչելիության ապահովում, • ինքնակարգավորման կազմակերպության կազմակերպական համակարգում նեղ մասնագիտական օղակների առկայություն, որոնք իրականացնում են գնահատման գործունեության կանոնների պահպանման վերահսկողության կազմակերպության անդամների նկատմամբ: | ||
12 | ԳՆԱՀԱՏՈՒՄ 23.07.2019 13:07:39 | Հոդված 18. Գնահատման կազմակերպությանը ներկայացվող պարտադիր պահանջները 1. Գնահատման կազմակերպությունը աշխատանքային պայմանագիր պետք է ունենա որևէ այլ գործատուի մոտ որպես գնահատող չաշխատող առնվազն մեկ գնահատողի հետ: 2. Գնահատման կազմակերպությունը, որպես գույքային պատասխանատվության ապահովման միջոց, պարտավոր է իր գործունեությունն ապահովագրել հնարավոր դրամական վնասից, որը կարող է առաջանալ գնահատողի կողմից գույքի թերագնահատման կամ գերագնահատման հետևանքով: Շատ կարևոր է որպեսզի նախագծի հեղինակները նշեն այս հոդվածի վերլուծական հիմքերը, մասնավորապես որ երկրների փորձն է ուսումնասիրվել և դրա կիրառությունը ինչպիսի հետևանք կարող է ունենալ ՀՀ տնտեսության մեջ: Նշված հոդվածը տարբեր իրավաբանների պնդմամբ հակասում է ՀՀ Սահմանադրությանը, աշխատանքային օրենսգրքին և գնահատման միջազգային ստանդարտների մի շարք կետերին: Մասնավորապես Հոդված 18-ի 1-ին կետը, այն է ՙԳնահատման կազմակերպությունը աշխատանքային պայմանագիր պետք է ունենա որևէ այլ գործատուի մոտ որպես գնահատող չաշխատող առնվազն մեկ գնահատողի հետ:՚ իրենից ներկայացնում է վարձու աշխատողների (գնահատողների) աշխատանքային և քաղաքացիական իրավունքների սահմանափակում: Կարծում եմ այս կետը օրենքի ընդունումից հետո առաջիններից է վիճարկվելու դատարանում և մարդու իրավունքերի գրասենյակում: Առաջարկում ենք 1 ենթակետը վերախմբավորել հետևյալ կերպ՝ 1. Գնահատման կազմակերպությունը աշխատանքային պայմանագիր պետք է ունենա առնվազն մեկ որակավորված գնահատողի հետ: Ինչ վերաբերվում է ապահովագրությանը, դա դրական և շատ ողջունելի երևույթ է կարող է զսպել շատ ու շատ ռիսկեր, սակայն գնահատման ոլորտը այն հարուստ ու շատ մեծ շրջանառություն ունեցող կազմակերպություններից չէ բաղկացած որտեղ կարելի է ներկայումս կիրառել դա: Բացի դա ներկա պահին դրա կիրառությունը հանգեցնելու է գնահատման ծառայությունների սակագների կտրուկ բարձրացման, մասնագիտական պատասխանատվության ապահովագրության սակագների բարձրացման և այլ բացասական հետևանքների։ Ընդհանրացնելով հարկ ենք համարում նշել հետևյալը եթե օրենքով որոկավորվում են Ֆիզիկական անձ գնահատողները, հիմնական պահանջները և կարգավորումները իրականացվում են գնահատողների վերաբերյալ, ինչու է լիազոր մարմինը որը ֆիզիկական անձ գնահատողների կարգավորող, որակավորող և վերահսկող մարմին է առնչվում և փորձում կարգավորել Կազմակերպությունների գործընթացը, բացի դրանից փորձ է կատարվում պարտադիր դրույթներ կիրառել հենց Կազմակերպությունների նկատմամբ: | ||
13 | ԳՆԱՀԱՏՈՒՄ 25.07.2019 09:45:34 | Համաձայն կատարված ուսումնասիրությունների Եվրոպական միությունում չկան գնահատման գործունեության միասնական պահանջներ, քանի որ դրանք կարող էին պարունակել ազգային խտրականություն սահմանող, չհիմնավորված և համամասնության սկզբունքը խախտող դրույթներ: Եվրոպական միության անդամ երկներում գնահատման գործունեության վերաբերյալ ազգային օրենսդրությունը չի նախատեսում գնահատման ծառայություններ մատուցող կազմակերպությունների կրկնակի գրանցում և հնարավորություն է տալիս գործունեություն ծավալել ամբողջ ԵՄ տարածքում: Ըստ ԵՄ օրենսդրության, մասնավորապես Հիփոթեքային վարկավորման դիրեկտիվներում (թիվ՝ 2014/17/EU) տրվում է միայն խորհրդատվական բնույթի ցուցումներ, համաձայն որի ԵՄ տարածքում գնահատման գործունեության իրականացումը անհրաժեշտ է կազմակերպել միջազգային ստանդարտներով, որպես գնահատման դաշտի կարգավորման հիմնական գործիք: Մասնավորապես ԵՄ պետություններում տարածված են Ստանդարտների միջազգային խորհրդի կողմից մշակված և շրջանառվող IVSC ստանդարտները և Գնահատողների ասոցիացիաների Եվրոպական խմբի TEGoVA ստանդարտները: Այս ստանդարտները կրում են բացառապես խորհրդատվական և ուղեցուցային բնույթ, ըստ որի կանոնակարգվում են ներքին և արտաքին գնահատողների մասնագիտական հմտությունները, սահմանում են որակի հստակ չափանիշներ, հնարավորինս բացառվում են տատատեսակ չհիմնավորված մեկնաբանությունները, ինչպես նաև ճանաչելի և վստահելի են դարձնում գնահատման հաշվետվությունները միջազգային ասպարեզում: ԵՄ պետությունների գերակշիռ մասում գնահատման գործունեությունը չի կարգավորվում գնահատման գործունեության մասին օրենքով, գնահատման գործունեության կարգավորման և զարգացման գործառույթը վերապահված է ինքնակարգավորվող մարմիններին հիմնականում Միություններին: Վերջիններս են կազմակերպում գնահատողների որակավորման տրամադրումը, որոշ դեպքերում ուղակի համապատասխան գնահատողի ստացած կրթության, գնահատման հաշվետվությունների կազմումը և գնահատման գործընթացի կազմակերպումը իրականացվում է Գնահատման Միջազգաին կամ Եվրոպական ստանդարտների համաձայն: Գնահատման գործունեության սուբյեկտների և շահառուների փոխհարաբերությունները կարգավորվում են պայմանագրերով, ընդ որում դրանց վիճարկումը իրականացվում է դատական կարգով: ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱ Մեծ Բրիտանիան դեռևս համարվում է ԵՄ անդամ պետություն, սակայն գնահատման ոլորտի կարգավորումը և զարգացումը կրում է փոքր ինչ այլ բնույթ քան ԵՄ մյուս պետություններում է: Մասնավորապես Մեծ Բրիտանիան լինելով գնահատման գործունեության կազմակերպման նախահայրերից (սկսած 1861 թվականից) չունի գնահատման գործունեության մասին օրենք: Մեծ Բրիտանիայում գնահատման գործունեության կազմակերպումը կատարվում է գնահատման գործունեություն իրականացնելու իրավունքի պատվիրակության հիման վրա: Այդ իրավունքը պատկանում է Դիպլոմավորված գնահատողների Թագավորական ինստիտուտին (RICS): Բացի այդ, գնահատման գործունեությունը կարգավորվում է Միացյալ գնահատողների եւ աուդիտորների խորհրդի կողմից: Դիպլոմավորված գնահատողների Թագավորական ինստիտուտը (RICS) համարվում է գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպություն: Հարկ է նշել որ Մեծ Բրիտանիայում բացակայում են պարտադիր լիցենզիաները և որակավորման վկայականները: Ինչպես նաև չկան ազգային ստանդարտներ և օրենսդրական կարգավորման իրավական ակտեր: Գնահատողի կամ գնահատման կազմակերպության ընտրությունը պատվիրատուների կողմից հիմնականում կատարվում է հաշվի առնելով կրթությունը, մասնագիտական փորձը և համբավը: Բոլոր տեսակի քաղաքացիաիրավական հարաբերությունները և գնահատման գործընթացի իրականացումը կարգավորվում է պայմանագրային հարաբերություններով: Գնահատողների և գնահատողների իրականացրած գնահատությունների վերաբերյալ առկա թերությունները, խախտումները, շեղումները, վարքագծի կանոններից շեղումները սահմանվում են պատվիրատուի հետ կնքվող պայմանագրով և ենթակա են վիճարկման միայն դատական կարգով: | ||
14 | ԳՆԱՀԱՏՈՒՄ 25.07.2019 09:52:17 | Ռուսաստանի դաշնությունում գնահատման գործունեությունը կանոնակարգվում է պետության և ինքնակարգավորվող մարմինների հետ համատեղ` որոշակի գործառույթների տարանջատմամբ: Օրենսդրական դաշտը կարգավորվում է գնահատման գործունեության մասին պարտադիր կիրառման ենթակա գնահատման օրենքով և միջազգային (ԳՄՍ) ստանդարտներով: Գնահատման ոլորտի կարգավորումը իրականացվում է եռաստիճան համակարգով` 1. Առաջին մակարդակ` գնահատողների ինքնակարգավորող կազմակերպություններ (CPO), որոնց միջոցով իրականացվում է գնահատողների մասնագիտական գործունեության ուղղակի վերահսկողություն գնահատման մասին օրենքի, ստանդարտի և այլ իրավական ակտերի և նորմերի համապատասխանության տեսանկյունից, ստանդարտների և գնահատման գործունեության կանոնների, ինչպես նաև մշակում և հաստատում են էթիկայի կանոնները, ապահովում են իրենց անդամների մասնագիտական հմտությունների զարգացումը եւ կատարելագործումը, վարում են միության անդամների ռեեստրը, 2. Երկրորդ մակարդակ` գնահատման գործունեության ազգային խորհուրդը: Խորհուրդը իրականացնում է գնահատման ոլորտում պետական քաղաքականության հարցերի մշակում և ոլորտի կատարելագործմանը ուղղված իրավական և տնտեսական առաջարկների մշակում, գնահատման ինքնակարգավորվող մարմինների իրավունքների և շահերի պաշտպանություն, նորմատիվ իրավական ակտերի նախագծերի նախնական փորձագիտական քննություն և համապատասխան առաջարկների մշակում, կրթական ծրագրերի և կրթական պրոցեսի կազմակերպման փորձագիտական քննություն և առաջարկների մշակում: 3. Երրորդ մակարդակ` պատասխանատու լիազորված դաշնային մարմիններ (ըստ 27.08.2004 թվականի կառավարության թիվ 443 որոշման` էկոնոմիկայի զարգացման նախարարությունը) իրականացնում են գնահատման գործունեություն ոլորտում պետական քաղաքականության մշակում եւ ինքնակարգավորվող կազմակերպությունների գործունեության վերահսկողություն: | ||
15 | ԳՆԱՀԱՏՈՒՄ 25.07.2019 09:55:58 | Գնահատման գործունեության մասին օրենքի շրջանակներում անհրաժեշտ է ամրագրել, որ բոլոր որակավորված գնահատողները և գնահատման ծառայություններ մատուցող կազմակերպությունները պարտադիր կերպով պետք է անդամակցեն որևէ ինքնակարգավորվող կազմակերպությանը: Յուրաքանչյուր անձ ունի ազատ ընտրության իրավունք, ինքնակարգավորվող կազմակերպության անդամակցության գործընթացում: Նշված ազատ ընտրելու սահմանադրական սկզբունքը ինքնակարգավորվող կազմակերպությունների միջև կառաջացնի առողջ մրցակցություն և ապագայում թույլ կտա դրանցից լավագույնին դառնալ իրական ինքնակարգավորման կազմակերպություն: Մրցակցության արդյունքում գնահատողները կընտրեն այն ինքնակարգավորվող կազմակերպությունը, որը որակավորման բարձրացման համար ապահոված է անհրաժեշտ նյութական, մեթոդական և տեղեկատվական բազայով: | ||
16 | Տիգրան Սարաֆյան 23.07.2019 15:36:57 | սա ժամանակավրեպ նախագիծ է, պետք է այլ օբյեկտների գնահատման մեթոդաբանական հիմքերի վրա ևս աշխատել, միայն այս օրենքի ընդունումը սխալ է, քաղ. օրենսգրքում փոփոխության կարիք չկա արդյոք | ||
17 | Titan-Optimum 24.07.2019 13:02:18 | 17-րդ հոդվածը ամողջությամբ վերաբերվում է պատվիրատուին, ուստի 3-րդ ( ճիշտը՝ 6-րդ) մասի 1-ին կետում երևի պետք է գրվի 18-րդ հոդված Ներկայացնում եմ ճիշտ համարակալված տարբերակը Հոդված 12. Որպես գնահատման կազմակերպութուն, կազմակերպությունների հաշվառման և հաշվառումից հանելու կարգը 1. Կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը հաշվառվելու նպատակով համապատասխան որակավորում ունեցող որևէ այլ գործատուի մոտ որպես գնահատող չաշխատող առնվազն մեկ գնահատողի առկայության դեպքում լիազոր մարմին են ներկայացնում դիմում՝ կից ներկայացնելով կազմակերպության պետական գրանցման համարը, գնահատողին աշխատանքի ընդունելու վերաբերյալ տեղեկանք (որում պետք է նշված լինեն աշխատանքի ընդունման օրը, ամիսը, տարին, գործատու կազմակերպությունը, որակավորման վկայականի համարը), գնահատող(ներ)ի մասնագիտական պատասխանատվության ապահովագրության վկայագր(եր)ի պատճեն(ներ)ը, գնահատող(ներ)ի անձնագր(եր)ի և որակավորման վկայական(ներ)ի պատճեն(ներ)ը: Սույն կետով սահմանված դիմումը և կից փաստաթղթերը կարող են ներկայացվել նաև էլեկտրոնային եղանակով, որի կարգը սահմանվում է լիազոր մարմնի կողմից: 2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դիմումը և դրան կից փաստաթղթերը լիազոր մարմին մուտք լինելուց հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում, լիազոր մարմինը ուսումնասիրում է դրանք և կայացնում որոշում՝ կազմակերպությանը կամ անհատ ձեռնարկատիրոջը հաշվառելու կամ հաշվառման դիմումը մերժելու վերաբերյալ: 3. Հաշվառում ստանալու դիմումը մերժվում է, եթե՝ 1) կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից ներկայացված փաստաթղթերը թերի են, ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված. 2) կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն օրենքի և Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին. 3) դիմում ներկայացրած կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը օրենքի կամ իր կանոնադրության համաձայն իրավունք չունի զբաղվելու գնահատման գործունեությամբ. 4) դիմում ներկայացրած կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը չի համապատասխանում սույն օրենքի 17(ճիշտը ՝18-րդ)-րդ հոդվածի պահանջներին. 5) օրենքով սահմանված այլ դեպքերում: 4. Հաշվառում ստանալու դիմումը մերժելու վերաբերյալ որոշման մեջ հստակ պետք է նշվեն մերժման պատճառներն ու իրավական հիմքերը: 5. Հաշվառում ստանալու դիմումը մերժման դեպքում կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը իրավունք ունի նոր դիմում ներկայացնելու սույն հոդվածով սահմանված կարգով: 6. Լիազոր մարմնի որոշմամբ՝ գնահատման կազմակերպությունը հանվում է հաշվառումից՝ 1) սույն օրենքի 17-րդ (ճիշտը ՝18-րդ)հոդվածի պահանջները խախտելու դեպքում. 2) սույն օրենքի 18-րդ (ճիշտը ՝19-րդ)հոդվածի 1-ին մասի պահանջները խախտելու դեպքում. 3) մասնագիտական պատասխանատվության ապահովագրության նոր վկայագիր ստանալուց հետո տասը աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմնին տվյալ վկայագրի պատճենը չներկայացնելու դեպքում. 4) վերջին 3 տարում միևնույն գնահատման կազմակերպությունում աշխատող կամ աշխատած երեք և ավելի գնահատողների՝ 22-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ և 10-րդ կետերով նախատեսված հիմքերով որակավորման վկայականների դադարեցման դեպքում, եթե որակավորման վկայականի դադարեցման հիմքը գնահատողի՝ տվյալ գնահատման կազմակերպությունում աշխատած ժամանակահատվածում թույլ տրված խախտումներն են: 7. Սույն հոդվածի 6-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված հիմքերով հաշվառումից հանվելու դեպքում կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը իրավունք ունի հաշվառում ստանալու նոր դիմում ներկայացնելու սույն օրենքի 17-րդ հոդվածով սահմանված պահանջների խախտումները վերացնելուց հետո: 8. Սույն հոդվածի 6-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով նախատեսված հիմքերով հաշվառումից հանվելու դեպքում կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը իրավունք ունի հաշվառում ստանալու նոր դիմում ներկայացնելու միայն հաշվառումից հանվելուց մեկ տարի հետո: | ||
18 | Հարություն Խալաթյան 24.07.2019 14:04:03 | Այս օրենքի մշակմանը արդյոք հաշվի առնվել է գնահատողների կարծիքը, կամ մասնակցել են գնահատողներ օրենքի մշակմանը? Իմ կարծիքով կան լուրջ բացթողումներ և շտկումներ պահանջող կետեր: Համենայն դեպս այս տեսքով օրենքի նախագիծը ընդունելի չէ: | ||
19 | Գարեգին Սայադյան 29.07.2019 10:28:12 | 3.Սույն օրենքը չի տարածվում մշակութային արժեքների գնահատման, անշարժ գույքի կադաստրային գնահատման և Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման դեպքերում գույքի գնահատման վրա, բացառությամբ մասնավորեցվող գույքի կազմում գտնվող անշարժ գույքի գնահատման: Արդյոք սույն կետը նշանակում է, որ օրենքը տարածվում է օրինակ թանկարժեք մետաղների, մտավոր սեփականության, այլ ոչ նյութական ակտիվների գնահատման վրա, եթե այո, ոնց եք վերահսկելու, եթե ոչ՝ հստակեցրեք կետը։ | ||
20 | "ԳՆԱՀԱՏՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ" ՀԿ 05.08.2019 21:20:14 | Հոդված 2. Օրենքի գործողության ոլորտը Նշվածին անրադառձել էինք նաև 20.11.2018թ. հանրային քննարկմանը ժամանակ /https://www.e-draft.am/projects/1372/digest/: Այժմ կրկին անգամ ներկայացնում ենք մեր դիրքորոշումը այս հոդվածի մասին: Գույքի գնահատումը՝ ինչպես շարժական, այնպես էլ անշարժ, ՀՀ-ում գործող իրավական ակտերով և օրենքներով, հանդիսանում է նաև դատական փորձաքննության տեսակ և այն կատարվում է դատական փորձագետների կողմից, որն էլ իր հերթին՝ դատավարական գործընթացում, նախաձեռնողի համար, կարող է հանդիսանալ ապացույցներից մեկը և բնականաբար, դատական փորձաքննության շրջանակներում կատարված գույքի գնահատումները ներկայումս կատարվում են և կատարվելու են ինչպես գործող “Անշարժ Գույքի Գնահատման Մասին Օրենք”-ի դրույթների, այնպես էլ սույն օրենքի նախագծում մեջ բերված դրույթների համաձայն՝ ընդունվելու և օրինական ուժի մեջ մտնելու դեպքում: Հիշեցնենք նաև, որ փորձաքննության նշանակման և փորձագիտական եզրակացության շրջանակներում գնահատում իրականացնելու նախաձեռնողներ՝ բացի դատական, նախաքննության և հետաքննության մարմիններից կարող են հանդես գալ և այլ անձինք մասնավորապես Հարկադիր Կատարողները, Մաքսային Կոմիտեն, Ապահովագրական ըներությունը, Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոն, Ֆինանսական Համակարգի Հաշտարարը, որոնց ՀՀ-ում արդեն իսկ գործող օրեսնդրությամբ տրված է նման իրավասություն: Նշված ոլորտում, մեր ունեցած երկարամյա փորձից ելնելով, կարող ենք խորին համոզմամբ պնդել, որ սույն օրենքի նախագծը՝ ներկայիս իր ձևակերպմամբ, ուժի մեջ մտնելու դեպքում, կխաթարի ՀՀ-ում գործող դատական փորձագետների կողմից կատարվող փորձաքննությունների շրջանակներում՝ շարժական գույքերի գնահատումներով, նախաքննական մարմինների համար ապացույցներից մեկը հանդիսացող եզրակացությունների ձեռք բերումը, եթե չասենք, որ ոլորտը կբերի մեղմ ասած կոլապսի, քանի որ նշված փորձագետները, սույն օրենքի ուժով, այլևս իրավունք չեն ունենալու շարժական գույքի գնահատումներ իրականացնելու՝ որովհետև օրենքը ուժի մեջ մտնելու պահի դրությամբ ուղղակի չեն ունենալու գնահատողի որակավորման վկայականներ, նման մտահոգություն և այլ բազում հիմնավորումներ մեր կողմից հայտնվել է դեռևս օրենքի նախագծի մշակման և վերամշակման տարբեր փուլերում, և ինչպես բանավոր, այնպես էլ գրավոր ներկայացվել է օրենքի նախագիծը մշակողներին: Եվս մեկ անգամ Ձեր ուշադրությունն ենք հրավիրում այն հանգամանքին, որ սույն օրենքի նախագծով, ՀՀ-ում գործող դատա-ապրանքագետ փորձագետներին (նման փորձաքննություններ իրականացնում են ՀՀ Արդարադատության Նախարարության Փորձագիտական Կենտրոնը, ՀՀ Ոստիկանության Փորձաքրեագիտական վարչություն, ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի Փորձաքննությունների Ազգային Բյուրո), որոնք տևական ժամանակ (տասնամյակներ) զբաղվել են միայն շարժական գույքի գնահատմամբ և բնականաբար անշարժ գույքի ոլորտին վերաբերող հարցերին տիրապետոլու որևէ պարտավորվածություն, ինչպես նաև մասնագիտական գիտելիքներ չեն ունեցել, ներկայումս պարտադրվելու են որակավորման վկայական ստանալու համար մասնակցել որակավորման քննության, որի շրջանակներում առաջադրված հարցերը վերաբերելու են անշարժ գույքի ոլորտին: ՈՒՍՏԻ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆՔ, ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ 2-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԸ ՎԵՐԱՇԱՐԱԴՐԵԼ ՀԵՏԵՎՅԱԼ ԿԵՐՊ. Սույն օրենքը չի տարածվում մշակութային արժեքների գնահատման, անշարժ գույքի կադաստրային գնահատման, Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման դեպքերում գույքի գնահատման, ինչպես նաև փորձագիտական գործունեության արդյունքում կատարված գնահատումների վրա: | ||
21 | "ԳՆԱՀԱՏՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ" ՀԿ 05.08.2019 21:22:03 | Հոդված 4. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները Գնահատող՝ ֆիզիկական անձ, որն ունի գնահատողի որակավորման գործող վկայական, հաշվառված է լիազոր մարմնի կողմից, ունի համապատասխան մասնագիտական գիտելիքներ և հմտություններ գնահատումը իրականացնելու Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան: Այս տերմինի անհրաժեշտ է վերաշարադրել քանի, որ 1. Մասնագիտական գիտելիքների և հմտությունների ստուգման միակ գործիքակազմը դա գնահատողի որակավորման քննություններն են, եթե հայտատուն հանձնում է այդ քննությունները և ստանում է գնահատողի որակավորման վկայական դա վկայում է այն մասին, որ ֆիզիկական անձը արդեն ունի այդ մասնագիտական գիտելիքները և հմտությունները: Հակառակ պարագայում բացի որակավորման վկայականի առկայությունից սույն օրենքի նախագծով պետք է սահմանվի այլ գործիքակազմ որով պետք է ստուգվի գնահատողի մասնագիտական գիտելիքները և հմտությունները: Իսկ եթե նախագիծը մշակողները դա նկատի չեն ունեցել, ապա անհրաժեշտ է տերմինի սահմանումից հանել հետևյալ հատվածը “ունի համապատասխան մասնագիտական գիտելիքներ և հմտություններ գնահատումը իրականացնելու Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան”: 2. Ըդհանրապես սույն նախագծում հստակեցված չէ դատական փորձագետների և փորձագիտական կազմակերպությունների կարգավիճակներըը, որոնք իրականացնում են սույն օրենքի նախագծի շրջանակներում կարգավորվող օբյեկտների գնահատումներ: Այս տերմինի իմաստով հստակ չէ թե արդյոք եթե դատական փորձագետը ունի գնահատողի որակավորման գործող վկայական հանդիսանում է գնահատող թե դատական փորձագետ, և իր իրավունքները ու պարտականությունները որ օրենքներով պետք է իրացնի: Հատուկ ուզում ենք նշել, որ սույն նախագիծը լուրջ գաղափարական հակասություններ ունի դատական փորձագետների և փորձագիտական կազմակերպությունների գործունեություններըը կարգավորող ՀՀ-ում արդեն գործող այլ օրենքների հետ: Դրանց մանրամասն անրադարձել ենք նախկինում /https://www.e-draft.am/projects/605/digest, https://www.e-draft.am/projects/1372/digest/: Ուստի առաջարկում ենք գնահատող տերմինը սահմանել հետևյալ կերպ Գնահատող՝ ֆիզիկական անձ, որն ունի գնահատողի որակավորման գործող վկայական: | ||
22 | "ԳՆԱՀԱՏՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ" ՀԿ 05.08.2019 21:22:31 | Գնահատման uտանդարտ` գնահատման իրականացման, գնահատումը կանոնակարգող, համընդհանուր և բազմակի կիրառման համար կանոններ ցուցումներ պարունակող Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված գնահատման միջազգային ստանդարտներ և ենթաստանդարտներ։ Տարընթերցումներից, երկակի մեկնաբանություններից խուսափելու նպատակով առաջարկում ենք այս տերմինը սահմանել հետևյալ կերպ․ Գնահատման uտանդարտ` գնահատման իրականացման, գնահատումը կանոնակարգող, համընդհանուր և բազմակի կիրառման համար կանոններ ցուցումներ պարունակող ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՆԹԱՍՏԱՆԴԱՐՏՆԵՐ։ | ||
23 | "ԳՆԱՀԱՏՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ" ՀԿ 05.08.2019 21:22:56 | Գնահատում` շուկայական կամ շուկայական արժեքից տարբերվող արժեքի որոշմանը նպատակաուղղված սույն օրենքով, Հայաստանի Հանրապետությունում գործող գնահատման ստանդարտներով և այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված գնահատման գործողությունների ամբողջությունն է: Առաջարկում ենք սույն տերմինը վերաձևակերպել հետևյալ կերպ. Գնահատում` արժեքի որոշմանը նպատակաուղղված սույն օրենքով, Հայաստանի Հանրապետությունում գործող գնահատման ստանդարտներով և այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված գնահատման գործողությունների ամբողջությունն է: | ||
24 | "ԳՆԱՀԱՏՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ" ՀԿ 05.08.2019 21:23:34 | Շուկայական արժեք՝ բաց և մրցակցային շուկայում վաճառողի և գնորդի գիտակցաբար, արդարացի առևտրի բոլոր պայմանների պահպանմամբ և օրինական գործողությունների արդյունքում ձևավորվող վաճառքի առավել հավանական գինն է, որը գնահատման օբյեկտների համար կարող է որոշվել գնահատողի կողմից: Կարծում ենք, որ այս տերմինը չի հանդիսանում օրենքի մակարդակում կարգավորվող տերմին, հակառակ պարագայում անհրաժեշտ է սահմանել նաև շուկայականից տարբերվող մյուս արժեքները ևս (լիկվիդային, ներդրումային, վերարտադրման, վարձակալության և այլն): Գտնում ենք որ դրանք գնահատման ստանդարտներով և ենթաստանդարտներով սահմանվող տերմիններ են: Ի դեպ շուկայական արժեք հասկացությունը սույն օրենքի ոչ մի հոդվածում չի օգտագործվում։ Ուստի առաջարկում ենք այս տերմինի սահմանումը հանել, քանի որ այն արդեն սահմանված է գնահատման ստանդարտներով: | ||
25 | "ԳՆԱՀԱՏՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ" ՀԿ 05.08.2019 21:23:55 | Շահառու՝ պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմիններ, ֆիզիկական ու իրավաբանական անձինք, սույն օրենքի իմաստով՝ գնահատման նկատմամբ շահագրգիռ անձինք: Նման ձևակերպմամբ շահառու տերմինը հակասության մեջ է հայտնվում պատվիրատու տերմինի հետ, քանի որ պատվիրատուները ևս հանդիսանում են շահագրգիռ անձինք: Եվ որ ամենակարևորն է կարող են լինել դեպքեր երբ պատվիրատուները կարող են լինել նաև գնահատման արդյունքների շահառուներ: Նման ձևակերպմամբ տեղի է ունեցել տերմինի իմաստային փոփոխություն: Ուստի առաջարկում ենք ձևակերկել հետևյալ կերպ։ Շահառու՝ պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմիններ, ֆիզիկական ու իրավաբանական անձինք, որոնք սույն օրենքի իմաստով՝ չեն հանդիսանում գնահատման աշխատանքների անմիջական պատվիրատուներ սակայն հանդիսանում են գնահատման արդյունքների օգտագործողներ: |